ՕՐԵՆՔԸ
«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ
Հոդված 1. «Հանրային ծառայության մասին» Հայաuտանի Հանրապետության 2011 թվականի մայիսի 26-ի ՀՕ-172-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածի 7-րդ մասը «Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցիչների,» բառերից հետո լրացնել «հատուկ հանձնարարություններով դեսպանի,» բառերով, իսկ «Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդականների, օգնականների, մամուլի քարտուղարների եւ ռեֆերենտների» բառերից հետո՝ «, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի խորհրդականի, օգնականի, մամուլի քարտուղարի» բառերով:
Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասում`
1) 15-րդ կետը «օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարները,» բառերից հետո լրացնել «հատուկ հանձնարարություններով դեսպանը,» բառերով.
2) 18-րդ կետը «օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների» բառերից հետո լրացնել «, հատուկ հանձնարարություններով դեսպանի» բառերով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հուլիսի 1-ից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ս. ՍԱՐԳՍՅԱՆ
25.06.2014
ՀՕ-59