Armenian      
Բանկերի եւ բանկային գործունեության մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 12.11.2015

Հոդված 1. «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության 1996 թվականի հունիսի 30-ի ՀՕ-68 օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Բանկի՝ որպես ֆինանսական խմբի անդամի գործունեության նկատմամբ լրացուցիչ պահանջները սահմանվում են «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:»:

Հոդված 2. Օրենքի 8-րդ հոդվածի 1-4-րդ մասերը,  9-րդ հոդվածի 1-3-րդ մասերը, 39-րդ հոդվածի 2-րդ մասը  «սույն օրենքի եւ բանկերի գործունեությունը կարգավորող այլ օրենքների» բառերից հետո լրացնել «, ինչպես նաեւ ֆինանսական խմբերի գործունեությունը կարգավորող օրենսդրության» բառերով:

Հոդված 3. Օրենքի  60-րդ  հոդվածի  1-ին  մասը  լրացնել  հետեւյալ բովանդակությամբ «ժ» կետով.

«ժ) խախտվել են բանկի մասնակցությամբ ֆինանսական խմբի գործունեությունը կարգավորող օրենքների եւ (կամ) դրանց հիման վրա ընդունված իրավական ակտերի պահանջները:»:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

24.11.2015
ՀՕ-134