ՕՐԵՆՔԸ
«ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԵՎ ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 19.11.2014
Հոդված 1. «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի դեկտեմբերի 28-ի ՀՕ-270 օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասում «0.2 տոկոսի չափով» բառերը փոխարինել «0.15 տոկոսի չափով» բառերով:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հունվարի 1-ից:
Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը վճարման ժամկետին հաջորդող 365 օրը չլրացած վճարների չվճարված գումարների նկատմամբ տույժերի հաշվարկը սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից հաշվարկվում է ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար՝ 0.15 տոկոսի չափով, մինչեւ վճարման ժամկետին հաջորդող 365 օրը լրանալը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ս. ՍԱՐԳՍՅԱՆ
13.12.2014
ՀՕ-190