Armenian   Russian    
Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ

Ընդունվել է 11.06.2014

Հոդված 1. «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաuտանի Հանրապետության 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-157-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 2-րդ մասում «1-ին մասի 4-րդ կետով» բառերը փոխարինել «4-րդ մասով» բառերով:

Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասում`

1) 2-րդ կետի «ա» ենթակետից հանել «, սահմանամերձ» բառը, իսկ նույն ենթակետը «ավելացում» բառից հետո լրացնել «կամ պաշտոնային դրույքաչափին դրամական բացարձակ մեծությամբ սահմանվող ավելացում» բառերով.

2) 3-րդ կետը «ծառայողական գործունեության» բառերից հետո լրացնել «(կատարողականի)» բառով:

Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասից հանել «, սահմանամերձ» բառը:

Հոդված 4. Օրենքի 7-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 7. Պետական պաշտոն զբաղեցնող անձանց հավելավճարները եւ դրանց հաշվարկման կարգը

1. Դասային, դիվանագիտական աստիճանների, կոչման (այդ թվում` դասային եւ հատուկ), ինչպես նաեւ սույն օրենքով սահմանված դեպքերում օտար լեզուների իմացության, աշխատանքային եւ(կամ) ծառայության ստաժի համար պետական պաշտոն զբաղեցնող անձանց տրվում են հավելավճարներ:

2. Պետական պաշտոն զբաղեցնող անձանց շնորհված դասային, դիվանագիտական աստիճանների եւ կոչման համար հավելավճարները սահմանվում են պաշտոնային դրույքաչափի նկատմամբ:

3. Տվյալ մարմնում ամենացածր դասային կամ դիվանագիտական աստիճանի համար հավելավճարը սահմանվում է պաշտոնային դրույքաչափի 3 տոկոսի չափով, իսկ դրան հաջորդող յուրաքանչյուր հերթական ավելի բարձր դասային կամ դիվանագիտական աստիճանի համար հավելավճարի չափը աճում է մեկ տոկոսով, բացառությամբ սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված դեպքի:

4. Կոչման համար հավելավճարը տրվում է հարկադիր կատարողներին, հարկային, մաքսային, հատուկ քննչական ծառայության ծառայողներին, քննչական կոմիտեի ծառայողներին, ընդ որում, հարկային եւ մաքսային ծառայողներին հավելավճարը տրվում է միայն առավել բարձր հավելավճար նախատեսող կոչման համար, իսկ նույն չափով հավելավճար նախատեսող կոչումների համար հավելավճարը տրվում է այդ կոչումներից միայն մեկի համար: Տվյալ մարմնում ամենացածր կոչման համար հավելավճարը սահմանվում է պաշտոնային դրույքաչափի 3 տոկոսի չափով, իսկ դրան հաջորդող յուրաքանչյուր հերթական ավելի բարձր կոչման համար հավելավճարի չափը աճում է մեկ տոկոսով:

5. Քաղաքացիական ծառայողին, Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայողին, քննչական կոմիտեի դեպարտամենտում պետական ծառայողին, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում պետական ծառայողին, դատախազության աշխատակազմում պետական ծառայողին, դատական ծառայողին (այդ թվում` Սահմանադրական դատարանի աշխատակազմում դատական ծառայողին) հավելավճար է տրվում միայն յուրաքանչյուր ծառայությունում տվյալ պաշտոնի ենթախմբին համապատասխանող դասային աստիճանից բարձր դասային աստիճան ունենալու դեպքում` նրա պաշտոնային դրույքաչափի 5 տոկոսի չափով, ընդ որում, քաղաքացիական ծառայության բարձրագույն պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայողներին սույն մասով նախատեսված հավելավճարը տրվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 1-ին դասի պետական խորհրդականի դասային աստիճան ունենալու դեպքում:

6. Դասային, դիվանագիտական աստիճանների կամ կոչման համար հավելավճարները տրվում են բացառապես տվյալ մարմնում աշխատելու ժամանակահատվածում:

7. Պետական պաշտոն զբաղեցնող անձանց վճարվող հավելավճարների ընդհանուր չափը չի կարող գերազանցել սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված չափը:»:

Հոդված 5. Օրենքի 8-րդ հոդվածում`

1) 1-ին մասից հանել «, սահմանամերձ» բառը.

2) 2-րդ մասի «մասով» բառը փոխարինել «եւ 3.1-ին մասերով» բառերով, իսկ «դեպքի» բառը՝ «դեպքերի» բառով.

3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.1-ին մասով.

«3.1. Դատախազին, հատուկ քննչական ծառայության եւ քննչական կոմիտեի ծառայողներին արտաժամյա, գիշերային ժամերին, հանգստյան, տոնական օրերին աշխատանքի համար հավելումներ չեն տրվում:».

4) 4-րդ մասը «սահմանած» բառից հետո լրացնել «դեպքերում,» բառով:

Հոդված 6. Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Դատախազին վճարվում է հավելավճար դատախազի, դատախազության քննիչի, քննիչի, հատուկ քննչական ծառայության կամ քննչական կոմիտեի ծառայողի պաշտոնում աշխատած յուրաքանչյուր տարվա համար 2 տոկոսի չափով:»:

Հոդված 7. Օրենքի 4-րդ գլխի վերնագիրը «ՀԱՏՈՒԿ ՔՆՆՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ,» բառերից հետո լրացնել «ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ,» բառերով:

Հոդված 8. Օրենքի 15-րդ հոդվածում`

1) 2-րդ մասը «դատախազի» բառից հետո լրացնել «, դատախազության քննիչի, քննչական կոմիտեի ծառայողի» բառերով.

2) 3-րդ մասի «դասային աստիճանի» բառերը փոխարինել «կոչման» բառով:

Հոդված 9. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 15.1-ին հոդվածով.

«Հոդված 15.1. Քննչական կոմիտեի ծառայողի վարձատրությունը

1. Քննչական կոմիտեի նախագահի եւ նրա տեղակալների պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցները սահմանվում են սույն օրենքի հավելված 1-ով, իսկ քննչական կոմիտեի այլ ծառայողների պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցները` սույն օրենքի հավելված 2-ով։

2. Քննչական կոմիտեի ծառայողին վճարվում է հավելավճար՝ քննչական կոմիտեի ծառայողի, հատուկ քննչական ծառայության ծառայողի, դատախազի, դատախազության քննիչի կամ քննիչի պաշտոնում աշխատած յուրաքանչյուր տարվա համար 2 տոկոսի չափով:

3. Քննչական կոմիտեի ծառայողը կոչման համար ստանում է հավելավճար։

4. Քննչական կոմիտեի ծառայողին վճարվող հավելավճարի ընդհանուր չափը չի կարող գերազանցել սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված չափը:

5. Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ծառայողներին, ծառայության առանձնահատկություններով պայմանավորված, տրվում են հավելումներ, որոնց վճարման դեպքերը, չափերը եւ կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

6. Սույն օրենքի 18-20-րդ հոդվածներով, 21-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով սահմանված դրույթները չեն տարածվում քննչական կոմիտեի ծառայողների վարձատրության հետ կապված հարաբերությունների վրա:»:

Հոդված 10. Օրենքի 16-րդ հոդվածում`

1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության, ոստիկանության հանրապետական գործադիր մարմինների համակարգերում զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողների (այսուհետ նաեւ` զինծառայող), քրեակատարողական եւ փրկարար ծառայության ծառայողների պաշտոնային դրույքաչափը որոշվում է բազային աշխատավարձի եւ սույն հոդվածի 2-րդ մասում նշված համապատասխան հավելվածներով սահմանված` նրանց պաշտոնի խմբի (ենթախմբի) սանդղակում` համապատասխանաբար զինվորական, փրկարար կամ քրեակատարողական ծառայության ստաժին համապատասխանող գործակցի արտադրյալով:».

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.

«2.1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության, ոստիկանության հանրապետական գործադիր մարմինների համակարգերում, քրեակատարողական եւ փրկարար ծառայություններում սույն հոդվածի 2-րդ մասում նշված համապատասխան հավելվածներով նախատեսված պաշտոնների առանձին խմբերում ընդգրկվող հիմնական պաշտոնների անվանացանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության Նախագահը` Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությամբ: Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության, ոստիկանության հանրապետական գործադիր մարմինների համակարգերում, քրեակատարողական եւ փրկարար ծառայություններում հիմնական պաշտոններին, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության պաշտպանության հանրապետական գործադիր մարմնի համակարգում բարձրագույն հրամանատարական եւ բարձրագույն սպայական հիմնական պաշտոններին հավասարեցված պաշտոնների անվանացանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության Նախագահը` Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությամբ: Հայաստանի Հանրապետության պաշտպանության հանրապետական գործադիր մարմնի համակարգում մյուս հիմնական պաշտոններին հավասարեցված պաշտոնների անվանացանկը սահմանում է պետական լիազոր մարմնի ղեկավարը: Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության, ոստիկանության հանրապետական գործադիր մարմինների համակարգերում զինվորական ծառայության հիմնական պաշտոնների, քրեակատարողական եւ փրկարար ծառայությունների հիմնական պաշտոնների միջեւ համապատասխանությունը սահմանում է Հայաստանի Հանրապետության Նախագահը` Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությամբ:».

3) 3-րդ մասի «20-րդ հոդվածի 2-6-րդ մասերով» բառերը փոխարինել «20-րդ հոդվածով» բառերով:

Հոդված 11. Օրենքի 17-րդ հոդվածում`

1) վերնագրի եւ ամբողջ տեքստի «դիվանագետների» բառը փոխարինել «անձանց» բառով` համապատասխան հոլովաձեւերով.

2) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Հայաստանի Հանրապետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմնում դիվանագիտական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրությունն իրականացվում է սույն օրենքի 6-րդ գլխով սահմանված դրույթներին համապատասխան, բացառությամբ ռոտացիայի հիման վրա օտարերկրյա պետություններում գործող դիվանագիտական ծառայության մարմինների դիվանագիտական ծառայության հավասարազոր պաշտոններում դիվանագետի տեղափոխման դեպքի: Օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմնում դիվանագիտական պաշտոն զբաղեցնող անձանց պաշտոնային դրույքաչափը եւ օտարերկրյա պետությունում ծառայողական գործունեության հետ կապված ծախսերի փոխհատուցման չափը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

Հոդված 12. Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասը «արտադրյալով» բառից հետո լրացնել «, իսկ բարձրաստիճան պաշտոնատար անձի դեպքում, որի հիմնական աշխատավարձի հաշվարկման գործակիցը սահմանվում է սույն օրենքի հավելված 1-ով, հիմնական աշխատավարձի չափը որոշվում է բազային աշխատավարձի եւ սույն օրենքի հավելված 1-ով սահմանված համապատասխան գործակցի արտադրյալով։» բառերով։

Հոդված 13. Օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Մրցույթի արդյունքով, ինչպես նաեւ արտամրցութային կարգով պետական ծառայության ավելի բարձր պաշտոնի նշանակված պետական ծառայողը նոր ենթախմբի սանդղակում իր նախորդ պաշտոնային դրույքաչափը որոշող գործակցին հավասար կամ առավել մոտ (0.1 միավոր տարբերությամբ) գործակցի առկայության դեպքում վարձատրվում է վերջինիս նկատմամբ երկու մակարդակ բարձր գործակցով, հակառակ դեպքում` նոր ենթախմբի սանդղակի նվազագույն գործակցով:

3. Մրցույթի արդյունքով, ինչպես նաեւ արտամրցութային կարգով պետական ծառայության ավելի ցածր պաշտոնի նշանակված պետական ծառայողը աշխատավարձի համապատասխան սանդղակում վարձատրվում է իր նախորդ պաշտոնային դրույքաչափը որոշող գործակցին հավասար կամ առավել մոտ գործակցով:»:

Հոդված 14. Օրենքի 20-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Սույն մասով սահմանված բնականոն աճը չի տարածվում այն բարձրաստիճան պաշտոնատար անձի վրա, որի հիմնական աշխատավարձի հաշվարկման գործակիցը սահմանված է սույն օրենքի հավելված 1-ով։».

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.

«1.1. Դիվանագիտական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց բնականոն աճի համար հաշվարկվում է նաեւ ռոտացիայի հիման վրա օտարերկրյա պետություններում գործող դիվանագիտական ծառայության մարմինների դիվանագիտական ծառայության հավասարազոր պաշտոնում աշխատելու ժամանակահատվածը:»:

Հոդված 15. Օրենքի 22-րդ հոդվածի 10-րդ մասը «Պետական» բառից առաջ լրացնել «Աշխատավարձի ֆոնդի տնտեսված միջոցներից» բառերով, իսկ «մեկ» բառից առաջ՝ «մինչեւ» բառով:

Հոդված 16. Օրենքի 25-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 25. Պետական պաշտոն զբաղեցնող անձանց (բացառությամբ զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողների, քրեակատարողական եւ փրկարար ծառայության ծառայողների) տրամադրվող արտոնությունները եւ փոխհատուցումները

1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական ծառայողների ատեստավորման, վերապատրաստման եւ պետական ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթի ամբողջ ընթացքում պետական ծառայողի աշխատավարձը պահպանվում է:

2. Քաղաքացիական ծառայության կադրերի կարճաժամկետ ռեզերվում գտնվելու ժամանակահատվածում քաղաքացիական ծառայողի համար սահմանվում է աշխատավարձ` իր զբաղեցրած վերջին պաշտոնում ունեցած պաշտոնային դրույքաչափով, սակայն ոչ ավելի, քան բարձրագույն խմբի 1-ին ենթախմբի առավելագույն դրույքաչափը:

3. Հիմնական արձակուրդային վճարից բացի, պետական պաշտոն զբաղեցնող անձին վճարվում է լրացուցիչ միանվագ արձակուրդային վճար` իր միջին ամսական աշխատավարձի չափով: Աշխատանքից ազատվելու դեպքում միանվագ արձակուրդային վճարը տրվում է փաստացի աշխատած ամիսներին համամասնորեն:

4. Համապետական, Երեւանի ավագանու, Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի լրացուցիչ ընտրությունների, տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների դեպքում ընտրությունների անցկացման ժամանակահատվածի մեկ ամսվա համար կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակազմի կենտրոնական ապարատի քաղաքացիական ծառայողների պաշտոնային դրույքաչափերը կրկնապատկվում են, ընդ որում, այդ ժամանակահատվածի համար կենտրոնական ընտրական հանձնաժողովի կենտրոնական ապարատի քաղաքացիական ծառայողների եւ մյուս աշխատողների պաշտոնային դրույքաչափերի տարբերությունը նախատեսվում է ընտրությունների կազմակերպման եւ անցկացման ծախսերում:

5. Պետական ծառայողների առանձին ծախսերի փոխհատուցումները (կացարան, համազգեստ, տրանսպորտային միջոցներ եւ այլն) տրամադրվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով եւ դեպքերում:»:

Հոդված 17. Օրենքի 32-րդ հոդվածում`

1) 2-րդ մասի երկրորդ նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Ընդ որում, սույն մասով նախատեսված պայմանը զինծառայողների, քրեակատարողական ծառայողների, փրկարար ծառայողների համար կիրառելու դեպքում հիմնական աշխատավարձ է համարվում մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը զինծառայողներին, քրեակատարողական ծառայողներին, փրկարար ծառայողներին տրվող պաշտոնային դրույքաչափի, կոչման դրույքաչափի, ստաժի համար դրույքաչափի, պարենի փոխհատուցման գումարի, քսան օրացուցային տարվա զինվորական ծառայության, քրեակատարողական ծառայության կամ փրկարար ծառայության ստաժ ունեցող եւ զինվորական ծառայությունը, քրեակատարողական ծառայությունը կամ փրկարար ծառայությունը շարունակող զինծառայողներին, քրեակատարողական ծառայողներին, փրկարար ծառայողներին տրվող ամսական հավելման հանրագումարը:».

2) 6-րդ մասի առաջին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը պետական պաշտոն զբաղեցնող անձի համար հաշվարկված լրացուցիչ աշխատավարձը պահպանվում է, եթե սույն օրենքով սահմանված կարգով հաշվարկված լրացուցիչ աշխատավարձի չափը ցածր է, քան մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը պետական պաշտոն զբաղեցնող անձի համար հաշվարկված լրացուցիչ աշխատավարձի չափը, եւ այս դեպքում լրացուցիչ աշխատավարձը հիմնական աշխատավարձի 30 տոկոսը գերազանցելիս լրացուցիչ աշխատավարձի աճը կասեցվում է:»:

Հոդված 18. Օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ մասում`

1) «1-ին մասի 3-րդ կետով» բառերը փոխարինել «3-րդ մասով» բառերով.

2) երկրորդ նախադասությունից հանել «, Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության, ոստիկանության հանրապետական գործադիր մարմինների համակարգերում զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողների, քրեակատարողական եւ փրկարար ծառայության ծառայողների» բառերը.

3) երրորդ նախադասությունը «Պետական բոլոր ծառայողների համար» բառերից հետո լրացնել «, բացառությամբ Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության, ոստիկանության հանրապետական գործադիր մարմինների համակարգերում զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողների, քրեակատարողական եւ փրկարար ծառայությունների ծառայողների,» բառերով:

Հոդված 19. Օրենքի հավելված 1-ում`

1) վերնագրի «քաղաքացիական» բառը փոխարինել «այլ» բառով.

2) «ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ 11.00» տողից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր տողով.

«ՀՀ քննչական կոմիտեի նախագահ 11.00».

3) հանել «ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ 12.00», «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ 10.00», «ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ 8.50» տողերը.

4) «ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ 8.50» տողից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր տողով.
 
«ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետ 8.50».

5) «ՀՀ նախարարի տեղակալ 8.50» տողից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր տողով.
 
«Հատուկ հանձնարարություններով դեսպան 8.50».

6) «ՀՀ Նախագահի աշխատակազմ» բաժնից հանել «Հատուկ հանձնարարություններով դեսպան 10.50» տողը.

7) «ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի հայեցողական տեղակալ» տողից հանել «հայեցողական» բառը.

8) «ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայության ղեկավար 9.50» տողից առաջ լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր տողով.
 
«ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական 10.00»:

Հոդված 20. Օրենքի 2-րդ հավելվածում`

1) վերնագիրը «հատուկ քննչական ծառայողների,» բառերից հետո լրացնել «քննչական կոմիտեի ծառայողների,» բառերով.

2) «Մարզի, Երեւան քաղաքի տարածքների, կայազորի զինվորական դատախազության դատախազ» տողի «4.00» թիվը փոխարինել «4.50» թվով.

3) «ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական» տողի «4.75» թիվը փոխարինել «5.50» թվով.

4) «ՀՀ հատուկ քննչական ծառայություն» բաժինը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
 
«ՀՀ հատուկ քննչական ծառայություն
ՀՔԾ վարչության պետ 8.00
ՀՔԾ վարչության պետի տեղակալ 7.50
ՀԿԳ ավագ քննիչ 7.00
ՀԿԳ քննիչ 6.00».

5) «ՀՀ հատուկ քննչական ծառայություն» բաժնից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր բաժնով.
 
«ՀՀ քննչական կոմիտե
Քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի գլխավոր վարչության պետ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետի տեղակալ, Երեւան քաղաքի քննչական վարչության պետ 8.00
Քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի վարչության պետ, կենտրոնական մարմնի գլխավոր վարչության պետի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության վարչության պետ, Երեւան քաղաքի քննչական վարչության պետի տեղակալ, մարզային վարչության պետ 7.00
Քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի բաժնի պետ, կենտրոնական մարմնի վարչության պետի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության վարչության պետի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության վարչության բաժնի պետ, զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորային քննչական բաժնի պետ, Երեւան քաղաքի վարչական շրջանի բաժնի պետ, մարզային վարչության պետի տեղակալ, գլխավոր վարչության հատկապես կարեւոր գործերով ավագ քննիչ, զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւոր գործերով ավագ քննիչ 6.75
Քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի բաժնի պետի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության բաժնի պետի տեղակալ, Երեւան քաղաքի վարչական շրջանի բաժնի պետի տեղակալ, մարզային վարչության քննչական բաժնի (բաժանմունքի) պետ, զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորային քննչական բաժնի պետի տեղակալ, կայազորային քննչական բաժանմունքի պետ, գլխավոր վարչության հատկապես կարեւոր գործերով քննիչ, կենտրոնական մարմնի վարչության հատկապես կարեւոր գործերով քննիչ, կենտրոնական մարմնի վարչության հատկապես կարեւոր գործերով ավագ քննիչ, զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւոր գործերով քննիչ, Երեւան քաղաքի քննչական վարչության հատկապես կարեւոր գործերով քննիչ, մարզային վարչության հատկապես կարեւոր գործերով ավագ քննիչ 6.50
Քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի գլխավոր վարչության ավագ քննիչ, զինվորական քննչական գլխավոր վարչության վարչության բաժնի ավագ քննիչ 6.25
Քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի վարչության ավագ քննիչ, քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի բաժնի ավագ քննիչ, զինվորական քննչական գլխավոր վարչության վարչության բաժնի քննիչ, կայազորային քննչական բաժնի հատկապես կարեւոր գործերով քննիչ, Երեւան քաղաքի քննչական վարչության ավագ քննիչ, մարզային վարչության հատկապես կարեւոր գործերով քննիչ, մարզային վարչության բաժնի պետի տեղակալ 6.00
Քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի վարչության քննիչ, քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի բաժնի քննիչ, զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորային քննչական բաժնի ավագ քննիչ, Երեւան քաղաքի քննչական վարչության քննիչ, Երեւան քաղաքի վարչական շրջանի բաժնի ավագ քննիչ, մարզային վարչության ավագ քննիչ 5.50
Զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորային քննչական բաժնի (բաժանմունքի) քննիչ, Երեւան քաղաքի վարչական շրջանի բաժնի քննիչ, մարզային վարչության քննիչ 5.00
Մարզային վարչության բաժնի ավագ քննիչ 4.50
Մարզային վարչության բաժնի քննիչ 4.25».

6) «Օրենքով ստեղծված մշտապես գործող մարմիններ (հանձնաժողովների, ծառայությունների, խորհուրդների եւ այլն)» բաժնից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր բաժնով.
 
«Ազգային անվտանգության խորհուրդ
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի խորհրդական 4.75
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի օգնական 4.50
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի քարտուղար 4.50»:

Հոդված 21. Օրենքի 9-րդ հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ (կցվում է) :

Հոդված 22. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հուլիսի 1-ից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

25.06.2014
ՀՕ-57