Օրենքը չի գործում մայր օենքի չգործելու պատճառով:

Armenian      
Ընտրական օրենսգիրք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 11.11.2015

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2011 թվականի մայիսի 26-ի ընտրական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 64-րդ հոդվածում՝

1) 3-րդ մասի առաջին պարբերության  «անձնագրին փոխարինող» բառերը փոխարինել «նույնականացման քարտը, անձնագրին փոխարինող» բառերով.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ մասով.

«4. Եթե ընտրողի անձը հաստատող փաստաթուղթը  նույնականացման քարտ է, ապա ընտրողների ցուցակի լրացուցիչ նշումների համար նախատեսված սյունակում կատարվում  է գրառում  այդ մասին, իսկ  նույնականացման քարտով քվեարկողների թիվը հաշվարկվում եւ նշվում է քվեարկության արդյունքների արձանագրություններում:»:

Հոդված 2. Օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ երկրորդ նախադասությունով. «Նույնականացման քարտով քվեարկությանը մասնակցելիս  նույնականացման քարտում տվյալ ընտրությանը մասնակցելու վերաբերյալ դրոշմակնիքի բացակայությունը չի ստուգվում, իսկ  նույնականացման քարտը չի դրոշմակնքվում:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

13.11.2015
ՀՕ-118