Armenian   Russian    
Պետական տուրքի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 20.11.2014

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 19-րդ հոդվածում՝

15.5-րդ ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
 
«15.5. Մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղեւորափոխադրումներ կազմակերպելու համար՝

- անհատ ձեռնարկատերերի եւ կազմակերպությունների կողմից մարդատար-տաքսի մեկից չորս ավտոմոբիլներով ուղեւորափոխադրումների կազմակերպման համար` տարեկան

- անհատ ձեռնարկատերերի եւ կազմակերպությունների կողմից մարդատար-տաքսի չորսից ավելի ավտոմոբիլներով ուղեւորափոխադրումների կազմակերպման համար` տարեկան



բազային տուրքի
100-ապատիկի չափով

բազային տուրքի
200-ապատիկի չափով».

լրացնել հետեւյալ բովանդակությամբ 15.6-րդ ենթակետով.
«15.6. Ֆիզիկական անձանց կողմից մարդատար-տաքսի մեկ ավտոմոբիլով ուղեւորափոխադրումների կազմակերպման համար՝

Երեւան քաղաքում՝ ամսական

կամ եռամսյակային

կամ տարեկան

այլ քաղաքներում՝ ամսական

կամ եռամսյակային

կամ տարեկան

այլ վայրերում՝ ամսական

կամ եռամսյակային

կամ տարեկան

սահմանամերձ գյուղերում՝ ամսական

կամ եռամսյակային

կամ տարեկան

բազային տուրքի
12-ապատիկի չափով

բազային տուրքի
34-ապատիկի չափով

բազային տուրքի
120-ապատիկի չափով

բազային տուրքի
8-ապատիկի չափով

բազային տուրքի
23-ապատիկի չափով

բազային տուրքի
80-ապատիկի չափով

բազային տուրքի
5-ապատիկի չափով

բազային տուրքի
13.5-ապատիկի չափով

բազային տուրքի
45-ապատիկի չափով

բազային տուրքի
4-ապատիկի չափով

բազային տուրքի
9-ապատիկի չափով

բազային տուրքի
30-ապատիկի չափով

Ընդ որում, պետական տուրքը գանձվում է ըստ հայտատու ֆիզիկական անձի հաշվառման վայրի: Սույն տուրքի մասով եռամսյակ նշանակում է իրար հաջորդող յուրաքանչյուր երեք ամիս:»:

Հոդված 2. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6.2-րդ հոդվածով.

«Հոդված 6.2. Տարեկան պետական տուրքի վերաբերյալ սահմանված դրույթների կիրառումը ամսական եւ եռամսյակային պետական տուրքերի նկատմամբ

Սույն օրենքով տարեկան պետական տուրքի վերաբերյալ սահմանված դրույթները կիրառվում են նաեւ ամսական եւ եռամսյակային պետական տուրքերի նկատմամբ, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենքով կամ չի հակասում ամսական կամ եռամսյակային պետական տուրքերի վճարման հարաբերությունների էությանը:»:

Հոդված 3. Օրենքի 32-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ երկրորդ պարբերությունով.

«Մարդատար-տաքսի մեկից չորս ավտոմոբիլներով ուղեւորափոխադրումների կազմակերպման լիցենզիա ունեցող անհատ ձեռնարկատերերը եւ կազմակերպությունները, մարդատար-տաքսի ավտոմոբիլների քանակը օրենսդրությամբ սահմանված կարգով չորսից ավելացնելու դեպքում պարտավոր են վճարել պետական տուրք՝ բազային տուրքի 100-ապատիկի չափով: Պետական տուրքը պետք է վճարվի մինչեւ ավտոմոբիլների քանակը օրենսդրությամբ սահմանված կարգով չորսից ավելի դառնալը: Սույն պարբերությամբ սահմանված դեպքում, անկախ պետական տուրքի վճարման ամսաթվից, լիցենզիայի համար տարեկան հերթական պետական տուրքը վճարվում է սույն օրենքի 34 հոդվածով սահմանված ժամկետում: Անհատ ձեռնարկատերերը եւ կազմակերպությունները մարդատար-տաքսի ավտոմոբիլների քանակը օրենսդրությամբ սահմանված կարգով չորսից ավելի դառնալու դեպքում հերթական տարեկան պետական տուրքը վճարում են սույն օրենքի 19 հոդվածի 15.5-րդ ենթակետի երկրորդ պարբերությամբ սահմանված դրույքաչափով:

Անհատ ձեռնարկատերերը եւ կազմակերպությունները մարդատար-տաքսի ավտոմոբիլների քանակը օրենսդրությամբ սահմանված կարգով չորս եւ պակաս դառնալու դեպքում տարեկան հերթական պետական տուրքը վճարում են սույն օրենքի 34 հոդվածով սահմանված ժամկետում՝ սույն օրենքի 19 հոդվածի 15.5-րդ ենթակետի առաջին պարբերությամբ սահմանված դրույքաչափով:»:

Հոդված 4. Օրենքի 34-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Սույն օրենքի 19 հոդվածի 15.6-րդ ենթակետով սահմանված ամսական կամ եռամսյակային հերթական պետական տուրքի վճարումը յուրաքանչյուր առաջիկա ամսվա կամ եռամսյակի համար կատարվում է համապատասխանաբար մինչեւ առաջիկա ամիսը կամ եռամսյակը սկսելը` լիազոր մարմնի կողմից համապատասխան լիցենզիայի վրա նշված լիցենզիաների տրման ամսաթվից ոչ ուշ:»:

Հոդված 5. Օրենքի 36.1-ին հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Պետական տուրքի պարտավորությունների (տուրք, տույժ), բացառությամբ սույն օրենքի 19 հոդվածի 15.6-րդ ենթակետով սահմանված պետական տուրքի պարտավորությունների, հաշվառման համար հարկային մարմնում բացվում են անձնական հաշվի քարտեր: Անձնական հաշվի քարտի ձեւը եւ վարման կարգը սահմանում է վերադաս հարկային մարմինը: Սույն օրենքի 19 հոդվածի 15.6-րդ ենթակետով սահմանված պետական տուրքի պարտավորությունների հաշվառումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարությունը:»:

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

12.12.2014
ՀՕ-171