Armenian   Russian    
Բանկային գաղտնիքի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲԱՆԿԱՅԻՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 21.06.2014

Հոդված 1. «Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության 1996 թվականի հոկտեմբերի 7-ի ՀՕ-80 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 13.1-ին հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 13.1. Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի շրջանակներում բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների տրամադրումը

1. «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանuավորման դեմ պայքարի մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքով uահմանված, ներառյալ՝ բանկային գաղտնիք կազմող տեղեկություններն այդ օրենքով սահմանված լիազոր մարմնի (սույն հոդվածի իմաստով՝ լիազոր մարմին) կողմից վերլուծվելու արդյունքում, եթե լիազոր մարմինը գալիս է եզրակացության, որ առկա են փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանuավորման հիմնավոր կասկածներ, ապա ծանուցում է տրամադրում քրեական հետապնդում իրականացնող մարմիններին: Ծանուցման հետ միաժամանակ կամ հետագայում, ի լրումն ծանուցման, լիազոր մարմինը կարող է սեփական նախաձեռնությամբ քրեական հետապնդում իրականացնող մարմիններ ներկայացնել նաեւ ծանուցման մեջ նշված հանգամանքներին առնչվող այլ տեղեկություններ:

«Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանuավորման դեմ պայքարի մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի համաձայն՝ քրեական հետապնդման մարմինների հարցման հիման վրա լիազոր մարմինը տրամադրում է իր տրամադրության տակ առկա, այդ թվում` բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ, եթե հարցումը պարունակում է բավարար հիմնավորում փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման կասկածի կամ դեպքի վերաբերյալ:

«Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանuավորման դեմ պայքարի մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքով uահմանված կարգով լիազոր մարմնի կողմից ֆինանuական հետախուզության օտարերկրյա մարմիններին կարող են տրամադրվել բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ (ներառյալ՝ փաստաթղթեր):»:

Հոդված 2. Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասը «ապահովելու» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի նպատակով» բառերով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող իննսուներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

22.07.2014
ՀՕ-118