Armenian      
Տեղական տուրքերի եվ վճարների մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 07.12.2015

Հոդված 1. «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-185 օրենքի (այսուհետ` Օրենք) 9-րդ հոդվածի 2-րդ կետը շարադրել  հետեւյալ խմբագրությամբ.

«2. Ավագանին յուրաքանչյուր տեղական տուրքի համար սահմանում է համայնքի տարածքում մեկ միասնական  դրույքաչափ կամ սահմանում է տարբերակված դրույքաչափեր` հիմք ընդունելով  համայնքի տարածքի` յուրաքանչյուր տեղական տուրքի համար իր հաստատած գոտիավորումը:»:

Հոդված 2. Օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ կետը շարադրել  հետեւյալ խմբագրությամբ.

«2. Ավագանին յուրաքանչյուր տեղական վճարի համար սահմանում է համայնքի տարածքում մեկ միասնական  դրույքաչափ կամ սահմանում է տարբերակված դրույքաչափեր` հիմք ընդունելով  համայնքի տարածքի` յուրաքանչյուր տեղական վճարի համար իր հաստատած գոտիավորումը:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

23.12.2015
ՀՕ-171