ՕՐԵՆՔԸ
«ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 22-ի ՀՕ-129-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 7-րդ հոդվածի «2016 թվականի հունվարի 1-ը» բառերը փոխարինել «2017 թվականի հունվարի 1-ը» բառերով:
Հոդված 2. Օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ մասի երրորդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 3. Օրենքի 11.1-ին հոդվածի 2-րդ մասից հանել «, հաշվանցումը» բառը:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից, բացառությամբ սույն օրենքի 1-ին հոդվածի:
Սույն օրենքի 1-ին հոդվածն ուժի մեջ է մտնում 2016 թվականի հունվարի 1-ից:
Սույն օրենքի 2-րդ հոդվածը կիրառվում է 2018 թվականի հունվարի 1-ից հետո կազմված ստուգման ակտով առաջադրված տուգանքների նկատմամբ, իսկ մինչեւ 2018 թվականի հունվարի 1-ը նշանակված եւ նշանակման օրվանից երկամսյա ժամկետում չվճարված (կամ մասնակի չվճարված) տուգանքների գումարները կրկնապատկվում են մինչեւ 2018 թվականի հունվարի 1-ը գործող Օրենքին համապատասխան:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ս. ՍԱՐԳՍՅԱՆ
15.12.2015
ՀՕ-161