ՕՐԵՆՔԸ
«ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 25.03.2015
Հոդված 1. «Վերահսկիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի դեկտեմբերի 25-ի ՀՕ-4-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 19-րդ հոդվածի 9-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Վերահսկողության արդյունքում ընթացիկ հաշվետվության կազմումը եւ վերահսկիչ պալատի կողմից դրա հաստատումը կատարվում է վերահսկողության ավարտից հետո՝ մեկամսյա ժամկետում:»:
Հոդված 2. Օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Տվյալ տեղեկատվությունն ստանալուց հետո՝ եռօրյա ժամկետում, վերահսկիչ պալատն այն տրամադրում է Ազգային ժողովին:»:
Հոդված 3.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ս. ՍԱՐԳՍՅԱՆ
15.04.2015
ՀՕ-18