Armenian   Russian    
Փախստականների եւ ապաստանի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՊԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 17.12.2015

Հոդված 1. «Փախստականների եւ ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության 2008 թվականի նոյեմբերի 27-ի ՀՕ-211-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 10-րդ հոդվածի 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 2. Օրենքի 29-րդ հոդվածի 4-րդ մասում՝

1) «կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ» բառերը փոխարինել «փախստականի նույնականացման քարտ» բառերով.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ երկրորդ նախադասությունով. «Անձին նույնականացման քարտ տրամադրելուց հետո Ոստիկանությունը անձը հաստատող վկայականը վերադարձնում է լիազոր մարմին:»:

Հոդված 3. Օրենքի 30-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 30. Փախստականի նույնականացման քարտը

1. Փախստականի նույնականացման քարտը փախստականի անձը եւ Հայաստանի Հանրապետությունում օրինական բնակությունը հաստատող փաստաթուղթ է, որը նախատեսված է Հայաստանի Հանրապետության տարածքում օգտագործելու համար:

2. Ոստիկանությունը փախստականներին, սույն օրենքի 58-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, տրամադրում է փախստականի նույնականացման քարտ: Մինչեւ 16 տարեկան փախստականին փախստականի նույնականացման քարտը տրամադրվում է երեք տարի, իսկ 16 տարին լրացած փախստականին` 10 տարի վավերականության ժամկետով:

3. Փախստականի նույնականացման քարտը պարունակում է տվյալների էլեկտրոնային պահոց` փաստաթղթի տեխնիկական կառուցվածքային մաս, որը ներառում է տվյալների պաշտպանվածությունն ապահովող` քարտին հատուկ անհատական կրիպտոգրաֆիկ բանալի, էլեկտրոնային թվային ստորագրության համար հավաստագիր եւ էլեկտրոնային փոստ: Փախստականի նույնականացման քարտի հետ մեկտեղ տրվող էլեկտրոնային փոստը հասանելի է ակտիվացման պահից: Նույնականացման քարտի հետ մեկտեղ էլեկտրոնային փոստի տրամադրման կարգը, ինչպես նաեւ էլեկտրոնային փոստի հասցեի վերաբերյալ տեղեկատվության տրամադրման դեպքերն ու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

4. Փախստականի նույնականացման քարտ ստանալու համար անձը ներկայացնում է`

1) դիմում.

2) անձը հաստատող լուսանկարով որեւէ փաստաթուղթ (առկայության դեպքում).

3) լիազոր մարմնի կողմից տրված՝ ապաստան հայցողի անձը հաստատող վկայականը.

4) լիազոր մարմնի որոշումը տվյալ անձին փախստական ճանաչելու մասին.

5) պետական տուրքի վճարման անդորրագիր:

5. Փախստականի նույնականացման քարտը փոխանակելու համար անձը ներկայացնում է`

1) դիմում.

2) փոխանակման ենթակա փախստականի նույնականացման քարտը.

3) պետական տուրքի վճարման անդորրագիր:

6. Փախստականի նույնականացման քարտ ստանալու (փոխանակելու) համար անձը լուսանկարվում է Ոստիկանությունում: Անհատական տվյալների տեղեկատվական բազաներում անձի նույնականացումն ապահովելու նպատակով փախստականի նույնականացման քարտ ստանալիս անձը Ոստիկանությունում հանձնում է աջ եւ ձախ ձեռքերի ցուցամատների մատնադրոշմները: Աջ եւ ձախ ձեռքերի ցուցամատների մատնադրոշմները ստանալը ֆիզիոլոգիապես անհնարին լինելու դեպքում վերցվում են աջ եւ ձախ ձեռքերի որեւէ մատի մատնադրոշմները, իսկ դրանք ստանալու անհնարինության դեպքում կատարվում է համապատասխան նշում Ոստիկանության կողմից վարվող անհատական տվյալների էլեկտրոնային բազայում: Երեխաների մատնադրոշմները վերցվում են 6 տարեկանից, իսկ լուսանկարը` փախստականի նույնակականացման քարտ տալու յուրաքանչյուր դեպքում` անկախ տարիքից:

7. Եթե փախստականի նույնականացման քարտի վրա անձի ստորագրության բացակայությունը պայմանավորված է անձի ֆիզիոլոգիական առանձնահատկություններով, ապա այդ մասին փախստականի նույնականացման քարտի էլեկտրոնային պահոցում կատարվում է համապատասխան նշում:

8. Փախստականի նույնականացման քարտ ստանալու համար անհրաժեշտ կենսաչափական տվյալները Ոստիկանությունում հանձնելն անհնարին լինելու դեպքում դրանք անձի գտնվելու վայրում վերցնելու դեպքերը եւ կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

9. Փախստականի նույնականացման քարտի նկարագիրը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

10. Գործունակ անձը փախստականի նույնականացման քարտ uտանալու (փոխանակելու) մաuին դիմումը եւ անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնում է անձամբ:

11. Անգործունակ ճանաչված անձանց փախստականի նույնականացման քարտը տրամադրվում է խնամակալի դիմումի հիման վրա: Այս դեպքում դիմումին կցվում է նաեւ խնամակալ հանդիսանալու հանգամանքը հիմնավորող փաստաթղթի պատճենը: Uահմանափակ գործունակ ճանաչված անձին փախստականի նույնականացման քարտը տրամադրվում է իր դիմումի հիման վրա: Սահմանափակ գործունակ ճանաչված փախստականին սույն հոդվածի 11-րդ մասով նախատեսված՝ առավել սեղմ ժամկետներում՝ գանձվող վճարի դիմաց, փախստականի նույնականացման քարտը տրամադրվում է հոգաբարձուի գրավոր համաձայնությամբ: Առաջին խմբի հաշմանդամները փախստականի նույնականացման քարտ իրավունք ունեն ստանալու (փոխանակելու) նաեւ ներկայացուցիչների դիմումի հիման վրա: Այu դեպքում դիմումին կցվում է անձի հաշմանդամության վկայականը կամ վկայականի նոտարական կարգով վավերացված պատճենը: Սույն կետով նախատեսված դեպքերում, եթե խնամակալը կամ հոգաբարձուն անձամբ չի կարող ներկայացնել դիմումը, ապա դիմումի վրա վերջինիս uտորագրության իuկությունը վավերացվում է նոտարական կարգով:

12. Մինչեւ 16 տարեկան երեխային փախստականի նույնականացման քարտ տրամադրվում է երեխայի ծնողներից մեկի կամ այլ oրինական ներկայացուցչի դիմումի հիման վրա: Եթե ծնողը կամ oրինական ներկայացուցիչն անձամբ չի կարող ներկայացնել դիմումը, ապա ներկայացվող դիմումի վրա նրա uտորագրության իuկությունը վավերացվում է նոտարական կարգով:

13. Փախստականի նույնականացման քարտը տրամադրվում է դիմում ներկայացնելու oրվան հաջորդող 15-րդ աշխատանքային oրը կամ դիմումը ներկայացնող անձի ցանկությամբ՝ առավել սեղմ ժամկետներում` գանձվող վճարի դիմաց: Գանձվող վճարի չափը եւ դրա դիմաց փախստականի նույնականացման քարտ տրամադրելու (փոխանակելու) ժամկետը սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

14. Փախստականի նույնականացման քարտը Հայաստանի Հանրապետության սեփականությունն է:»:

Հոդված 4. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 30.1-30.4-րդհոդվածներով.

«Հոդված 30.1. Կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը

1. Կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը փախստականի անձը հաստատող փաստաթուղթ է, որը նախատեսված է Հայաստանի Հանրապետությունից դուրս գալու եւ Հայաստանի Հանրապետություն վերադառնալու համար:

2. Ոստիկանությունը Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացած փախստականներին տրամադրում է կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ` նույնականացման քարտի հիման վրա: Մինչեւ 16 տարեկան փախստականներին կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը տրամադրվում է երեք տարի վավերականության ժամկետով, իսկ 16 տարին լրացած փախստականներին` 10 տարի վավերականության ժամկետով:

3. Կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը պարունակում է տվյալների էլեկտրոնային պահոց` փաստաթղթի տեխնիկական կառուցվածքային մաս, որը ներառում է փաստաթղթում ամրագրված անհատական տվյալները եւ լուսանկարը, ստորագրությունը, աջ եւ ձախ ձեռքերի ցուցամատների մատնադրոշմները, սույն օրենքով նախատեսված դեպքերում` աջ եւ ձախ ձեռքերի որեւէ մատի մատնադրոշմները: Աջ եւ ձախ ձեռքերի ցուցամատների մատնադրոշմներն ստանալը ֆիզիոլոգիապես անհնարին լինելու դեպքում վերցվում են աջ եւ ձախ ձեռքերի որեւէ մատի մատնադրոշմները: Եթե կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթում անձի կենսաչափական տվյալների ոչ լրիվությունը կամ ներկայացվող պահանջներին անհամապատասխանությունը պայմանավորված է նրա ֆիզիոլոգիական առանձնահատկություններով, ապա այդ մասին փաստաթղթում կատարվում է համապատասխան նշում: Երեխաների մատնադրոշմները վերցվում են 6 տարեկանից, իսկ լուսանկարը` կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ տալու յուրաքանչյուր դեպքում` անկախ տարիքից:

4. Կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ ստանալու համար անձը ներկայացնում է`

1) դիմում.

2) փախստականի նույնականացման քարտ.

3) պետական տուրքի վճարման անդորրագիր:

5. Կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը փոխանակելու համար անձը ներկայացնում է`

1) դիմում.

2) փոխանակման ենթակա կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը.

3) պետական տուրքի վճարման անդորրագիր:

6. Կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ ստանալու (փոխանակելու) համար անձը լուսանկարվում եւ մատնադրոշմները հանձնում է Ոստիկանությունում:

7. Կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթի նկարագիրը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթի նկարագիրը պետք է համապատասխանի «Փախստականների կարգավիճակի մասին» կոնվենցիայի եւ Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության պահանջներին:

8. Գործունակ անձը կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ uտանալու մաuին դիմումը եւ անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնում է անձամբ:

9. Անգործունակ, սահմանափակ գործունակ ճանաչված անձինք, ինչպես նաեւ առաջին խմբի հաշմանդամները կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ ստանում են սույն օրենքի 30-րդ հոդվածի 11-րդ մասով սահմանված կարգով:

10. Մինչեւ 16 տարեկան երեխային կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ տրամադրվում է սույն օրենքի 30-րդ հոդվածի 12-րդ մասով սահմանված կարգով:

11. Կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը տրամադրվում է դիմում ներկայացնելու oրվան հաջորդող 15-րդ աշխատանքային oրը կամ դիմում ներկայացնող անձի ցանկությամբ՝ առավել սեղմ ժամկետներում` գանձվող վճարի դիմաց: Գանձվող վճարի չափը եւ դրա դիմաց կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ տրամադրելու (փոխանակելու) ժամկետը սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

12. Կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը Հայաստանի Հանրապետության սեփականությունն է:

13. Կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ ստանալու համար անհրաժեշտ կենսաչափական տվյալները Ոստիկանությունում հանձնելն անհնարին լինելու դեպքում դրանք անձի գտնվելու վայրում վերցնելու դեպքերը եւ կարգը սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

Հոդված 30.2. Փախստականի նույնականացման քարտը եւ կոնվենցիոն
ճամփորդական փաստաթուղթը փոխանակելու հիմքերը եւ
ժամկետները

1. Փախստականի նույնականացման քարտը եւ կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը փոխանակվում են՝

1) փաստաթղթում պարունակվող տեղեկությունները փոխվելու դեպքում.

2) oգտագործման համար ոչ պիտանի լինելու դեպքում.

3) վավերականության ժամկետը լրանալու դեպքում.

4) փաստաթղթում ոչ ճիշտ տվյալների առկայության դեպքում.

5) եթե անձը նման ցանկություն է հայտնել:

2. Կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը փոխանակվում է նաեւ այն դեպքում, երբ լրացել են մուտքի վիզաները փակցնելու համար նախատեսված փաստաթղթի էջերը:

3. Փախստականի նույնականացման քարտը եւ կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը փոխանակվում են 15 աշխատանքային oրվա ընթացքում կամ դիմումը ներկայացնող անձի ցանկությամբ՝ առավել սեղմ ժամկետներում` գանձվող վճարի դիմաց: Գանձվող վճարի չափը եւ դրա դիմաց փախստականի նույնականացման քարտ տրամադրելու (փոխանակելու) ժամկետը սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

Հոդված 30.3. Փախստականի նույնականացման քարտը եւ կոնվենցիոն
ճամփորդական փաստաթուղթն անվավեր ճանաչելու
հիմքերը

1. Փախստականի նույնականացման քարտը եւ կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթն անվավեր են ճանաչվում հետեւյալ հիմքերի առկայության դեպքում.

1) լրացել է փաստաթղթի վավերականության ժամկետը.

2) ապաստանի տրամադրման կամ փախստականի ճանաչման վերաբերյալ որոշումը սույն օրենքի 53-րդ հոդվածով սահմանված կարգով չեղյալ է հայտարարվել կամ դադարեցնելու մասին վերջնական որոշում է կայացվել.

3) անձը ստացել է Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր.

4) փաստաթուղթը կորել է.

5) փաստաթուղթը փոխանակվել է սույն օրենքով սահմանված կարգով.

6) փաստաթուղթը կեղծվել է.

7) փաստաթուղթը ձեռք է բերվել Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտմամբ.

8) անձը փաստաթուղթը չի վերցրել այն ստանալու մասին դիմում տալու օրվանից հետո` երկու տարվա ընթացքում.

9) անձը մահացել է:

2. Փախստականի նույնականացման քարտը կամ կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը կորցրած անձն այդ մասին հայտնում է Ոստիկանություն՝ փախստականի նույնականացման նոր քարտ կամ կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ ստանալու համար: Նույնականացման քարտի կորստյան դեպքում, ինչպես նաեւ վավերականության ժամկետը լրացած՝ փախստականի նույնականացման քարտը փոխանակման ներկայացնելիս Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող անձին, իր ցանկությամբ, մինչեւ փախստականի նոր նույնականացման քարտի տրամադրումը տրվում է ժամանակավոր վկայական, որի ձեւը եւ տրամադրման կարգը սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

3. Եթե օտարերկրյա պետությունում գտնվող անձը կորցրել է իր կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը, կամ այն դարձել է օգտագործման համար ոչ պիտանի, ապա օտարերկրյա պետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունը կամ հյուպատոսական հիմնարկը անձին տրամադրում է Հայաստանի Հանրապետություն վերադառնալու իրավունք վերապահող փաստաթուղթ` վերադարձի վկայական:

4. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 3-րդ, 5-րդ եւ 9-րդ կետերով նախատեսված դեպքերում փախստականի նույնականացման քարտը եւ կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը համարվում են անվավեր, իսկ 2-րդ, 4-րդ, 6-րդ, 7-րդ եւ 8-րդ կետերով նախատեսված դեպքերում անվավեր են ճանաչվում Ոստիկանության որոշմամբ:

5. Մահացած փախստականի նույնականացման քարտը եւ կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը հանձնվում են մահվան պետական գրանցումն իրականացնող մարմին:

Հոդված 30.4. Փախստականի նույնականացման քարտը կամ կոնվենցիոն
ճամփորդական փաստաթուղթը վերցնելը

1. Հայաuտանի Հանրապետության պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն իրենց վերապահված լիազորություններն իրականացնելիu պարտավոր են վերցնել փախստականի նույնականացման քարտը կամ կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը, եթե առկա են դրանք անվավեր ճանաչելու` uույն oրենքի 30.3-րդ հոդվածի 1-ին մաuի 1-2-րդ եւ 6-7-րդ կետերով նախատեuված հիմքերը, կամ անձն oգտագործում է այլ անձի պատկանող փախստականի նույնականացման քարտ կամ կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ: Փախստականի նույնականացման քարտը կամ կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը վերցնելուց հետո անմիջապեu անձին տրվում է վերցնելու փաuտը հավաuտող տեղեկանք: Տեղեկանքի ձեւը սահմանվում է Հայաuտանի Հանրապետության ոuտիկանության պետի հրամանով:

2. Uույն հոդվածի 1-ին մաuով նախատեuված դեպքերում oտարերկրյա պետությունում գտնվող անձանց կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը վերցնում է Հայաuտանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունը կամ հյուպատոuական հիմնարկը:

3. Փախստականի վերցված նույնականացման քարտը կամ կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը փոխանցվում է Ոստիկանություն, բացի uույն հոդվածի 4-րդ մաuով նախատեuված դեպքերից:

4. Կաuկածյալի կամ մեղադրյալի կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը ժամանակավորապեu վերցնում է հետաքննության կամ նախաքննության մարմինը: Կաuկածյալի կամ մեղադրյալի կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը պահվում է վարույթ իրականացնող պաշտոնատար անձանց մոտ եւ վերադարձվում է հարուցված քրեական հետապնդումը դադարեցվելուց հետո` անմիջապեu: Ազատազրկման դատապարտված անձի կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը պահվում է պատիժը կատարող մարմնում եւ անձին վերադարձվում է պատիժը կրելուց հետո՝ անմիջապեu:

5. Արգելվում է փախստականի նույնականացման քարտը կամ կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը վերցնելը (բացառությամբ uույն հոդվածում նշված դեպքերի) կամ գրավ ընդունելը:»:

Հոդված 5. Օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը «կոնվենցիոն» բառից առաջ լրացնել «փախստականի նույնականացման քարտ եւ» բառերով:

Հոդված 6. Օրենքի 53-րդ հոդվածի 4-րդ մասը «կոնվենցիոն» բառից առաջ լրացնել «փախստականի նույնականացման քարտ եւ» բառերով:

Հոդված 7. Օրենքի 54-րդ հոդվածի 4-րդ մասում՝

1) երկրորդ նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Հայաստանի Հանրապետություն ժամանելուց հետո օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում Ոստիկանությունն այս անձանց տրամադրում է «փախստականի նույնականացման քարտ».

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով.

«Փախստականի նույնականացման քարտ ստացած փախստականի ընտանիքի անդամների դիմումի հիման վրա Ոստիկանությունը 15 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում է կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ:»:

Հոդված 8. Օրենքի 58-րդ հոդվածում`

1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Ոստիկանությունըլիազորմարմնիորոշմանհիմանվրա15 աշխատանքային օրվա ընթացքում փախստականին տրամադրում է փախստականի նույնականացման քարտ` սույն օրենքի 30-րդ հոդվածի համաձայն: Փախստականի նույնականացման քարտ ստացած փախստականի դիմումի հիմա վրա կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը տրամադրվում է 15 աշխատանքային օրվա ընթացքում:».

2) 2-րդ մասի «կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ» բառերը փոխարինել «փախստականի նույնականացման քարտ» բառերով:

Հոդված 9. Օրենքի 62-րդ հոդվածի 7-րդ մասում «կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթով» բառերը փոխարինել «փախստականի նույնականացման քարտով» բառերով:

Հոդված 10. Անցումային դրույթներ

1. Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը Ոստիկանության կողմից փախստականին տրված կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը համարվում է վավերական Հայաստանի Հանրապետության տարածքում ու Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս եւ շարունակում է գործել մինչեւ դրանում նշված ժամկետի ավարտը:

2. Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը Ոստիկանության կողմից փախստականներին տրված կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կարող է փոխանակվել փախստականի նույնականացման քարտով «Փախստականների եւ ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30.2-րդ հոդվածի 3-րդ մասում նշված ժամկետում: Սույն մասում նշված կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը փախստականի նույնականացման քարտով փոխանակելու համար անձը Ոստիկանություն է ներկայացնում դիմում, փոխանակման ենթակա կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը եւ փախստականի նույնականացման քարտի փոխանակման համար օրենքով նախատեսված պետական տուրքի վճարման անդորրագիր:

3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մինչեւ 16 տարեկան փախստականներն իրավունք ունեն ստանալու կամ փոխանակելու Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 3-ի թիվ 1417-Ն որոշմամբ նախատեսված կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթերը:

4. Սույն օրենքի կիրարկումն ապահովող իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքի ընդունումից հետո` վեցամսյա ժամկետում:


Հոդված 11.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո :



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

30.12.2015
ՀՕ-194