Armenian      
Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 24.11.2015

Հոդված 1. «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-157-Ն օրենքի hավելված 1-ում`

1) «Հայաստանի Հանրապետության մարզի դատախազ» տողի «7.50» թիվը փոխարինել «8.00» թվով.

2) «Կայազորի զինվորական դատախազ» տողի «7.50» թիվը փոխարինել «8.00» թվով:

Հոդված 2. Օրենքի հավելված 2-ի «Դատախազություն» բաժինը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Դատախազություն

 

Գլխավոր դատախազության վարչության պետ, զինվորական դատախազի տեղակալ

9.00

Երեւան քաղաքի վարչական շրջանի դատախազ

8.00

Գլխավոր դատախազության բաժնի պետ

7.50

Գլխավոր դատախազության վարչության պետի տեղակալ, գլխավոր դատախազության ավագ դատախազ, Երեւան քաղաքի դատախազի տեղակալ

7.25

Գլխավոր դատախազության վարչության, ինչպես նաեւ բաժնի ավագ դատախազ, մարզի, Երեւան քաղաքի վարչական շրջանների եւ կայազորների զինվորական դատախազի տեղակալ, զինվորական կենտրոնական դատախազության բաժնի պետ

7.00

Գլխավոր դատախազության դատախազ, գլխավոր դատախազության վարչության, ինչպես նաեւ բաժնի դատախազ, զինվորական կենտրոնական դատախազության ավագ դատախազ

6.75

Երեւան քաղաքի դատախազության ավագ դատախազ, զինվորական կենտրոնական դատախազության բաժնի ավագ դատախազ

6.50

Երեւան քաղաքի դատախազության դատախազ, մարզի, Երեւան քաղաքի վարչական շրջանների եւ կայազորների զինվորական դատախազությունների ավագ դատախազներ, զինվորական կենտրոնական դատախազության դատախազ, զինվորական կենտրոնական դատախազության բաժնի դատախազ

6.25

Մարզի, Երեւան քաղաքի տարածքների, կայազորի զինվորական դատախազության դատախազ

6.00

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական

5.50

ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար

4.50»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2016 թվականի հունվարի 1-ից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

09.12.2015
ՀՕ-145