Armenian      
Առեւտրի եւ ծառայությունների մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 13.11.2015

Հոդված 1 . «Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ-134-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածի «առեւտրի իրականացման վայրի կազմակերպիչ» հասկացությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«առեւտրի իրականացման վայրի կազմակերպիչ` սույն օրենքով սահմանված դեպքերում առեւտրի իրականացման վայրի կազմակերպման իրականացման իրավունք ձեռք բերած եւ առեւտրի իրականացման վայրի աշխատանքը կազմակերպող, սույն օրենքով սահմանված պարտավորություններ կամ իրավունքներ ունեցող իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր.»:

Հոդված 2. Օրենքի 3.1-ին հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 3.1. Առեւտրի իրականացման վայրի կազմակերպման
գործունեության իրականացման վերաբերյալ ծանուցումը

1.Ցանկացածանձ, որը ցանկանում է զբաղվել առեւտրի իրականացման վայրի կազմակերպման տեսակներից առեւտրի կենտրոնների, սպառողական ապրանքների եւ գյուղատնտեսական արտադրանքի շուկաների (սույն հոդվածի2-րդ մասով սահմանված դեպքում) կազմակերպմանգործունեությամբ, պարտավոր է այդ մասին ծանուցել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը:

2.Գյուղատնտեսական արտադրանքի շուկաների կազմակերպիչըպարտավոր է ծանուցել գործունեության իրականացման մասին, եթե շուկաների տարածքում իրականացվում է սննդամթերքի վաճառք, եւ գործում են առեւտրի օբյեկտներ: Սույն հոդվածի 1-ին մասի դրույթները չեն տարածվում «Հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով գերակա հանրային շահերով օտարվող տարածքներում, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության բնակավայրերի սահմանագծերից դուրս, բացառապես շարժական բաց վաճառատեղերի (վաճառասեղանների) միջոցով առեւտրի իրականացման վայրի կազմակերպման դեպքերի վրա:

3.Առեւտրի իրականացման վայրի կազմակերպչի կողմից սույն օրենքի7-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով կնքվող վաճառատեղերի (այդ թվում` առեւտրի օբյեկտների) տրամադրման պայմանագրերը պետք է ներառեն հետեւյալ պարտադիր պայմանները.

ա) առեւտրի իրականացման վայրի կազմակերպչի անվանումը, անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, նրանց պետական գրանցմանեւ հաշվառման համարը, ամսաթիվը.

բ) առեւտրի իրականացման վայրում առեւտրական գործունեություն իրականացնող իրավաբանական անձի անվանումը, անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, նրանց պետական գրանցման կամ հաշվառման համարը եւ ամսաթիվը.

գ) առեւտրի իրականացման վայրում առեւտրական գործունեության իրականացման ժամանակահատվածը (ոչ ամբողջ ամսվա համար` նշելով օրերը եւ դրանց թիվը).

դ) վաճառատեղի հերթական համարը եւ հատկացվող տարածքիմակերեսը (մ2 ).

ե) մեկ քառակուսի մետրի հաշվով գանձվող վճարի չափը.

զ) պայմանագրի կնքման եւ գործողության ժամկետները:

4.Առեւտրի իրականացման վայրի կազմակերպչի կողմից կնքվող վաճառատեղերի (այդ թվում` առեւտրի օբյեկտների) տրամադրման պայմանագրերը ուժի մեջ են մտնում պայմանագիր կնքած իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից օգտագործման (շահագործման) համար նախատեսվող հսկիչ-դրամարկղային մեքենայի` սահմանված կարգով հարկային մարմնում գրանցման քարտի պատճենը կազմակերպչին ներկայացնելու օրվանից: Օգտագործվող հսկիչ-դրամարկղային մեքենան նորով փոխարինելու դեպքում նախկինում գրանցված հսկիչ-դրամարկղային մեքենան գրանցումից հանելուօրվանից մինչեւ նոր հսկիչ-դրամարկղային մեքենայի գրանցման քարտի պատճենը կազմակերպչին ներկայացնելու օրը վաճառատեղում (այդ թվում` առեւտրի օբյեկտում) առուվաճառք իրականացնելն արգելվում է: Սույն մասի պահանջները չեն տարածվում առեւտրի իրականացման վայրերում բացառապես գյուղատնտեսական արտադրանքի եւ քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող` գործածության մեջ եղած անձնական օգտագործման իրերի վաճառքի համար նախատեսված բաց վաճառասեղանների վրա, որոնց մասով օրենքով սահմանված կարգով պարտադիր չէ հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը:

5.Առեւտրի իրականացման վայրի կազմակերպիչն իր հաշվին, սույն օրենքով սահմանված ժամկետներից սկսած, ծանուցման մեջ նշված առեւտրի իրականացման վայրում առեւտրական գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց եւ (կամ) անհատ ձեռնարկատերերի կողմից «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն կիրառվող հսկիչ-դրամարկղային մեքենաների միջեւ ցանցային կապուղիների միջոցով Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ներդնում ու շահագործում է համակարգչային տեղեկատվական տվյալների շտեմարան, ապահովում է յուրաքանչյուր վաճառատեղի (այդ թվում` առեւտրի օբյեկտի) եւ հարկային մարմնի համար տեղեկատվական տվյալների շտեմարանին միանալու հնարավորությունը եւ տեղեկատվական միասնական համակարգի անխափան աշխատանքը:»:

Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածի 10-րդ մասում՝

1) հանել «կազմակերպման լիցենզիա ունեցող» բառերը.

2) «7-րդ մասով» բառերը փոխարինել «5-րդ մասով» բառերով:

Հոդված 4. Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի «ե», «զ» եւ «է» կետերում «լիցենզավորման» բառը փոխարինել «ծանուցման» բառով:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

24.11.2015
ՀՕ-126