ՕՐԵՆՔԸ
«ՀԱՏՈՒԿ ՔՆՆՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հատուկ քննչական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2007 թվականի նոյեմբերի 28-ի ՀՕ-255-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի երկրորդ պարբերությունը «որպես տուժող» բառերից հետո լրացնել «, ինչպես նաեւ ցանկացած այլ քրեական գործ, եթե դրա փաստական հանգամանքներով պայմանավորված` առկա է բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտություն» բառերով.
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5.1-ին մասով.
«5.1. Հատուկ քննչական ծառայությունում վարվում է հատուկ քննչական ծառայության գործունեության վերաբերյալ վիճակագրություն, որի հիման վրա յուրաքանչյուր կիսամյակ կազմվում են վիճակագրական հաշվետվություններ:
Վիճակագրության վարման համար պարտադիր վիճակագրական դասակարգիչները, վիճակագրական տվյալների (տեղեկությունների) ցանկը եւ վիճակագրական հաշվետվությունների բովանդակության նկարագրությունը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:».
3) 6-րդ մասի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով եւ» բառերը հանել, իսկ նույն մասը «Հանրապետության Նախագահին» բառերից հետո լրացնել «եւ Հայաստանի Հանրապետության կառավարություն» բառերով:
Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածում՝
1) 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1) հատուկ քննչական ծառայության ծառայող` հատուկ քննչական ծառայության պետը, նրա տեղակալները, հատուկ քննչական ծառայության պետին առընթեր հատկապես կարեւոր գործերի ավագ քննիչները, հատուկ քննչական ծառայության վարչությունների պետերը, նրանց տեղակալները, հատկապես կարեւոր գործերի ավագ քննիչները եւ հատկապես կարեւոր գործերի քննիչները.».
2) 3-րդ կետի «պաշտպանության բնագավառի պետական լիազոր մարմնի քննիչները» բառերը փոխարինել «քննչական կոմիտեի ծառայողները» բառերով:
Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածում՝
1) 1-ին կետի «տեղակալ» բառը փոխարինել «տեղակալներ» բառով.
2) 2-րդ կետը «պաշտոններ՝» բառից հետո լրացնել «- հատուկ քննչական ծառայության պետին առընթեր հատկապես կարեւոր գործերի ավագ քննիչներ.» եւ «- վարչության պետեր եւ նրանց տեղակալներ.» բառերով։
Հոդված 4 . Օրենքի 7-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-ին եւ 2.2-րդ մասերով.
«2.1 Հատուկ քննչական ծառայության պետին առընթեր հատկապես կարեւոր գործերի ավագ քննիչ եւ հատուկ քննչական ծառայության վարչության պետ կարող է նշանակվել այն անձը, որը մինչեւ նշանակումը զբաղեցրել է հատուկ քննչական ծառայության գլխավոր կամ առաջատար խմբերի պաշտոններ կամ ունի դատախազի կամ քննիչի առնվազն 6 տարվա ստաժ։
2.2. Հատուկ քննչական ծառայության վարչության պետի տեղակալ կարող է նշանակվել այն անձը, որը մինչեւ նշանակումը զբաղեցրել է հատուկ քննչական ծառայության գլխավոր կամ առաջատար խմբերի պաշտոններ կամ ունի դատախազի կամ քննիչի առնվազն 5 տարվա ստաժ։»։
Հոդված 5. Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) «գլխավոր դատախազի ներկայացմամբ» բառերը փոխարինել «վարչապետի ներկայացմամբ՝ վեց տարի ժամկետով» բառերով.
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.
«Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ նշանակվել հատուկ քննչական ծառայության պետի պաշտոնում:
Հատուկ քննչական ծառայության պետի պաշտոնավարման ժամկետը չի կարող գերազանցել սույն օրենքով սահմանված պաշտոնավարման սահմանային տարիքը՝ անկախ վերանշանակման հանգամանքից, բացառությամբ սույն օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքի:»:
Հոդված 6. Օրենքի 11-րդ հոդվածի տեքստը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Հատուկ քննչական ծառայության ծառայողի նկատմամբ կիրառվում են «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված սահմանափակումները:
2. Հատուկ քննչական ծառայության ծառայողը չի կարող լինել որեւէ կուսակցության անդամ կամ զբաղվել քաղաքական գործունեությամբ: Հատուկ քննչական ծառայության ծառայողը յուրաքանչյուր պարագայում պարտավոր է դրuեւորել քաղաքական զuպվածություն եւ չեզոքություն:»:
Հոդված 7. Օրենքի 13-15-րդ հոդվածները շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 13. Հատուկ քննչական ծառայության ծառայողների կոչումները
1. Հատուկ քննչական ծառայության ծառայողներին շնորհվում են հետեւյալ կոչումները.
1) արդարադատության գեներալ-լեյտենանտ.
2) արդարադատության գեներալ-մայոր.
3) արդարադատության գնդապետ.
4) արդարադատության փոխգնդապետ.
5) արդարադատության մայոր.
6) արդարադատության կապիտան.
7) արդարադատության ավագ լեյտենանտ.
8) արդարադատության լեյտենանտ:
2. Արդարադատության գեներալ-լեյտենանտի, արդարադատության գեներալ-մայորի կոչումները բարձրագույն կոչումներ են, որոնք շնորհում է Հայաստանի Հանրապետության Նախագահը:
3. Հատուկ քննչական ծառայության մյուս կոչումները շնորհում է հատուկ քննչական ծառայության պետը:
4. Հատուկ քննչական ծառայության ծառայողներին կոչումները շնորհվում են հերթականության կարգով՝ նախորդ կոչումում ծառայության սահմանված ժամկետը լրանալուց հետո` տասնհինգ օրվա ընթացքում, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:
5. Հատուկ քննչական ծառայության ծառայողներին կոչումները շնորհվում են անհատական կարգով՝ ցմահ:
Հոդված 14. Հատուկ քննչական ծառայության պաշտոններին համապատասխանող կոչումները
1. Հատուկ քննչական ծառայության պետի պաշտոնին համապատասխանող կոչումի վերին սահմանն արդարադատության գեներալ-լեյտենանտի կոչումն է, իսկ ստորին սահմանը՝ արդարադատության գեներալ-մայորի:
2. Հատուկ քննչական ծառայության պետի տեղակալի պաշտոնին համապատասխանող կոչումի վերին սահմանն արդարադատության գեներալ-մայորի կոչումն է, իսկ ստորին սահմանը՝ արդարադատության գնդապետի:
3. Հատուկ քննչական ծառայության գլխավոր պաշտոններին համապատասխանող կոչումի վերին սահմանն արդարադատության գնդապետի կոչումն է:
4. Հատուկ քննչական ծառայության առաջատար պաշտոններին համապատասխանող կոչումի վերին սահմանն արդարադատության փոխգնդապետի կոչումն է:
5. Այլ պետական մարմիններում ծառայություն անցած (աշխատած) եւ զինվորական կամ հատուկ կոչում (դասային աստիճան, որակավորման դաս) ունեցող անձանց հատուկ քննչական ծառայության պաշտոնի նշանակելիս երեք ամսվա ընթացքում շնորհվում է զինվորական կամ հատուկ կոչմանը (դասային աստիճան, որակավորման դաս) համապատասխան կոչում:
6. Այլ պետական մարմիններում շնորհված զինվորական կամ հատուկ կոչումների (դասային աստիճանների, որակավորման դասերի) համապատասխանությունը սույն օրենքով սահմանված կոչումներին սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 15. Կոչումների շնորհման ժամկետները
1. Արդարադատության լեյտենանտի կոչումը սկզբնական կոչում է եւ շնորհվում է հատուկ քննչական ծառայության պաշտոնի նշանակվելուց:
2. Սույն օրենքով սահմանված կարգով հերթական կոչումի շնորհման համար uահմանվում են ծառայության հետեւյալ ժամկետները.
1) արդարադատության լեյտենանտի կոչում ունեցողի համար՝ 2 տարի.
2) արդարադատության ավագ լեյտենանտի կոչում ունեցողի համար՝ 3 տարի.
3) արդարադատության կապիտանի կոչում ունեցողի համար՝ 3 տարի.
4) արդարադատության մայորի կոչում ունեցողի համար՝ 4 տարի.
5) արդարադատության փոխգնդապետի կոչում ունեցողի համար՝ 5 տարի:
3. Արդարադատության գնդապետի կոչում ունեցող ծառայողին բարձրագույն կոչում շնորհելու համար ծառայության ժամկետ չի uահմանվում:
4. Նախորդ կոչումը կրելու ժամկետը հաշվարկվում է այդ կոչումը շնորհելու մասին իրավական ակտը ստորագրելու հաջորդ օրվանից:
5. Հատուկ քննչական ծառայության ծառայողի հերթական դասային աստիճանի շնորհումը հետաձգվում է, եթե`
1) ատեստավորումից հետո նրա նկատմամբ որոշում է ընդունվել ատեստավորումը հետաձգելու եւ վերապատրաստման գործուղելու մասին.
2) նա ունի կարգապահական տույժ.
3) նրա նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում, կամ կատարվում է ծառայողական քննություն:
6. Հերթական կոչումի շնորհումը հետաձգելու դեպքում հատուկ քննչական ծառայության ծառայողի հերթական կոչումը շնորհվում է սույն հոդվածի 5-րդ մասի 1-3-րդ կետերում նշված խոչընդոտների վերացումից հետո` 15-օրյա ժամկետում:»:
Հոդված 8. Օրենքի 16-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ եւ 6-րդ մասերով.
«5. Հատուկ քննչական ծառայության պետին առընթեր հատկապես կարեւոր գործերի ավագ քննիչները ծառայության պետի հանձնարարությամբ իրականացնում են նախաքննություն առանձնակի բարդություն ունեցող գործերով:
6. Հատուկ քննչական ծառայության վարչության պետը ղեկավարում է վարչության աշխատանքները: Հատուկ քննչական ծառայության վարչության պետը կարող է ունենալ տեղակալներ, որոնք փոխարինում են հատուկ քննչական ծառայության վարչության պետին վերջինիս բացակայության ժամանակահատվածում, ինչպես նաեւ վարչության պետի հանձնարարությամբ ապահովում են նրա լիազորությունների իրականացումը:»:
Հոդված 9. Օրենքի 17-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը «անկախ է» բառերից հետո լրացնել «եւ ենթարկվում է միայն օրենքին» բառերով.
2) 2-րդ մասը ճանաչել ուժը կորցրած:
Հոդված 10. Օրենքի 20-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ կետով.
«6) մեդալով կամ կրծքանշանով պարգեւատրում:».
2) 5-րդ մասը «պետը» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված դեպքերի» բառերով.
3) 6-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«6. Եթե արտահերթ շնորհվող կոչումը կամ օրենքով նախատեսված կոչումի վերին սահմանից մեկ աստիճանով ավելի բարձր շնորհվող կոչումը բարձրագույն կոչում է, ապա սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ եւ 5-րդ կետերով նախատեսված խրախուսման միջոցները կիրառում է Հայաստանի Հանրապետության Նախագահը՝ հատուկ քննչական ծառայության պետի ներկայացմամբ:».
4) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7-րդ եւ 8-րդ մասերով.
«7. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված խրախուսման միջոցները հատուկ քննչական ծառայության ծառայողների նկատմամբ կիրառում է Հայաստանի Հանրապետության Նախագահը, եթե կարգապահական տույժը կիրառվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից:
8. Սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով նախատեսված խրախուսման միջոցները հատուկ քննչական ծառայության պետի նկատմամբ կիրառում է Հայաստանի Հանրապետության Նախագահը:»:
Հոդված 11. Օրենքի 21-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Կարգապահական խախտման ծանրությունից ելնելով` հատուկ քննչական ծառայության ծառայողի նկատմամբ կարող են կիրառվել հետեւյալ կարգապահական տույժերը.
1) զգուշացում.
2) նկատողություն.
3) խիստ նկատողություն.
4) կոչումի իջեցում` մեկ աստիճանով.
5) պաշտոնի իջեցում՝ մեկ աստիճանով.
6) ծառայությունից ազատում:».
2) 2-րդ մասը «պետը» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի» բառերով:
Հոդված 12 . Օրենքի 24-րդ հոդվածի 5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«5. Վերապատրաստում եւ հատուկ ուսուցում անցնելու կարգն ու պայմանները սահմանվում են «Արդարադատության ակադեմիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով եւ դրան համապատասխան ընդունված հատուկ քննչական ծառայության պետի որոշումներով:»:
Հոդված 13. Օրենքի 26-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 26. Հատուկ քննչական ծառայության ծառայողի արձակուրդը
1. Հատուկ քննչական ծառայության ծառայողներն ունեն ամենամյա հերթական վճարովի արձակուրդի իրավունք՝ 30 աշխատանքային օր տեւողությամբ, եւ լրացուցիչ արձակուրդի իրավունք, որի տեւողությունը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:
Հոդված 14. Օրենքի 29-րդ հոդվածի 3-րդ մասը ճանաչել ուժը կորցրած:
Հոդված 15. Օրենքի 31-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ եւ 4-րդ մասերով.
«3. Հատուկ քննչական ծառայության արդյունավետ գործունեության ապահովման, աշխատակիցների նպատակային խրախուսման, չկանխատեսված ծախսերի ֆինանսավորման նպատակով պետական բյուջեով նախատեսվում է հատուկ քննչական ծառայության պահուստային ֆոնդ՝ տվյալ տարվա պետական բյուջեով հատուկ քննչական ծառայության պահպանման ծախսերի երկու տոկոսի չափով։
4. Պահուստային ֆոնդից հատկացումները կատարվում են հատուկ քննչական ծառայության պետի որոշման հիման վրա։»։
Հոդված 16. Օրենքի 1-ին հոդվածում, 16-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետում, 18-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետում, 20-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ եւ 5-րդ կետերում եւ 6-րդ մասում, 21-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում եւ 3-րդ մասում, 25-րդ հոդվածի 2-րդ եւ 4-րդ մասերում, 34-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերում «դասային աստիճան» բառերն իրենց բոլոր հոլովաձեւերով փոխարինել «կոչում» բառով՝ համապատասխան հոլովաձեւերով, 34-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին նախադասությունը հանել, իսկ 6-րդ հոդվածի 5-րդ մասը «65 տարեկանը» բառերից հետո լրացնել «, որը Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից կարող է երկարաձգվել մինչեւ 2 տարի ժամկետով» բառերով:
Հոդված 17. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ս. ՍԱՐԳՍՅԱՆ
10.06.2014
ՀՕ-31