ՕՐԵՆՔԸ
«ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության 2014 թվականի հունիսի 21-ի ՀՕ-135-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 46-րդ կետով.
«46) դասիչ` նիշավորում՝ ըստ սննդային հավելումների կոդավորման միջազգային թվային համակարգի:»:
Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասում`
1) 2-րդ կետի «բաղադրությունը, բացառությամբ հետեւյալ դեպքերի`» բառերը փոխարինել «բաղադրությունը, իսկ կաթի եւ կաթնամթերքի դեպքում` տեղեկատվություն պարենային հումքի մշակման ենթարկված լինելու վերաբերյալ: Բաղադրության վերաբերյալ տեղեկատվությունը կարող է չնշվել հետեւյալ դեպքերում`» բառերով.
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-ին կետով.
«2.1) սննդամթերքի մեջ օգտագործված սննդային հավելումների ցանկը (եթե այդպիսիք կան) եւ դասիչները.»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող իննսուներորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ս. ՍԱՐԳՍՅԱՆ
23.12.2015
ՀՕ-173