ՕՐԵՆՔԸ
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 35-րդ հոդվածի առաջին եւ երրորդ պարբերություններում «0.5 տոկոս» բառերը փոխարինել «0.15 տոկոս» բառերով եւ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«Սույն հոդվածով նախատեսված տույժը կիրառվում է ժամանակին չվճարված (չգանձված) պետական տուրքի գումարի նկատմամբ՝ դրա վճարման ժամկետից անցած ամբողջ ժամանակաշրջանի համար, բայց ոչ ավելի, քան 365 օրվա համար:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հունվարի 1-ից:
Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը վճարման ժամկետին հաջորդող 365 օրը լրացած պետական տուրքի չվճարված գումարների նկատմամբ տույժերի հաշվարկը սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից դադարում է:
Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը վճարման ժամկետին հաջորդող 365 օրը չլրացած պետական տուրքի չվճարված գումարների նկատմամբ տույժերի հաշվարկը սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից հաշվարկվում է ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար 0,15 տոկոսի չափով մինչեւ վճարման ժամկետին հաջորդող 365 օրը լրանալը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ս. ՍԱՐԳՍՅԱՆ
13.12.2014
ՀՕ-189