Armenian      
Սննդամթերքի անվտանգության մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 07.12.2015

Հոդված 1. «Սննդամթերքի անվտանգության մասին»  Հայաստանի Հանրապետության 2014 թվականի հունիսի 21-ի ՀՕ-135-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին  մասը  լրացնել  հետեւյալ բովանդակությամբ 46-րդ կետով.

«46) դասիչ` նիշավորում՝ ըստ սննդային հավելումների կոդավորման միջազգային թվային համակարգի:»:

Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասում`

1)  2-րդ կետի «բաղադրությունը, բացառությամբ հետեւյալ դեպքերի`»  բառերը փոխարինել «բաղադրությունը, իսկ կաթի եւ կաթնամթերքի դեպքում` տեղեկատվություն պարենային հումքի մշակման ենթարկված լինելու վերաբերյալ: Բաղադրության վերաբերյալ տեղեկատվությունը կարող է չնշվել հետեւյալ դեպքերում`» բառերով.

2)  լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-ին կետով.

«2.1) սննդամթերքի մեջ օգտագործված սննդային հավելումների ցանկը (եթե այդպիսիք կան) եւ    դասիչները.»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող իննսուներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

23.12.2015
ՀՕ-173