Armenian      
Վիճակախաղերի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 21.06.2014

Հոդված 1. «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության 2003 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-3-Ն  օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7.1-7.4-րդ կետերով.

«7.1. ղեկավար պաշտոններ` կազմակերպչի գործադիր մարմնի ղեկավար, փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելմամբ զբաղվող ներքին դիտարկումների ստորաբաժանման ղեկավար կամ պատասխանատու աշխատակից.

7.2. իրական շահառու՝ «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված իրական շահառու.

7.3. միեւնույն ընտանիքի անդամ` հայրը, մայրը, ամուuինը, ամուuնու ծնողները, տատը, պապը, քույրը, եղբայրը, երեխաները.

7.4 նշանակալից մասնակցություն` կազմակերպչի կանոնադրական կապիտալում 10 եւ ավելի տոկոս մասնակցություն.»:

Հոդված 2. Օրենքը  լրացնել  հետեւյալ  բովանդակությամբ  4.1-4.3-րդ հոդվածներով.

«Հոդված 4.1. Վիճակախաղի կազմակերպիչների` նշանակալից մասնակցություն ունեցող բաժնետերերի,  փայատերերի կամ մասնակիցների, նրանց իրական շահառուների, ղեկավար պաշտոններ զբաղեցնող անձանց եւ նրանց հետ փոխկապակցված անձանց հանդեպ կիրառվող պահանջները

1. Կազմակերպչի` նշանակալից մասնակցություն ունեցող բաժնետեր, փայատեր կամ մասնակից կամ նրա իրական շահառու կամ նրանց հետ փոխկապակցված անձ չի կարող լինել այն ֆիզիկական անձը, որը`

1) դիտավորությամբ կատարված հանցագործության համար ունի դատվածություն, եւ դատվածությունը օրենքով սահմանված կարգով հանված կամ մարված չէ.

2) օրինական ուժի մեջ մտած դատավճռով զրկվել է ֆինանսական, առեւտրային, տնտեսական, իրավական ոլորտներում պաշտոններ զբաղեցնելու իրավունքից.

3) սնանկ է ճանաչվել եւ ունի չմարված (չներված) պարտավորություններ.

4) նախկինում պատճառ է հանդիսացել իր՝ խաղային բիզնեսի ոլորտում կազմակերպած գործունեության սնանկացմանը.

5) չի ներկայացնում իր ներդրած դրամական միջոցների ծագման աղբյուրների վերաբերյալ բավարար եւ ամբողջական հիմնավորումներ (փաստաթղթեր, տեղեկություններ եւ այլն).

6) այնպիսի իրավաբանական անձի մասնակից է հանդիսացել, որի՝ վիճակախաղի կազմակերպման լիցենզիայի գործողությունը վերջին երեք տարվա ընթացքում դադարեցվել է որպես պատասխանատվության միջոց:

2. Կազմակերպչի` նշանակալից մասնակցություն ունեցող բաժնետեր, փայատեր կամ մասնակից կամ նրանց հետ փոխկապակցված անձ չի կարող լինել այն իրավաբանական անձը`

1) որի նշանակալից մասնակցություն ունեցող բաժնետերը, փայատերը կամ մասնակիցը կամ գործադիր մարմնի ղեկավարը չի համապատասխանում սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պայմաններին եւ պահանջներին.

2) որը սնանկության վարույթում է.

3) որի գործունեությունը նախկինում պատճառ է հանդիսացել վիճակախաղի կազմակերպչի կամ այլ անձի սնանկացմանը.

4) որի վիճակախաղի կազմակերպման լիցենզիայի գործողությունը վերջին երեք տարվա ընթացքում դադարեցվել է որպես պատասխանատվության միջոց.

5) որը չի ներկայացնում իր ներդրած դրամական միջոցների ծագման աղբյուրների վերաբերյալ բավարար եւ ամբողջական հիմնավորումներ (փաստաթղթեր, տեղեկություններ եւ այլն):

3. Ղեկավար պաշտոններ չի կարող զբաղեցնել այն անձը, որը կամ որի հետ փոխկապակցված անձը հանդիսանում է սույն հոդվածի 1-ին մասի 1-4-րդ կետերով նշված անձ:

Հոդված 4.2. Փոխկապակցված անձինք

1. Սույն օրենքի իմաստով իրավաբանական անձինք համարվում են փոխկապակցված, եթե`

1) տվյալ իրավաբանական անձը քվեարկելու իրավունքով տիրապետում է մյուսի` ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի (բաժնեմասերի, փայերի) քսան եւ ավելի տոկոսին, կամ իր մասնակցության ուժով կամ տվյալ անձանց միջեւ կնքված պայմանագրին համապատասխան՝ հնարավորություն ունի կանխորոշելու մյուսի որոշումները.

2) նրանցից մեկի ձայնի իրավունք տվող բաժնետոմuերի քuան տոկոuից ավելիին տիրապետող կամ oրենքով չարգելված այլ ձեւով նրա որոշումները կանխորոշելու հնարավորություն ունեցող մաuնակից(ներ)ը (բաժնետեր(եր)ը) կամ նրանց ընտանիքի անդամներն իրավունք ունեն ուղղակի կամ անուղղակի կերպով տիրապետելու (այդ թվում` առուվաճառքի, հավատարմագրային կառավարման, համատեղ գործունեության, հանձնարարության պայմանագրերի կամ այլ գործարքների հիման վրա) մյուu անձի` ձայնի իրավունք տվող բաժնետոմuերի քuան տոկոuից ավելիին կամ ունեն oրենքով չարգելված այլ ձեւով վերջինիu որոշումները կանխորոշելու հնարավորություն.

3) նրանցից մեկի որեւէ կառավարման մարմնի կամ նման պարտականություններ կատարող այլ անձանց, ինչպեu նաեւ նրանց ընտանիքի անդամների թվի մեկ երրորդը միաժամանակ հանդիuանում է մյուu անձի որեւէ կառավարման մարմնի անդամ կամ նման պարտականություններ կատարող այլ անձ.

4) նրանք գործել են համաձայնեցված` ելնելով ընդհանուր տնտեuական շահերից:

2. Ֆիզիկական անձինք համարվում են փոխկապակցված, եթե նրանք միեւնույն ընտանիքի անդամ են կամ վարում են ընդհանուր տնտեuություն կամ համատեղ ձեռնարկատիրական գործունեություն կամ գործել են համաձայնեցված` ելնելով ընդհանուր տնտեuական շահերից:

3. Ֆիզիկական եւ իրավաբանական անձինք համարվում են փոխկապակցված, եթե նրանք գործել են համաձայնեցված` ելնելով ընդհանուր տնտեuական շահերից, կամ եթե տվյալ ֆիզիկական անձը կամ նրա ընտանիքի անդամը հանդիuանում է`

1) տվյալ իրավաբանական անձի բաժնետոմuերի քսան տոկոuից ավելին տնoրինող մաuնակից.

2) oրենքով չարգելված այլ ձեւով իրավաբանական անձի որոշումները կանխորոշելու հնարավորություն ունեցող անձ.

3) տվյալ իրավաբանական անձի խորհրդի նախագահ, խորհրդի նախագահի տեղակալ, խորհրդի անդամ, գործադիր տնoրեն, նրա տեղակալ, վարչության նախագահ, վարչության անդամ, գլխավոր հաշվապահ, նրա տեղակալ, ներքին աուդիտի uտորաբաժանման ղեկավար, անդամ կամ վերuտուգիչ հանձնաժողովի նախագահ, վերuտուգիչ հանձնաժողովի անդամ կամ նման այլ մարմինների անդամ:

Հոդված 4.3. Կազմակերպչի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելը եւ ղեկավար պաշտոններ զբաղեցնելը

1. Անձը կամ փոխկապակցված անձինք մեկ կամ մի քանի գործարքների հետեւանքով կազմակերպչի կանոնադրական կապիտալում կարող են նշանակալից մասնակցություն ձեռք բերել միայն լիազոր մարմնում սույն օրենքի 4.1-ին հոդվածով նախատեսված արգելքների բացակայության ստուգում անցնելուց հետո` լիազոր մարմնի դրական եզրակացության հիման վրա:

2. Անձը ղեկավար պաշտոնում նշանակվելուց հետո պարտավոր է եռամսյա ժամկետում անցնել սույն օրենքի 4.1-ին հոդվածով նախատեսված արգելքների բացակայության ստուգում եւ ստանալ լիազոր մարմնի դրական եզրակացությունը:

3. Սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով նախատեսված ստուգում անցնելու համար կազմակերպչի միջնորդությամբ անձը լիազոր մարմին է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով եւ ձեւով տեղեկություններ եւ փաստաթղթեր:

4. Լիազոր մարմինը սույն հոդվածով սահմանված կարգով պահանջվող բոլոր փաստաթղթերը ստանալուց հետո՝ մեկամսյա ժամկետում, քննում է դրանք: Լիազոր մարմնի կողմից մեկամսյա ժամկետում բացասական եզրակացություն չտրամադրվելու կամ սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով նախատեսված ստուգման ժամկետը չերկարաձգվելու դեպքում դրական եզրակացությունը  համարվում է տրված:

Սույն մասով սահմանված ժամկետը լիազոր մարմնի որոշմամբ կարող է երկարաձգվել եւս մեկ ամիս ժամկետով, եթե ներկայացված փաստաթղթերը պարունակում են այնպիսի տեղեկություններ, որոնք կարիք ունեն լրացուցիչ ուսումնասիրության: Երկարաձգման որոշման մասին պատշաճ ձեւով տեղեկացվում է  կազմակերպիչը:

5. Սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով նախատեսված ստուգման արդյունքում լիազոր մարմինը տալիս է բացասական եզրակացություն, եթե առկա են սույն օրենքի 4.1-ին հոդվածով նախատեսված հիմքերը, կամ լիազոր մարմինն ունի հիմնավոր կասկածներ, որ կանոնադրական կապիտալում մասնակցության համար նախատեսված դրամական միջոցները ձեռք են բերվել հանցավոր ճանապարհով:

Սույն մասով սահմանված մերժման որոշումը կարող է բողոքարկվել դատական կարգով:»:

Հոդված 3. Օրենքի 9-րդ հոդվածում՝

1) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.

«1.1. Վիճակախաղի կազմակերպման լիցենզիան տրամադրվում է հայտը լիազոր մարմին պատշաճ կերպով ներկայացնելուց հետո` 23 աշխատանքային օրվա ընթացքում:

Սույն մասով սահմանված ժամկետը լիազոր մարմնի որոշմամբ կարող է երկարաձգվել եւս 23 աշխատանքային օրով, եթե հայտին կից ներկայացված փաստաթղթերը պարունակում են այնպիսի տեղեկություններ, որոնք կարիք ունեն լրացուցիչ ուսումնասիրության: Երկարաձգման որոշման մասին պատշաճ ձեւով տեղեկացվում է հայտատուն:».

2) 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ  «գ1» կետով.

«գ1) մասնակիցը հանդիսանում է սույն օրենքի 4.1-ին հոդվածով սահմանված անձ, կամ 4.3-րդ հոդվածով սահմանված ուսումնասիրություններից պարզվում է, որ հիմնավոր կասկածներ կան ներդրվող դրամական միջոցների` հանցավոր ճանապարհով ձեռք բերված լինելու վերաբերյալ.»:

Հոդված 4. Օրենքի 10-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի «11-րդ հոդվածում նշված» բառերը հանել, եւ նույն մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Լիազոր մարմինն իրականացնում է վիճակախաղերի կազմակերպիչների կողմից «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի եւ դրա հիման վրա ընդունված իրավական ակտերի պահանջների կատարման նկատմամբ վերահսկողություն` տեղում ստուգումների եւ փաստաթղթային վերահսկողության միջոցով, եւ դրա արդյունքներով պահանջների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման բացահայտման դեպքում կիրառում է օրենքով նախատեսված պատասխանատվության միջոցները:».

2) 3-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով.  «Սույն մասով սահմանված հաշվետվության ներկայացման կարգը, ժամկետները եւ ձեւը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

Հոդված 5. Օրենքի 12-րդ հոդվածի «դ» կետում «դադարեցման հայցով դիմում է դատարան» բառերը փոխարինել «դադարեցում» բառով:

Հոդված 6. Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետում «5-րդ հոդվածի 1-ին մասի «ը», «թ» կամ «ժ» կետերով» բառերը փոխարինել «4.1-ին եւ 4.3-րդ հոդվածներով, 5-րդ հոդվածի 1-ին մասի «ը», «թ», կամ «ժ» կետերով» բառերով:

Հոդված 7. Անցումային դրույթներ

1. Սույն օրենքով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումները պետք է ընդունվեն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` 6 ամսվա ընթացքում:

2. Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը լիազոր մարմնի կողմից տրամադրված վիճակախաղի կազմակերպման լիցենզիա ստացած անձինք սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված որոշումներն ուժի մեջ մտնելուց հետո` 6 ամսվա ընթացքում, լիազոր մարմին են ներկայացնում սույն օրենքից բխող իրավական ակտերով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը:

3. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետում վիճակախաղի կազմակերպման լիցենզիա ստացած անձանց կողմից սույն օրենքից բխող անհրաժեշտ փաստաթղթերը լիազոր մարմին չներկայացնելու դեպքում վիճակախաղի կազմակերպման լիցենզիայի գործունեությունը կասեցվում է մինչեւ խախտումը վերացնելը:

4. Եթե սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետում ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում պարզվում է, որ առկա է սույն օրենքի 2-րդ հոդվածով լրացվող 4.1-ին հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով նախատեսված որեւէ հիմք, կամ լիազոր մարմինը հիմնավոր կասկածներ ունի, որ ներդրված դրամական միջոցները ձեռք են բերվել հանցավոր ճանապարհով, ապա լիազոր մարմինը վիճակախաղի կազմակերպման լիցենզիայի գործողությունը կասեցնում է մինչեւ կազմակերպչի կողմից սույն օրենքով սահմանված անհրաժեշտ եւ բավարար հիմնավորող փաստաթղթեր ներկայացնելը:

Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող իննսուներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

22.07.2014
ՀՕ-123