Armenian   Russian    
Պետական տուրքի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 17.12.2015

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 14-րդ հոդվածում՝

1) 1.1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1.1. Հայաստանի Հանրապետության 
քաղաքացու կենսաչափական 
տվյալներ պարունակող 
էլեկտրոնային անձնագիր 
կամ փախստականի կենսաչափական 
տվյալներ պարունակող 
կոնվենցիոն ճամփորդական 
փաստաթուղթ տալու համար





բազային տուրքի 25-ապատիկի չափով».

2) 1.2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1.2. Հայաստանի Հանրապետության
քաղաքացու կամ փախստականի

նույնակ
անացման քարտ
տալու համա
ր


բազային տուրքի 3-ապատիկի չափով»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

30.12.2015
ՀՕ-195