Armenian      
Զբաղվածության մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 22.06.2015

Հոդված 1. «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2013 թվականի դեկտեմբերի 11-ի ՀՕ-152-Ն (այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 11-րդ կետը «4-րդ կետով» բառերից հետո լրացնել «, ինչպես նաեւ  23-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով» բառերով.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 15-րդ կետով.

«15) աշխատող՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 17-րդ հոդվածով սահմանված անձ:»:

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածում`

1)  լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.

«2.1. Մաuնագիտական կրթություն եւ որակավորում ունեցող՝ աշխատանք փնտրող անձի համար, որը հրաժարվել է սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված ուսուցումից, հարմար է համարվում մասնագիտական կրթություն եւ որակավորում չպահանջող վարձատրվող ցանկացած աշխատանք:».

2) 3-րդ մասը «չունեցող» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ մասնագիտական կրթություն եւ որակավորում ունեցող, սակայն ստացած մասնագիտությանը համապատասխան վերջին 5 տարվա ընթացքում աշխատանքային գործունեություն  չիրականացնող» բառերով:

Հոդված 3. Օրենքի 9-րդ հոդվածում՝

1) վերնագիրը «եւ» բառից հետո լրացնել «աշխատանք փնտրող անձի» բառերով.

2) 4-րդ մասը «կետով» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ 23-րդ հոդվածի  1-ին մասի 7-րդ կետով» բառերով:

Հոդված 4. Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը «հաշվառումը,» բառից հետո լրացնել «հաշվառումից հանումը,» բառերով:

Հոդված 5. Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը, 12-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ եւ 5-րդ կետերը «մարզերի» բառից հետո լրացնել «, տարածքների» բառով:

Հոդված 6. Օրենքի 20-րդ հոդվածում՝

1) 3-րդ եւ 4-րդ մասերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Տվյալ հարկային տարվան հաջորդող հարկային տարում (հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը ներառյալ) պետական կառավարչական հիմնարկների եւ համայնքային կառավարչական հիմնարկների, Կենտրոնական բանկի, պետական ոչ առեւտրային եւ համայնքային ոչ առեւտրային կազմակերպությունների համար քվոտայի պահանջն առաջանում է կազմակերպության աշխատողների միջին տարեկան քանակի 3 տոկոսի չափով, եթե տվյալ հարկային տարում կազմակերպության աշխատողների միջին տարեկան քանակը 100 եւ ավելի է:

4. Տվյալ հարկային տարվան հաջորդող հարկային տարում (հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը ներառյալ) ոչ պետական կազմակերպությունների համար, բացառությամբ համայնքային կառավարչական հիմնարկների եւ համայնքային ոչ առեւտրային կազմակերպությունների, քվոտայի պահանջն առաջանում է կազմակերպության աշխատողների միջին տարեկան քանակի 1 տոկոսի չափով, եթե  տվյալ հարկային տարում կազմակերպության աշխատողների միջին տարեկան քանակը 100 եւ ավելի է:».

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4.1-ին, 4.2-րդ եւ 4.3-րդ մասերով.

«4.1. Կազմակերպությունների աշխատողների միջին տարեկան քանակը որոշվում է տվյալ հարկային տարում յուրաքանչյուր ամսվա վերջին օրվա դրությամբ կազմակերպության աշխատողների քանակների հանրագումարը հարաբերելով 12-ի, իսկ տվյալ տարում նոր ստեղծված կազմակերպությունների աշխատողների միջին տարեկան քանակը՝ ստեղծման օրվանից մինչեւ դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում, յուրաքանչյուր ամսվա վերջին օրվա դրությամբ՝ կազմակերպության աշխատողների քանակների հանրագումարը հարաբերելով կազմակերպության ստեղծման օրվանից մինչեւ դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածի ամիսների թվի վրա:

4.2. Եթե կազմակերպությունն ստեղծվել է տվյալ տարվա դեկտեմբեր ամսին, ապա աշխատողների միջին տարեկան քանակ է համարվում տվյալ հարկային տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմակերպությունում առկա աշխատողների քանակը:

4.3. Կազմակերպությունների աշխատողների միջին տարեկան քանակի նկատմամբ սույն հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերով սահմանված տոկոսների կիրառման արդյունքում տասնորդական կոտորակային թիվ ստացվելու դեպքում այն կլորացվում է մինչեւ միավորները, ընդ որում՝ տասնորդական կոտորակի ստորակետից հետո 5-ից ցածր թվանշանի դեպքում հավասարեցվում է իրենից ցածր բնական թվին, իսկ տասնորդական կոտորակի ստորակետից հետո 5 եւ  բարձր թվանշանի դեպքում՝ իրենից վերեւ ընկած բնական թվին:».

3) 5-րդ մասի «աշխատատեղը» բառը փոխարինել «յուրաքանչյուր աշխատատեղ» բառերով.

4) 6-րդ մասի «պարտադիր կուտակային» բառերը փոխարինել «սոցիալական» բառով:

Հոդված 7. Օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«6) գործատուներին այցելության համար դրամական օգնության իրավունք.»:

Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

07.07.2015
ՀՕ-81