Armenian      
Համայնքային ծառայության մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 07.12.2015

Հոդված 1. «Համայնքային  ծառայության  մասին»  Հայաստանի Հանրապետության 2004 թվականի դեկտեմբերի 14-ի ՀՕ-43-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 10-րդ հոդվածի 2-րդ մասում «2015» թիվը փոխարինել «2018» թվով:

Հոդված  2. Օրենքի 13-րդ հոդվածում՝

1) 2.1-ին մասում՝

ա. «կազմերն» բառը փոխարինել «կազմերը բաղկացած են 6 անդամներից, որոնք» բառերով,

բ. «ա», «բ» եւ «գ» կետերի «մեկ երրորդը» բառերը փոխարինել «երկուսը» բառով.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.2-րդ մասով.

«2.2. 15000-ից ավելի բնակչություն ունեցող համայնքների (բացառությամբ Երեւան համայնքի) աշխատակազմերի մրցութային եւ ատեստավորման հանձնաժողովները ձեւավորվում են սույն հոդվածի 2.1-ին մասով սահմանված կարգով հետեւյալ հարաբերակցությամբ.

ա) երկուսը` համապատասխան մարզպետարանի ներկայացուցիչներ.

բ) երկուսը` համապատասխան համայնքի աշխատակազմի ներկայացուցիչներ (համայնքի ղեկավար, տեղակալ, խորհրդական, աշխատակազմի համայնքային ծառայողներ).

գ) մեկը՝ համայնքի ավագանու անդամ.

դ) մեկը` գիտական եւ ուսումնական հաստատությունների համապատասխան մասնագիտություն ունեցող ներկայացուցիչ:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

19.12.2015
ՀՕ-169