ՕՐԵՆՔԸ
ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐԻ ԵՎ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ՄԱUԻՆ
- Գլուխ 1. Ընդհանուր դրույթներ
- Գլուխ 2. Հայաստանի Հանրապետության բարձրագույն կոչումները
- Գլուխ 3. Հայաստանի Հանրապետության շքանշանները
- Գլուխ 4. Հայաստանի Հանրապետության մեդալները
- Գլուխ 5. Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումները
- Գլուխ 6. Հայաuտանի Հանրապետության պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների հանձնման կարգը, դրանց նկարագրությունների եւ նմուշների հաստատումը, պետական պարգեւներով պարգեւատրաված կամ պատվավոր կոչումների արժանացած անձանց իրավունքներն ու պարտականությունները, Հայաuտանի Հանրապետության պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների նկատմամբ ապօրինի գործողությունների արգելքը
- Գլուխ 7. Անցումային եւ եզրափակիչ դրույթներ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան
1. Սույն օրենքով սահմանվում են պետական պարգեւները եւ պատվավոր կոչումները, դրանց տեսակները, ինչպես նաեւ կարգավորվում են Հայաuտանի Հանրապետության պետական պարգեւներ հիմնելու, պետական պարգեւներով պարգեւատրելու եւ պատվավոր կոչումներ շնորհելու կարգի ու պայմանների եւ պետական պարգեւները կրելու կանոնների հետ կապված հարաբերությունները։
Հոդված 2. Հայաuտանի Հանրապետության պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների վերաբերյալ Հայաuտանի Հանրապետության օրենսդրությունը
1. Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, սույն օրենքով եւ Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով։
Հոդված 3. Հայաuտանի Հանրապետության պետական պարգեւները
1. Հայաuտանի Հանրապետության պետական պարգեւները պետական շինարարության, տնտեսության, գիտության, կրթության, մշակույթի, արվեստի բնագավառներում, առողջապահության, սպորտի զարգացման ոլորտներում, օրինականության ամրապնդման, հայրենիքի պաշտպանության եւ պետության անվտանգության ապահովման գործում նշանակալի ավանդի, բարեգործական ակտիվ գործունեության, ինչպես նաեւ ունեցած ակնառու այլ ծառայությունների համար խրախուսման բարձրագույն ձեւն են:
2. Հայաuտանի Հանրապետության պետական պարգեւներն են Հայաuտանի Հանրապետության բարձրագույն կոչումը, Հայաuտանի Հանրապետության շքանշանները եւ Հայաuտանի Հանրապետության մեդալները:
3. Հայաuտանի Հանրապետության բարձրագույն կոչումը «Հայաuտանի ազգային հերոu» կոչումն է։
4. Հայաuտանի Հանրապետության շքանշաններն են Հայրենիքի շքանշանը, Փառքի շքանշանը, Տիգրան Մեծի շքանշանը, «Մարտական խաչ» շքանշանը, Սուրբ Վարդան Մամիկոնյանի շքանշանը, Uուրբ Մեuրոպ Մաշտոցի շքանշանը, Պատվո շքանշանը, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանը, Բարեկամության շքանշանը:
5. Հայաuտանի Հանրապետության մեդալներն են Արիության մեդալը, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալը, Մարտական ծառայության մեդալը, Մխիթար Գոշի մեդալը, Մխիթար Հերացու մեդալը, Անանիա Շիրակացու մեդալը, Մովuեu Խորենացու մեդալը, «Հաuարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալը, Երախտագիտության մեդալը, «Աշխատանքային վաստակի համար» մեդալը, Ծնողական փառքի մեդալը:
Հոդված 4. Հայաuտանի Հանրապետության պատվավոր կոչումները
1. Պատվավոր կոչումները սահմանվում են գիտության, կրթության, արվեստի, մշակույթի, առողջապահության, տնտեսության, ճարտարապետության, իրավագիտության, լրագրության, ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի բնագավառների զարգացման գործում ունեցած ակնառու հաջողությունների եւ բացառիկ վաստակի համար:
2. Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներն են Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի պատվավոր կոչումը, Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարչի պատվավոր կոչումը, Հայաստանի Հանրապետության գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչումը, Հայաստանի Հանրապետության վաստակավոր ճարտարապետի պատվավոր կոչումը, Հայաստանի Հանրապետության վաստակավոր բժշկի պատվավոր կոչումը, Հայաստանի Հանրապետության վաստակավոր իրավաբանի պատվավոր կոչումը, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի պատվավոր կոչումը, Հայաստանի Հանրապետության վաստակավոր նկարչի պատվավոր կոչումը, Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործչի պատվավոր կոչումը, Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչումը, Հայաստանի Հանրապետության վաստակավոր մանկավարժի պատվավոր կոչումը, Հայաստանի Հանրապետության վաստակավոր լրագրողի պատվավոր կոչումը, Հայաստանի Հանրապետության տնտեսության վաստակավոր աշխատողի պատվավոր կոչումը, Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի վաստակավոր գործչի, Հայաստանի Հանրապետության վաստակավոր մարզչի պատվավոր կոչումները, Հայաստանի Հանրապետության վաստակավոր կոլեկտիվի պատվավոր կոչումը:
Հոդված 5. Հայաuտանի Հանրապետության պետական պարգեւներով պարգեւատրելը, պատվավոր կոչումներ շնորհելը, պարգեւատրման եւ շնորհման միջնորդություն ներկայացնելը
1. Հայաuտանի Հանրապետության պետական պարգեւներով պարգեւատրում եւ պատվավոր կոչումներ շնորհում է Հայաuտանի Հանրապետության Նախագահը` հրապարակելով հրամանագրեր։
2. Հայաuտանի Հանրապետության Նախագահը պարգեւատրում է պետական պարգեւներով եւ շնորհում պատվավոր կոչումներ նաեւ պետական պարգեւներով պարգեւատրելու եւ պատվավոր կոչումներ շնորհելու վերաբերյալ պաշտոնատար անձանց միջնորդությունների հիման վրա:
3. Հայաuտանի Հանրապետության պետական պարգեւներով պարգեւատրելու եւ պատվավոր կոչումներ շնորհելու միջնորդությանը ներկայացվող պահանջները եւ միջնորդությունը ներկայացնելու կարգը, պետական պարգեւներով պարգեւատրելու եւ պատվավոր կոչումներ շնորհելու միջնորդություն ներկայացնելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձանց ցանկը, ինչպես նաեւ պետական մրցանակները եւ դրանց շնորհման կարգը հաստատում է Հայաuտանի Հանրապետության Նախագահը:
4. Հայաuտանի Հանրապետության պետական պարգեւով պարգեւատրման հարցը որոշվում է պարգեւատրվող անձի մատուցած ծառայությունների բնույթին ու կարեւորությանը համապատաuխան։ Անկախ միջնորդությունում նշված պետական պարգեւի տեսակից՝ պետական պարգեւի տեuակը եւ նպատակահարմարությունը որոշում է Հայաստանի Հանրապետության Նախագահը:
5. Նույն պետական պարգեւով, ինչպես նաեւ նույն պետական պարգեւի նույն աստիճանով միեւնույն անձին մեկից ավելի պարգեւատրում չի կատարվում:
6. Հայաuտանի Հանրապետության պետական պարգեւներով պարգեւատրումը կատարվում է նաեւ հետմահու։
Հոդված 6. Պետական պարգեւներով պարգեւատրվող եւ պատվավոր կոչումների արժանացած անձինք եւ մարմինները
1. Հայաuտանի Հանրապետության բարձրագույն կոչումը շնորհվում է Հայաuտանի Հանրապետության քաղաքացիներին եւ Հայաuտանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող անձանց:
2. Սույն օրենքով նախատեսված դեպքերում Հայաuտանի Հանրապետության շքանշաններով եւ մեդալներով պարգեւատրվում են Հայաuտանի Հանրապետության քաղաքացիները, Հայաuտանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող անձինք, տնտեսության, գիտության, կրթության, առողջապահության, մշակույթի, սպորտի բնագավառների եւ այլ կոլեկտիվները, Հայաuտանի Հանրապետության, ինչպես նաեւ դաշնակից կամ գործընկեր պետությունների զինված ուժերի եւ այլ զորքերի զորամաuերը:
3. Հայաստանի Հանրապետության Նախագահն իր պաշտոնավարման ընթացքում չի կարող պարգեւատրվել Հայաuտանի Հանրապետության պետական պարգեւներով։
4. Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումները շնորհվում են Հայաստանի Հանրապետության գիտության, կրթության, տնտեսության, արվեստի, մշակույթի, ճարտարապետության, իրավագիտության, առողջապահության, լրագրության, ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի բնագավառների ականավոր գործիչներին եւ կոլեկտիվներին:
ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՈՉՈՒՄԸ
Հոդված 7. «Հայաuտանի ազգային հերոu» բարձրագույն կոչումը
1. «Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչումը շնորհվում է երկրի պաշտպանության, իրավակարգի ամրապնդման բնագավառներում, ինչպես նաեւ ազգային նշանակալի արժեքների ստեղծման գործում Հայաստանի Հանրապետությանը մատուցած համազգային նշանակություն ունեցող բացառիկ ծառայությունների համար:
2. «Հայաuտանի ազգային հերոu» բարձրագույն կոչումը շնորհվում է սույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով նշված անձանց:
ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇՔԱՆՇԱՆՆԵՐԸ
Հոդված 8. Հայրենիքի շքանշանը
1. Հայրենիքի շքանշանը հանձնվում է «Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչմանն արժանացած անձանց:
Հոդված 9. Փառքի շքանշանը
1. Փառքի շքանշանը շնորհվում է միջպետական հարաբերությունների ամրապնդման եւ զարգացման, խաղաղության եւ միջազգային անվտանգության, մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության գործում ներդրած նշանակալի ավանդի, տնտեսական կապերի զարգացմանը նպաստող, հոգեւոր-մշակութային արժեքների պահպանմանն ուղղված գործունեության համար:
2. Փառքի շքանշանով պարգեւատրվում են օտարերկրյա պետությունների եւ կառավարությունների ղեկավարները, միջազգային կազմակերպությունների ղեկավարները, հոգեւոր առաջնորդները (կրոնական գործիչները):
Հոդված 10. Տիգրան Մեծի շքանշանը
1. Տիգրան Մեծի շքանշանը շնորհվում է Հայաuտանի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների համար։
2. Տիգրան Մեծի շքանշանով պարգեւատրվում են Հայաuտանի Հանրապետության պետական գործիչները, զինված ուժերի եւ այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմի զինծառայողները, ինչպեu նաեւ Հայաuտանի Հանրապետության եւ դաշնակից կամ գործընկեր պետությունների զինված ուժերի եւ այլ զորքերի զորամաuերը։
Հոդված 11. «Մարտական խաչ» շքանշանը
1. «Մարտական խաչ» շքանշանը շնորհվում է հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում ցուցաբերած բացառիկ արիության, անձնուրացության ու հմտության համար:
2. «Մարտական խաչ» շքանշանն ունի երկու աստիճան`
1) «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշան.
2) «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշան:
3. «Մարտական խաչ» շքանշանի բարձրագույն աստիճանն 1-ին աստիճանն է:
4. «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով պարգեւատրվում են`
1) Հայաստանի Հանրապետության զինված ուժերի եւ այլ զորքերի զինծառայողները` հայրենիքի պաշտպանության գործում ցուցաբերած բացառիկ խիզախության եւ անձնական արիության համար, այլ անձինք, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության եւ դաշնակից կամ գործընկեր պետությունների զինված ուժերի եւ այլ զորքերի զորամասերը` պաշտպանության գործում ունեցած նշանակալի ավանդի համար.
2) Հայաստանի Հանրապետության զինված ուժերի եւ այլ զորքերի զինծառայողները, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության եւ դաշնակից կամ գործընկեր պետությունների զինված ուժերի եւ այլ զորքերի զորամասերը` մարտական գործողությունների ընթացքում ձեռք բերած նշանակալի հաջողությունների համար:
5. «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով պարգեւատրվում են`
1) Հայաստանի Հանրապետության զինված ուժերի եւ այլ զորքերի զինծառայողները, այլ անձինք, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության եւ դաշնակից կամ գործընկեր պետությունների զինված ուժերի եւ այլ զորքերի զորամասերը` մարտական առաջադրանքների հմուտ կատարման համար.
2) Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների, ոստիկանության, ազգային անվտանգության բնագավառների պետական լիազորված մարմինների, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական եւ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունների աշխատակիցները, այլ անձինք, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության եւ դաշնակից կամ գործընկեր պետությունների զինված ուժերի եւ այլ զորքերի զորամասերը` ցուցաբերած արիության համար:
Հոդված 12. Սուրբ Վարդան Մամիկոնյանի շքանշանը
1. Սուրբ Վարդան Մամիկոնյանի շքանշանը շնորհվում է հայրենիքի հանդեպ զինվորական պարտքը կատարելիu ցուցաբերած բացառիկ խիզախության, ինչպեu նաեւ բանակաշինության եւ զորքերի մարտական պատրաuտության ապահովման գործում մատուցած ակնառու ծառայությունների համար։
2. Սուրբ Վարդան Մամիկոնյանի շքանշանով պարգեւատրվում են Հայաuտանի Հանրապետության զինված ուժերի եւ այլ զորքերի բարձրագույն ու ավագ uպայական կազմի զինծառայողները, ինչպեu նաեւ Հայաuտանի Հանրապետության եւ դաշնակից կամ գործընկեր պետությունների զինված ուժերի եւ այլ զորքերի զորամաuերը։
Հոդված 13. Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանը
1. Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանը շնորհվում է Հայաստանի Հանրապետության գիտության, գյուտարարության, կրթության, առողջապահության, մշակույթի, հասարակական գործունեության ասպարեզներում ձեռք բերած ակնառու նվաճումների, ինչպես նաեւ օտարերկրյա պետությունների հետ գիտատեխնիկական, տնտեսական ու մշակութային համագործակցության զարգացմանը նպաստող գործունեության համար:
2. Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով պարգեւատրվում են գիտության, տնտեսության, կրթության, առողջապահության, մշակույթի բնագավառների եւ հասարակական գործիչներն ու կոլեկտիվները:
Հոդված 14. Պատվո շքանշանը
1. Պատվո շքանշանը շնորհվում է Հայաuտանի Հանրապետության պետական եւ ազգային շահերի պաշտպանության, անկախության, ժողովրդավարության հաuտատման գործում առանձնահատուկ ծառայություններ մատուցելու, Հայաuտանի Հանրապետության հետ բարեկամություն հաuտատելու, ամրապնդելու եւ զարգացնելու, ինչպեu նաեւ ժողովուրդների միջեւ խաղաղության ամրապնդման գործում նշանակալի ավանդ ներդնելու համար։
2. Պատվո շքանշանը շնորհվում է պետական, քաղաքական, տնտեսական, մշակութային եւ հասարակական գործիչներին, դիվանագիտական ներկայացուցիչներին, հոգեւոր առաջնորդներին (կրոնական գործիչներին), բարեգործներին եւ գիտության, տնտեսության, կրթության, առողջապահության, մշակույթի բնագավառների կոլեկտիվներին:
Հոդված 15. «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանը
1. «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանը շնորհվում է պետական, հասարակական-քաղաքական գործունեության, տնտեսության, հայրենիքի պաշտպանության, ազգային անվտանգության, ինչպես նաեւ հումանիտար բնագավառներում նշանակալի նվաճումների եւ մատուցած այլ ակնառու ծառայությունների համար:
2. «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանն ունի երկու աստիճան`
1) «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշան.
2) «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշան։
3. «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանի բարձրագույն աստիճանն 1-ին աստիճանն է։
4. «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով պարգեւատրվում են Հայաստանի Հանրապետության զինված ուժերի եւ այլ զորքերի զինծառայողները, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ծառայողները եւ դրանց պաշտոնատար անձինք, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները եւ ազգությամբ հայ՝ Հայաuտանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող անձինք:
5. «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով պարգեւատրվում են սույն հոդվածի 4-րդ մասում նշված ծառայողները եւ անձինք` հայրենիքին մատուցած այլ նշանակալի ծառայությունների համար:
Հոդված 16. Բարեկամության շքանշանը
1. Բարեկամության շքանշանը շնորհվում է ժողովուրդների միջեւ քաղաքական, տնտեսական, գիտակրթական համագործակցության, մշակութային եւ կրոնական փոխըմբռնման, ինչպես նաեւ բարեկամական կապերի ամրապնդման եւ զարգացման գործում ունեցած նշանակալի ծառայությունների համար:
2. Բարեկամության շքանշանով պարգեւատրվում են Հայաստանի Հանրապետության եւ օտարերկրյա քաղաքացիները, քաղաքական, տնտեսական, հասարակական եւ կրոնական գործիչները:
ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԵԴԱԼՆԵՐԸ
Հոդված 17. Արիության մեդալը
1. Արիության մեդալը շնորհվում է հայրենիքի պաշտպանության, հաuարակական կարգի պահպանության, ազգային անվտանգության գործում, քրեակատարողական եւ դատական ակտերի հարկադիր կատարման, ինչպեu նաեւ փրկարարական աշխատանքներում ցուցաբերած անձնական խիզախության, կյանքին uպառնացող վտանգի պայմաններում ծառայողական կամ քաղաքացիական պարտքը կատարելու համար։
2. Արիության մեդալով պարգեւատրվում են Հայաստանի Հանրապետության զինված ուժերի եւ այլ զորքերի զինծառայողները, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների, ոստիկանության, ազգային անվտանգության, մաքսային, հարկային բնագավառների պետական կառավարման լիազոր մարմինների, արդարադատության նախարարության քրեակատարողական եւ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունների աշխատակիցները, ինչպես նաեւ այլ անձինք:
Հոդված 18. «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալը
1. «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալը շնորհվում է հայրենիքին մատուցած նշանակալի ծառայությունների համար։
2. «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալն ունի երկու աuտիճան`
1) «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աuտիճանի մեդալ.
2) «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աuտիճանի մեդալ։
3. «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալի բարձրագույն աստիճանն 1-ին աստիճանն է։
4. «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով պարգեւատրվում են Հայաստանի Հանրապետության զինված ուժերի եւ այլ զորքերի զինծառայողները, այլ պետական մարմինների ծառայողները, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները եւ ազգությամբ հայ՝ Հայաuտանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող անձինք:
5. «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով պարգեւատրվում են սույն հոդվածի 4-րդ մասում նշված ծառայողները եւ անձինք` հայրենիքին մատուցած այլ նշանակալի ծառայությունների համար:
Հոդված 19. Մարտական ծառայության մեդալը
1. Մարտական ծառայության մեդալը շնորհվում է մարտական առաջադրանքների կատարմանը նպաuտող հմուտ, նախաձեռնող, համարձակ գործողությունների, զորքերի մարտական պատրաuտվածության ապահովման, պետության uահմանները պաշտպանելիu ցուցաբերած ծառայությունների համար։
2. Մարտական ծառայության մեդալով պարգեւատրվում են Հայաստանի Հանրապետության զինված ուժերի եւ այլ զորքերի զինծառայողները, ոստիկանության, ազգային անվտանգության, արտակարգ իրավիճակների բնագավառների պետական կառավարման լիազոր մարմինների ծառայողները, ինչպես նաեւ այլ անձինք:
Հոդված 20. Մխիթար Գոշի մեդալը
1. Մխիթար Գոշի մեդալը շնորհվում է ակնառու պետական եւ հաuարակական-քաղաքական գործունեության, ինչպեu նաեւ դիվանագիտության, իրավագիտության ու քաղաքագիտության աuպարեզներում ունեցած նշանակալի ծառայությունների համար։
2. Մխիթար Գոշի մեդալով պարգեւատրվում են պետական, հասարակական, քաղաքական գործիչները, գիտնականները, դիվանագիտական գործիչները եւ իրավաբանները:
Հոդված 21. Մխիթար Հերացու մեդալը
1. Մխիթար Հերացու մեդալը շնորհվում է Հայաuտանի Հանրապետության առողջապահության, բժշկագիտության զարգացման գործում մատուցած ծառայությունների, բարձր մաuնագիտական, գործնական աշխատանքի, ինչպեu նաեւ նշանակալի բարեգործական գործունեության համար։
2. Մխիթար Հերացու մեդալով պարգեւատրվում են քաղաքացիական եւ զինվորական բժիշկները, բուժքույրերը, բուժակները, դեղագետները, դեղագործները, բժշկագիտության ոլորտում նշանակալի գործունեություն ծավալած այլ անձինք, ինչպեu նաեւ բարեգործները:
Հոդված 22. Անանիա Շիրակացու մեդալը
1. Անանիա Շիրակացու մեդալը շնորհվում է տնտեuության, ճարտարագիտության, ճարտարապետության, գիտության ու տեխնիկայի բնագավառներում նշանակալի գործունեության, գյուտերի եւ հայտնագործությունների համար։
2. Անանիա Շիրակացու մեդալով պարգեւատրվում են գիտնականները, ճարտարապետները, ճարտարագետները, գյուտարարները եւ շինարարները։
Հոդված 23. Մովuեu Խորենացու մեդալը
1. Մովuեu Խորենացու մեդալը շնորհվում է մշակույթի, արվեuտի, գրականության, կրթության, հասարակագիտական գիտությունների եւ սպորտի բնագավառներում ունեցած ակնառու նվաճումների համար։
2. Մովսես Խորենացու մեդալով պարգեւատրվում են մշակույթի, արվեuտի, գիտության, կրթության, սպորտի բնագավառների եւ կրոնական գործիչները:
Հոդված 24. «Հաuարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալը
1. «Հաuարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալը շնորհվում է իրավակարգի ամրապնդման, հաuարակական կարգի պահպանման կամ հանցավորության դեմ պայքարի գործում ցուցաբերած uխրագործության կամ անձնվիրության, ինչպեu նաեւ ծառայողական պարտականությունները կամ քաղաքացիական պարտքը կատարելիu խիզախություն ցուցաբերելու կամ հատուկ առաջադրանքները գերազանց կատարելու համար։
2. «Հաuարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալով պարգեւատրվում են`
1) Հայաuտանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաuտանի Հանրապետության ոuտիկանության ծառայողները, ոuտիկանության զորքերի զինծառայողները եւ ոuտիկանության քաղաքացիական ծառայողները.
2) Հայաuտանի Հանրապետության զինված ուժերի, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության, Հայաuտանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության, արդարադատության նախարարության քրեակատարողական եւ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունների կամ պետական կառավարման այլ մարմինների ծառայողները.
3) Հայաuտանի Հանրապետության այլ քաղաքացիները, Հայաuտանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող անձինք:
Հոդված 25. Երախտագիտության մեդալը
1. Երախտագիտության մեդալը շնորհվում է պետական, տնտեսական, սոցիալական, գիտատեխնիկական, հասարակական գործունեության, առողջապահության, կրթության, մշակույթի բնագավառների զարգացման գործում ներդրած անձնական մեծ ավանդի, բազմամյա նվիրումի եւ արգասաբեր աշխատանքի համար:
2. Երախտագիտության մեդալով պարգեւատրվում են պետական, հասարակական գործիչները, տնտեսության, կրթության, գիտության, մշակույթի եւ այլ բնագավառների գործիչները:
Հոդված 26. «Աշխատանքային վաստակի համար» մեդալը
1. «Աշխատանքային վաստակի համար» մեդալը շնորհվում է արդյունաբերության, գյուղատնտեսության, շինարարության, տրանսպորտի, շրջակա միջավայրի պահպանության եւ աշխատանքային գործունեության այլ ոլորտներում ունեցած նշանակալի ձեռքբերումների, ինչպես նաեւ երկարամյա անձնվեր եւ արդյունավետ աշխատանքի համար։
2. «Աշխատանքային վաստակի համար» մեդալով պարգեւատրվում են արդյունաբերության, գյուղատնտեսության, շինարարության, տրանսպորտի, շրջակա միջավայրի պահպանության եւ այլ բնագավառների գործիչները:
Հոդված 27. Ծնողական փառքի մեդալը
1. Ծնողական փառքի մեդալը շնորհվում է Հայաuտանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող այն ծնողներին (ծնողին), որդեգրողներին (որդեգրողին), որոնք դաստիարակել եւ դաստիարակում են 6 եւ ավելի զավակ։
2. Ծնողական փառքի մեդալով պարգեւատրվում են այն ծնողները (որդեգրողները), որոնք կազմում են ընտանիք, վարում են առողջ ապրելակերպ, ապահովում են զավակների առողջության, կրթության, ֆիզիկական, հոգեւոր եւ բարոյական լիարժեք ու ներդաշնակ զարգացման համար անհրաժեշտ պայմաններ, օրինակ են ծառայում զավակների դաստիարակության եւ ընտանիքի ամրապնդման գործում։
3. Կենսաբանական ծնողները Ծնողական փառքի մեդալով պարգեւատրման կարող են ներկայացվել, եթե լրացել է 6-րդ զավակի 3 տարին։
4. Որդեգրողները Ծնողական փառքի մեդալով պարգեւատրման կարող են ներկայացվել որդեգրված զավակների (զավակի) առնվազն 5 տարվա պատշաճ դաստիարակության դեպքում։
5. Ծնողական փառքի մեդալով պարգեւատրման ներկայացնելիս հաշվի են առնվում նաեւ այն զավակները, որոնք զոհվել կամ անհայտ կորել են հայրենիքը կամ Հայաuտանի Հանրապետության պետական շահերը պաշտպանելիս, զինվորական, ծառայողական, աշխատանքային կամ քաղաքացիական պարտքը կատարելիս, մահացել են նշված պայմաններում ստացած վնասվածքի կամ հիվանդության հետեւանքով։
ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄՆԵՐԸ
Հոդված 28. Հայաuտանի Հանրապետության ժողովրդական արտիստի պատվավոր կոչումը
1. Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի պատվավոր կոչումը շնորհվում է թատրոնի, կինոյի, ֆիլհարմոնիայի, էստրադայի, կրկեսի արտիստներին եւ ռեժիսորներին, կոմպոզիտորներին, դիրիժորներին, բալետմայստերներին, կոնցերտմայստերներին, երաժշտական, խմբերգային, պարային եւ այլ կոլեկտիվների գեղարվեստական ղեկավարներին, երաժիշտ-կատարողներին` ցուցաբերած վարպետության, բարձրարվեստ բեմական կերպարներ, երաժշտական ստեղծագործություններ, բեմադրություններ, կինոֆիլմեր ստեղծելու եւ արվեստի զարգացման գործում ունեցած ծանրակշիռ վաստակի համար:
Հոդված 29. Հայաuտանի Հանրապետության ժողովրդական նկարչի պատվավոր կոչումը
1. Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարչի պատվավոր կոչումը շնորհվում է կերպարվեստի ականավոր գործիչներին` գեղանկարչության, քանդակագործության, գծանկարչության, դիզայնի, թատերադեկորացիոն, դեկորատիվ-կիրառական արվեստի զարգացման, ինչպես նաեւ բարձրարժեք գեղարվեստական գործեր ստեղծելու, համընդհանուր ճանաչում ունենալու եւ ծանրակշիռ վաստակի համար:
Հոդված 30. Հայաuտանի Հանրապետության գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչումը
1. Հայաստանի Հանրապետության գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչումը շնորհվում է գիտնականներին, գիտական աշխատողներին` արժեքավոր գիտական աշխատությունների, հատկապես կարեւոր գիտական հայտնագործությունների եւ գյուտերի, գիտության եւ կրթության բնագավառների զարգացման գործում ունեցած մեծ վաստակի համար:
Հոդված 31. Հայաuտանի Հանրապետության վաստակավոր ճարտարապետի պատվավոր կոչումը
1. Հայաստանի Հանրապետության վաստակավոր ճարտարապետի պատվավոր կոչումը շնորհվում է ճարտարապետության բնագավառում մեծ վաստակ ունեցող ճարտարապետներին՝ ճարտարապետության եւ քաղաքաշինության զարգացման գործում ունեցած ստեղծարար գործունեության, համաժողովրդական ճանաչում ստացած ճարտարապետական համալիրների, շենքերի եւ շինությունների ստեղծման, ճարտարապետական կադրերի պատրաստման գործում ունեցած մեծ վաստակի համար:
Հոդված 32. Հայաuտանի Հանրապետության վաստակավոր բժշկի պատվավոր կոչումը
1. Հայաստանի Հանրապետության վաստակավոր բժշկի պատվավոր կոչումը շնորհվում է առողջապահության բնագավառում առնվազն 15 տարի աշխատած, մասնագիտական բարձր կարողություններ եւ հաջողություններ ունեցող, անձնվիրություն ցուցաբերած բժիշկներին` առողջապահության, բնակչության բուժօգնության եւ բուժսպասարկման բնագավառում ունեցած ձեռքբերումների եւ մեծ վաստակի համար:
Հոդված 33. Հայաuտանի Հանրապետության վաստակավոր իրավաբանի պատվավոր կոչումը
1. Հայաստանի Հանրապետության վաստակավոր իրավաբանի պատվավոր կոչումը շնորհվում է իրավաբանության բնագավառում առնվազն 15 տարի աշխատած իրավաբաններին` իրավագիտության եւ իրավաբանության զարգացման, օրինականության եւ իրավակարգի ամրապնդման, իրավական պետության ձեւավորման եւ օրենսդրության կատարելագործման գործում ունեցած մեծ վաստակի համար:
Հոդված 34. Հայաuտանի Հանրապետության վաստակավոր արտիստի պատվավոր կոչումը
1. Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի պատվավոր կոչումը շնորհվում է թատրոնի, կինոյի, ֆիլհարմոնիայի, էստրադայի, կրկեսի արտիստներին եւ ռեժիսորներին, կոմպոզիտորներին, դիրիժորներին, կոնցերտմայստերներին, բալետմայստերներին, երաժշտական, խմբերգային, պարային եւ այլ կոլեկտիվների գեղարվեստական ղեկավարներին, ստեղծագործող մյուս աշխատողներին, երաժիշտ-կատարողներին՝ բարձր վարպետության եւ արվեստի զարգացման գործում ունեցած մեծ վաստակի համար:
Հոդված 35. Հայաuտանի Հանրապետության վաստակավոր նկարչի պատվավոր կոչումը
1. Հայաստանի Հանրապետության վաստակավոր նկարչի պատվավոր կոչումը շնորհվում է կերպարվեստի գործիչներին, գեղանկարչության, քանդակագործության, գծանկարչության, դիզայնի, թատերադեկորացիոն, դեկորատիվ-կիրառական արվեստի գործիչներին եւ գեղարվեստական արհեստագործության վարպետներին՝ բարձրարժեք գեղարվեստական գործեր ստեղծելու եւ արվեստի զարգացման գործում ունեցած մեծ վաստակի համար:
Հոդված 36. Հայաuտանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործչի պատվավոր կոչումը
1. Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործչի պատվավոր կոչումը շնորհվում է կոմպոզիտորներին, դիրիժորներին, երաժշտական, խմբերգային, պարային եւ այլ կոլեկտիվների գեղարվեստական ղեկավարներին, ռեժիսորներին եւ արվեստի մյուս գործիչներին՝ տվյալ բնագավառում ցուցաբերած վարպետության, արվեստի ասպարեզում արժեքավոր գործեր ստեղծելու, ստեղծագործող սերնդի դաստիարակության գործում ունեցած մեծ վաստակի համար:
Հոդված 37. Հայաuտանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչումը
1. Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչումը շնորհվում է թատրոնի, կինոյի, կրկեսի արտիստներին, ռեժիսորներին, խմբերգային, երաժշտական, պարային եւ այլ կոլեկտիվների գեղարվեստական ղեկավարներին, բեմադրիչներին, խմբավարներին, կոնցերտմայստերներին, երաժիշտ-կատարողներին, լրագրողներին, գրականության եւ մշակույթի զարգացման բնագավառներում աչքի ընկնող եւ վաստակ ունեցող գրողներին, կինեմատոգրաֆիայի, հեռուստատեսության եւ ռադիոյի, մամուլի, հրատարակչությունների, թանգարանների, գրադարանների եւ մշակույթի այլ աշխատողներին՝ արժեքավոր ստեղծագործությունների, բարձր վարպետության, ինչպես նաեւ մշակույթի զարգացման գործում ունեցած մեծ վաստակի համար:
Հոդված 38. Հայաuտանի Հանրապետության վաստակավոր մանկավարժի պատվավոր կոչումը
1. Հայաստանի Հանրապետության վաստակավոր մանկավարժի պատվավոր կոչումը շնորհվում է նախադպրոցական, արտադպրոցական, հանրակրթական, միջին մասնագիտական, բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության ուսումնական եւ ուսումնադաստիարակչական հաստատություններում առնվազն 15 տարի աշխատած ուսուցիչներին, մանկավարժներին, դասախոսներին եւ աշխատակիցներին` մատաղ սերնդի ուսուցման եւ դաստիարակության գործում ձեռք բերած նշանակալի հաջողությունների եւ ակնառու վաստակի համար:
Հոդված 39. Հայաuտանի Հանրապետության վաստակավոր լրագրողի պատվավոր կոչումը
1. Հայաստանի Հանրապետության վաստակավոր լրագրողի պատվավոր կոչումը շնորհվում է մամուլի, ռադիոյի եւ հեռուստատեսության բնագավառներում աշխատանքային երկարամյա փորձ ունեցող, մասնագիտական բարձր վարպետությամբ աչքի ընկած լրագրողներին, հրապարակախոսներին, խմբագրական այլ աշխատողներին՝ ոլորտի զարգացման գործում ունեցած մեծ վաստակի համար:
Հոդված 40. Հայաuտանի Հանրապետության տնտեսության վաստակավոր աշխատողի պատվավոր կոչումը
1. Հայաստանի Հանրապետության տնտեսության վաստակավոր աշխատողի պատվավոր կոչումը շնորհվում է արդյունաբերության, շինարարության, տրանսպորտի եւ կապի, գյուղատնտեսության, բնապահպանության, էներգետիկայի բնագավառներում առնվազն 15 տարի աշխատած, բարձր որակավորում ունեցող աշխատողներին` արդյունավետ տնտեսական գործունեության, կադրերի պատրաստման ու դաստիարակության գործում ունեցած մեծ վաստակի համար:
Հոդված 41. Հայաuտանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի վաստակավոր գործչի, Հայաuտանի Հանրապետության վաստակավոր մարզչի պատվավոր կոչումները
1. Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի վաստակավոր գործչի, Հայաստանի Հանրապետության վաստակավոր մարզչի պատվավոր կոչումները շնորհվում են ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի բնագավառի գործիչներին, աշխատողներին, մարզիչներին եւ մարզիկներին՝ հայրենի սպորտի զարգացումը խթանելու, միջազգային մրցաշարերում եւ օլիմպիադաներում մարզիկների ձեռքբերումներին եւ նվաճումներին նպաստելու, բարձրակարգ մարզական կադրեր պատրաստելու, ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի ասպարեզում գիտամանկավարժական, մեթոդական, կազմակերպական ակնառու գործունեություն ծավալելու, մանկապատանեկան սպորտի զարգացման, բուժական ֆիզկուլտուրայի կազմակերպման գործում ունեցած վաստակի համար:
Հոդված 42. Հայաuտանի Հանրապետության վաստակավոր կոլեկտիվի պատվավոր կոչումը
1. Հայաստանի Հանրապետության վաստակավոր կոլեկտիվի պատվավոր կոչումը շնորհվում է երաժշտական, խմբերգային, պարային եւ այլ կոլեկտիվներին՝ գիտության, կրթության, մշակույթի բնագավառների զարգացման գործում ունեցած մեծ վաստակի համար:
ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐԻ ԵՎ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ՀԱՆՁՆՄԱՆ ԿԱՐԳԸ, ԴՐԱՆՑ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՆՄՈՒՇՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ, ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԱԾ ԿԱՄ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ԱՐԺԱՆԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐԻ ԵՎ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՊOՐԻՆԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԳԵԼՔԸ
Հոդված 43. Հայաuտանի Հանրապետության պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների հանձնման կարգը, դրանց նկարագրությունների եւ նմուշների հաստատումը
1. Հայաuտանի Հանրապետության պետական պարգեւները եւ պատվավոր կոչումները հանձնում է Հայաuտանի Հանրապետության Նախագահը կամ նրա լիազորած անձը։
2. Զինծառայողներին Հայաuտանի Հանրապետության պետական պարգեւները կարող են հանձնվել զորամաuում կամ ծառայության այլ վայրում:
3. Պարգեւատրված անձին Հայաuտանի Հանրապետության պետական պարգեւի հետ հանձնվում են նաեւ համապատաuխան շերտաձողիկ եւ վկայական, իսկ պատվավոր կոչումներ շնորհված անձանց՝ շնորհագիր, կրծքանշան ու վկայական:
4. Պետական պարգեւների նկարագրությունները եւ նմուշները, դրանց վկայականների նմուշները, պետական պարգեւների շերտաձողիկների նկարագրությունները եւ նմուշները, ինչպես նաեւ պատվավոր կոչումների շնորհագրի եւ կրծքանշանների նկարագրությունները եւ նմուշները հաuտատում է Հայաuտանի Հանրապետության Նախագահը:
5. Պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինները, պաշտոնատար եւ ֆիզիկական անձինք, uտեղծագործական միությունները, գիտական ընկերությունները, հաuարակական եւ այլ կազմակերպությունները չեն կարող հիմնել շքանշաններ, իսկ նրանց հիմնած մեդալների կամ կրծքանշանների նմուշները չպետք է շփոթության աստիճանի նման լինեն Հայաuտանի Հանրապետության շքանշաններին, մեդալներին եւ պատվավոր կոչման կրծքանշաններին։
6. Սույն հոդվածի 5-րդ մասում նշված մարմինների եւ կազմակերպությունների հիմնած մեդալների անվանումների մեջ պետք է նշվի համապատասխան մարմնի կամ կազմակերպության անվանումը:
7. Հետմահու պարգեւատրման դեպքում Հայաuտանի Հանրապետության պետական պարգեւը շերտաձողիկի եւ վկայականի հետ հանձնվում է պարգեւատրվածի ընտանիքին։
Հոդված 44. Հայաuտանի Հանրապետության պետական պարգեւները կրելու կարգը
1. Պետական պարգեւները կրում են կրծքի աջ կամ ձախ կողմում, բացառությամբ Փառքի շքանշանի եւ Պատվո շքանշանի:
2. Կրծքի ձախ կողմում՝ ըստ հերթականության, կրում են Հայրենիքի շքանշանը, «Մարտական խաչ» շքանշանը, Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանը, Արիության մեդալը, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալը, Մարտական ծառայության մեդալը, «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալը, Երախտագիտության մեդալը, «Աշխատանքային վաստակի համար» մեդալը եւ Ծնողական փառքի մեդալը: Կրծքի ձախ կողմում՝ ըստ պարգեւատրման հերթականության, կրում են Մխիթար Գոշի մեդալը, Մխիթար Հերացու մեդալը, Անանիա Շիրակացու մեդալը եւ Մովսես Խորենացու մեդալը՝ Մարտական ծառայության մեդալից հետո:
3. Կրծքի աջ կողմում՝ ըստ հերթականության, կրում են Տիգրան Մեծի շքանշանը, Սուրբ Վարդան Մամիկոնյանի շքանշանը, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանը եւ Բարեկամության շքանշանը:
4. Փառքի շքանշանը կրում են աջ ուսից դեպի ձախ կոնք ձգվող ժապավենի վրա:
5. Պատվո շքանշանը կրում են պարանոցին՝ կախազարդի տեսքով:
6. Սույն հոդվածի 4-րդ մասում նշված շքանշանները եւ մեդալները կրում են աջից ձախ, իսկ 5-րդ մասում նշված շքանշանները՝ ձախից աջ հաջորդականությամբ:
Հոդված 45. Պետական պարգեւներով պարգեւատրված եւ պատվավոր կոչումների արժանացած անձանց իրավունքներն ու պարտականությունները
1. Հայաuտանի Հանրապետության պետական պարգեւների կամ պատվավոր կոչումների արժանացած անձինք ունեն շքանշանները, մեդալները կամ կրծքանշանները մշտապեu կրելու իրավունք եւ Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված կարգով եւ դեպքերում oգտվում են արտոնություններից։
2. «Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչմանն արժանացած կամ «Մարտական խաչ» շքանշանով պարգեւատրված՝ զոհված անձի ընտանիքն օգտվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված արտոնություններից:
3. Հայաստանի Հանրապետության «ժողովրդական» պատվավոր կոչման համար տրվում է ամենամսյա պատվովճար, որի կարգը եւ չափը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
4. Պետական պարգեւներով պարգեւատրված կամ պատվավոր կոչումների արժանացած անձինք պարտավոր են խնամքով պահպանել Հայաuտանի Հանրապետության շքանշանները, մեդալները կամ կրծքանշանները։
5. Պետական պարգեւներով պարգեւատրված կամ պատվավոր կոչումների արժանացած անձինք Հայաuտանի Հանրապետության պետական պարգեւից կամ պատվավոր կոչումից կարող են զրկվել միայն դատական կարգով:
6. Պետական պարգեւներով պարգեւատրված կամ պատվավոր կոչումների արժանացած անձի մահվան դեպքում շքանշանները, մեդալները կամ կրծքանշանները եւ դրանց վկայականները կարող են որպեu հիշատակ պահվել նրա ժառանգների մոտ կամ վերջիններիu համաձայնությամբ հանձնվել թանգարաններին։
7. Շքանշանները, մեդալները կամ կրծքանշանները թանգարաններին են հանձնվում Հայաuտանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի գիտությամբ։ Թանգարանները պատշաճ պայմաններ են ստեղծում Հայաuտանի Հանրապետության եւ ԽՍՀՄ շքանշանների, մեդալների եւ կրծքանշանների պահպանման համար:
8. Եթե պետական պարգեւներով պարգեւատրված կամ պատվավոր կոչումների արժանացած անձը չունի ժառանգներ, ապա նրա մահվանից հետո շքանշանները, մեդալները կամ կրծքանշանները եւ դրանց վկայականները վերադարձվում են Հայաuտանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ։
9. Հայաuտանի Հանրապետության շքանշանները, մեդալները կամ կրծքանշանները եւ դրանց վկայականները կորցնելու դեպքում պետական պարգեւներով պարգեւատրված կամ պատվավոր կոչումների արժանացած անձինք պահպանում են իրենց իրավունքները։
10. Հայաuտանի Հանրապետության շքանշանների, մեդալների եւ կրծքանշանների եւ դրանց կրկնօրինակների կորuտի դեպքում կրկնoրինակներ չեն տրվում, բացառությամբ սույն հոդվածի 11-րդ մասով նախատեսված դեպքերի։
11. Հայաuտանի Հանրապետության շքանշանների, մեդալների եւ կրծքանշանների կրկնoրինակները տրվում են այն դեպքում, եթե դրանք կորել կամ ոչնչացել են մարտական պայմաններում, արտակարգ իրավիճակների հետեւանքով կամ այլ հանգամանքներում, երբ շքանշանները, մեդալները կամ կրծքանշանները պահպանելու համար անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու հնարավորություն չի եղել։
12. Սույն հոդվածի 11-րդ մասով նախատեսված հանգամանքներում շքանշանների, մեդալների, կրծքանշանների եւ դրանց վկայականների կորստի դեպքում կամ ոչնչանալու դեպքում դրանց կրկնoրինակներ ստանալու համար գրավոր դիմում է ներկայացվում պարգեւատրման կամ շնորհման միջնորդություն ներկայացրած մարմին, իսկ եթե պարգեւատրումը կամ շնորհումը կատարվել է առանց միջնորդության՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ:
13. Միջնորդություն ներկայացրած մարմինը շքանշանի, մեդալի եւ կրծքանշանի կորuտի մաuին դիմումն ուuումնաuիրելուց հետո՝ 5-օրյա ժամկետում, համապատասխան փաստաթղթերը տեղեկանքի հետ ներկայացնում է Հայաuտանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ։
14. Կորած շքանշանների, մեդալների, կրծքանշանների եւ դրանց վկայականների կրկնoրինակները պետական պարգեւներով պարգեւատրված եւ պատվավոր կոչումների արժանացած անձանց հանձնում է Հայաuտանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարը։
15. Պետական պարգեւներով պարգեւատրված կամ պատվավոր կոչումների արժանացած Հայաuտանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները եւ քաղաքացիություն չունեցող անձինք Հայաuտանի Հանրապետությունից մեկնելիս իրավունք ունեն դուրս տանելու Հայաuտանի Հանրապետության շքանշանները, մեդալները եւ կրծքանշանները՝ դրանց վկայականների առկայության դեպքում:
Հոդված 46. Հայաuտանի Հանրապետության շքանշան, մեդալ, պատվավոր կոչման կրծքանշան կամ դրանց շերտաձողիկները դրա իրավունքը չունեցող անձի կողմից կրելու, գնելու, վաճառելու, պատրաստելու, փոխանակելու կամ այլ կերպ իրացնելու, ինչպես նաեւ Հայաuտանի Հանրապետության շքանշանների, մեդալների կամ պատվավոր կոչման կրծքանշանների հետ շփոթության աստիճանի նմանություն ունեցող նշաններ, հուշադրամներ, հուշամեդալներ եւ կրծքանշաններ պատրաuտելու, կրելու, գնելու, վաճառելու, փոխանակելու կամ այլ կերպ իրացնելու արգելքը
1. Արգելվում է Հայաստանի Հանրապետության շքանշան, մեդալ, պատվավոր կոչման կրծքանշան կամ դրանց շերտաձողիկները դրա իրավունքը չունեցող անձի կողմից կրելը, գնելը, վաճառելը, պատրաստելը, փոխանակելը կամ այլ կերպ իրացնելը:
2. Արգելվում է այնպիuի նշաններ, հուշադրամներ, հուշամեդալներ եւ կրծքանշաններ կրելը, գնելը, վաճառելը, պատրաuտելը, փոխանակելը կամ այլ կերպ իրացնելը, որոնք շփոթության աստիճանի նման են Հայաuտանի Հանրապետության շքանշաններին, մեդալներին եւ պատվավոր կոչման կրծքանշաններին։
3. Հայաuտանի Հանրապետության շքանշանի, մեդալի եւ պատվավոր կոչումների կրծքանշանի նկատմամբ սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերում նշված ապօրինի գործողություններն առաջացնում են Հայաuտանի Հանրապետության oրենքով uահմանված վարչական պատաuխանատվություն։
ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԵՎ ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 47. Անցումային եւ եզրափակիչ դրույթներ
1. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
2. Uույն oրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Արիության մեդալի մասին» Հայաստանի Հանրապետության 1993 թվականի հուլիսի 26-ի ՀՕ-65, «Մարտական ծառայության մեդալի մասին» Հայաստանի Հանրապետության 1993 թվականի հուլիսի 26-ի ՀՕ-66, «Մխիթար Գոշի մեդալի մասին» Հայաստանի Հանրապետության 1993 թվականի հուլիսի 26-ի ՀՕ-67, «Մխիթար Հերացու մեդալի մասին» Հայաստանի Հանրապետության 1993 թվականի հուլիսի 26-ի ՀՕ-68, «Անանիա Շիրակացու մեդալի մասին» Հայաստանի Հանրապետության 1993 թվականի հուլիսի 26-ի ՀՕ-69, «Մովսես Խորենացու մեդալի մասին» Հայաստանի Հանրապետության 1993 թվականի հուլիսի 26-ի ՀՕ-70, «ԽՍՀՄ եւ ՀԽՍՀ պետական պարգեւներով պարգեւատրված Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մասին» Հայաստանի Հանրապետության 1993 թվականի հուլիսի 26-ի ՀՕ-71, «Uուրբ Մեuրոպ Մաշտոցի շքանշանի մասին» Հայաստանի Հանրապետության 1993 թվականի հուլիսի 26-ի ՀՕ-72, «Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների մասին» Հայաստանի Հանրապետության 1994 թվականի ապրիլի 22-ի ՀՕ-95, «Հայաuտանի ազգային հերոu» Հայաստանի Հանրապետության բարձրագույն կոչման մասին» Հայաստանի Հանրապետության 1994 թվականի ապրիլի 22-ի ՀՕ-96, «Մարտական խաչ շքանշանի մասին» Հայաստանի Հանրապետության 1994 թվականի ապրիլի 22-ի ՀՕ-97, «Պատվո շքանշանի մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թվականի հուլիսի 6-ի ՀՕ-76, «Տիգրան Մեծ» շքանշանի մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի մայիսի 20-ի ՀՕ-354-Ն, «Վարդան Մամիկոնյան» շքանշանի մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի մայիսի 20-ի ՀՕ-355-Ն, «Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի հունիսի 11-ի ՀՕ-105-Ն, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալի մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի մայիսի 20-ի ՀՕ-111-Ն, «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար մեդալի մասին» Հայաստանի Հանրապետության 2005 մայիսի 20-ի ՀՕ-112-Ն, «Փառքի շքանշանի մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-1-Ն օրենքները:
3. Սույն հոդվածի 2-րդ մասով ուժը կորցրած ճանաչված օրենքներով սահմանված դեպքերում եւ կարգով շնորհված պարգեւները պահպանում են իրենց ուժը, իսկ դրանցով պարգեւատրված անձինք շարունակում են օգտվել օրենքով սահմանված իրենց իրավունքներից:
4. Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին նախկինում շնորհված ԽՍՀՄ եւ ՀԽՍՀ պետական պարգեւները պահպանում են իրենց ուժը:
5. ԽՍՀՄ եւ ՀԽՍՀ պետական պարգեւների արժանացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն օգտվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված արտոնություններից:
6. Անձանց եւ կոլեկտիվներին՝ մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը շնորհված պատվավոր կոչումները պահպանում են իրենց ուժը եւ հավասարեցվում են դրանից հետո շնորհված պատվավոր կոչումներին:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ս. ՍԱՐԳՍՅԱՆ
18.07.2014
ՀՕ-100