ՕՐԵՆՔԸ
«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ OՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ
Ընդունվել է 17.12.2014
Հոդված 1. «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի ապրիլի 16-ի ՀՕ-177 օրենքի (այսուհետ` Օրենք) 6-րդ հոդվածի վերնագրից եւ 1-ին մասից հանել «եռամսյա ուսումնական փորձաշրջան եւ» բառերը:
Հոդված 2. Օրենքի 20-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6.1-ին կետով.
«6.1) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով իրականացնելու քրեագիտական հաշվառումներ.»:
Հոդված 3. Օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը «առողջությանը» բառից հետո լրացնել «վնաս» բառով:
Հոդված 4. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տաuներորդ oրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ս. ՍԱՐԳՍՅԱՆ
30.12.2014
ՀՕ-220