Armenian      
Առեւտրի եւ ծառայությունների մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 13.11.2015

Հոդված 1. «Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 24-ի թիվ ՀՕ-134-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 5.1-ին հոդվածի 1-ին մասը «համապատասխան» բառից հետո լրացնել «տեղական ինքնակառավարման մարմինների կողմից» բառերով:

Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածում՝

1) 3-րդ մասից հանել «Գնապիտակը ստորագրվում է պաշտոնատար անձի կողմից:» նախադասությունը.

2) 15-րդ մասի «բ» կետի «ժամը» բառը փոխարինել «օրը» բառով:

Հոդված 3. Օրենքի 12-րդ հոդվածի 6-րդ մասիցհանել «բարմեն», «մատուցող» բառերը:

Հոդված 4.  Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։   



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

24.11.2015
ՀՕ-131