ՕՐԵՆՔԸ
«ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության 2014 թվականի հունիսի 21-ի ՀՕ-135-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 45-րդ կետով.
«45) տեխնոլոգիական օժանդակ միջոց՝ ցանկացած նյութ (բացառությամբ սարքավորումների եւ սպասքի,), որը, չլինելով սննդային բաղադրիչ, տեխնոլոգիական նպատակներով նախատեսված է օգտագործելու հումքի վերամշակման եւ սննդաթերքի արտադրությունում։»։
Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) 5-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«5) տեխնոլոգիական օժանդակ միջոցների անվտանգությանը ներկայացվող միասնական սանիտարահամաճարակային եւ հիգիենիկ պահանջների հաստատումը.».
2) 9-րդ կետի «ցանկի» բառը փոխարինել «եւ բուրավետիչների անվտանգությանը ներկայացվող պահանջների» բառերով.
3) 11-րդ կետը «հսկողության» բառից հետո լրացնել «(վերահսկողության)» բառով.
4) 14-րդ կետը «առանձնակի» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ սննդային արժեքին ներկայացվող » բառերով.
5) 15-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«15) սննդամթերքի սանիտարահամաճարակային եւ հիգիենիկ պահանջներին համապատասխանությունը հավաստող անվտանգության միասնական փաստաթղթի` պետական գրանցման վկայականի ձեւի եւ տրման կարգի, պետական գրանցման վկայականների ռեեստրի վարման կարգի հաստատումը.».
6) 21-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«21) սննդամթերքի եւ սննդային միջավայրի հետ շփման համար նախատեսված պոլիմերային եւ այլ նյութերից պատրաստված արտադրանքին եւ նյութերին ներկայացվող պահանջների հաստատումը.».
7) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 22-րդ եւ 23-րդ կետերով.
«22) շշալցված խմելու ջրին ներկայացվող պահանջների հաստատումը.
23) սույն օրենքից բխող այլ իրավական ակտերի ընդունումը:»:
Հոդված 3. Օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետից հանել «գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների,» բառերը:
Հոդված 4. Օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետից հանել «կամ արտահանող երկրի համարժեք իրավական ակտերով սահմանված պահանջներին» բառերը:
Հոդված 5. Օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասում՝
1. 4-րդ կետից հանել «կամ մաքուր» բառերը.
2. 6-րդ կետից հանել «հնարավորության սահմաններում» բառերը:
Հոդված 6. Օրենքի 15-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի «բուսասանիտարական» բառից հետո «սերտիֆիկատ» բառը փոխարինել «հավաստագիր» բառով, եւ նույն մասը «կամ հայտարարագիր» բառերից հետո լրացնել «համապատասխանության գնահատման» բառերով.
2) 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 7. Օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2. Սույն օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ նախադասությունը, 3-րդ մասը, 12-րդ հոդվածի 6-րդ մասը եւ 16-րդ հոդվածի 4-րդ մասն ուժի մեջ են մտնում 2015 թվականի հունվարի 1-ից:»:
Հոդված 8. Օրենքի ամբողջ տեքստում «վերահսկող մարմին» բառերը եւ դրանց հոլովաձեւերը համապատասխանաբար փոխարինել «լիազոր մարմին» բառերով եւ դրանց համապատասխան հոլովաձեւերով:
Հոդված 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ս. ՍԱՐԳՍՅԱՆ
30.12.2014
ՀՕ-239