Armenian   Russian    
Պետական տուրքի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 21.06.2014

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 19-րդ հոդվածի 12-րդ բաժինը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 124 -րդ ենթակետով.

«124 . Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննություն.
1. փորձաքննության գործընթացի իրականացման համար
ա) հիմնադրութային փաստաթղթի համար՝ բազային տուրքի 500-ապատիկի չափով
բ) նախատեսվող գործունեության
Ա կատեգորիայի համար՝
բազային տուրքի 500-ապատիկի չափով
գ) նախատեսվող գործունեության
Բ կատեգորիայի համար՝
բազային տուրքի 400-ապատիկի չափով
դ) նախատեսվող գործունեության
Գ կատեգորիայի համար՝
բազային տուրքի 15-ապատիկի չափով»:

Հոդված 2. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տաuներորդ oրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

22.07.2014
ՀՕ-111