ՕՐԵՆՔԸ
«ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության 2012 թվականի փետրվարի 8-ի ՀՕ-22-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 2. Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասը «մեթոդիկան» բառից հետո լրացնել «, այդ թվում՝ էտալոնային մեթոդիկան,» բառերով:
Հոդված 3. Օրենքի 11-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասի 5-րդ եւ 9-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել.
2) 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 15-րդ կետով.
«15) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վավերացված Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան ընդունված իրավական ակտերով նախատեսված տեխնիկական կանոնակարգերի նախագծերի չափագիտական փորձաքննություն:»:
Հոդված 4. Օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7-րդ կետով.
«7) ռազմական բնագավառում:»:
Հոդված 5. Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը «չափագիտական» բառից առաջ լրացնել «չափման միջոցների» բառերով:
Հոդված 6. Օրենքի 15-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ մասով.
«6. Սոցիալական եւ կենսական կարեւոր նշանակություն ունեցող չափման միջոցները, դրանց ներկայացվող պահանջները եւ շուկայահանման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:
Հոդված 7. Օրենքի 16-րդ հոդվածի 11-րդ մասը շարադրել հետեւալ խմբագրությամբ.
«11. Համապատասխան չափանմուշներ եւ մասնագիտացում ունեցող կադրերի, ինչպես նաեւ աշխատանքային անհրաժեշտ պայմանների առկայության դեպքում, բացառությամբ հանրային ծառայությունների ոլորտի, իրավաբանական անձին ստուգաչափման իրավունք տալիս է Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ չափագիտության լիազոր մարմնի ներկայացմամբ` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:»:
Հոդված 8. Օրենքի 17-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 9. Օրենքի 18-րդ հոդվածի վերնագրից եւ 1-ին մասից հանել «եւ չափածրարված արտադրանքի» բառերը:
Հոդված 10. Օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասի «1000-ից 50000» բառերը փոխարինել «մինչեւ 35000» բառերով:
Հոդված 11. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ս. ՍԱՐԳՍՅԱՆ
30.12.2014
ՀՕ-235