Armenian   Russian    
Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 01.12.2014

Հոդված 1. «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաuտանի Հանրապետության 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀO-157-Ն oրենքի 18-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.

«1.1 Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության քննչական վարչության պետական ծառայողի հիմնական աշխատավարձի չափը որոշվում է սույն օրենքի 9-րդ հավելվածով` տվյալ ծառայողի համար սահմանված համապատասխան գործակցի եւ բազային աշխատավարձի արտադրյալով: Ընդ որում, այդ ծառայողների նկատմամբ չեն տարածվում սույն օրենքի 19-րդ, 20-րդ հոդվածներով եւ 21-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով սահմանված դրույթները, սակայն այդ ծառայողները հավելավճար են ստանում համապատասխան վարչությունում աշխատած յուրաքանչյուր տարվա համար՝ 2 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված չափը:»:

Հոդված 2. Օրենքի 9-րդ հավելվածի «Մաքսային ծառայություն» եւ «Հարկային ծառայություն» աղյուսակները շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի :

Հոդված 3. Օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասը «Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի» բառերից հետո լրացնել «եւ Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի» բառերով, իսկ  7-րդ մասի «փետրվարի 10-ը» բառերը փոխարինել «փետրվարի 15-ը» բառերով:

Հոդված 4 . Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հունվարի 1-ից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

20.12.2014
ՀՕ-204