ՕՐԵՆՔԸ
«ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-185 օրենքի (այսուհետ` Օրենք) 9-րդ հոդվածի 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2. Ավագանին յուրաքանչյուր տեղական տուրքի համար սահմանում է համայնքի տարածքում մեկ միասնական դրույքաչափ կամ սահմանում է տարբերակված դրույքաչափեր` հիմք ընդունելով համայնքի տարածքի` յուրաքանչյուր տեղական տուրքի համար իր հաստատած գոտիավորումը:»:
Հոդված 2. Օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2. Ավագանին յուրաքանչյուր տեղական վճարի համար սահմանում է համայնքի տարածքում մեկ միասնական դրույքաչափ կամ սահմանում է տարբերակված դրույքաչափեր` հիմք ընդունելով համայնքի տարածքի` յուրաքանչյուր տեղական վճարի համար իր հաստատած գոտիավորումը:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ս. ՍԱՐԳՍՅԱՆ
23.12.2015
ՀՕ-171