Armenian   Russian    
Լիցենզավորման մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 20.11.2014

Հոդված 1. «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մայիսի 30-ի ՀՕ-193 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 7-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերությունը «միայն որպես անհատ ձեռնարկատեր» բառերից հետո լրացնել «, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի» բառերով:

Հոդված 2. Օրենքի 8-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.

«1.1. Լիցենզավորման գործընթացում փաստաթղթերի ներկայացումը եւ ստացումը Երեւան քաղաքից դուրս կարող է իրականացվել մեկ պատուհանի սկզբունքով, որի կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

Հոդված 3. Օրենքի 43-րդ հոդվածի աղյուսակում «16. Տրանսպորտի բնագավառ» բաժնի 4-րդ եւ 5-րդ կետերի աղյուսակները շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
 
«4. «Ֆիզիկական անձանց կողմից մեկ մարդատար- տաքսի ավտոմոբիլով ուղեւորափոխադրումների իրականացում ԿՄ Բ - - - - -
5. Անհատ ձեռնարկատերերի եւ կազմակերպությունների կողմից մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղեւորափոխադրումների կազմակերպում ԿՄ Բ - - - - -»:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

12.12.2014
ՀՕ-172