ՕՐԵՆՔԸ
«ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5-ի ՀՕ-217 օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետը «վարչատարածքային միավորների» բառերից հետո լրացնել «, դրանց խմբերի կամ հատվածների» բառերով:
Հոդված 2. Օրենքի 10.1-ին հոդվածի 1-ին մասում`
1) «դ» կետը «քաղաքաշինական ծրագրային» բառերից հետո լրացնել «(տարածական պլանավորման)» բառերով, իսկ նույն կետի «վերահսկողությունը» բառը փոխարինել «մոնիթորինգը» բառով.
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ «դ.1» կետով.
«դ.1) սույն օրենքի 14.3 հոդվածի 7-րդ, 8-րդ եւ 8.1-ին մասերով սահմանված պահանջների ապահովմամբ համակարգում է միկրոռեգիոնալ եւ տեղական մակարդակների տարածական պլանավորման փաստաթղթերի մշակման աշխատանքները եւ այդ փաստաթղթերի հաստատումից հետո ապահովում դրանց իրագործման վերահսկողությունը.».
3) «զ» կետը «կադաստրային ամփոփումը» բառերից հետո լրացնել «բարձր եւ բարձրագույն ռիսկայնության աստիճան (կատեգորիա) ունեցող օբյեկտների նախագծային փաստաթղթերի պետական համալիր փորձաքննությունը,» բառերով:
Հոդված 3. Օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դեպքերում եւ կարգով տեղական ինքնակառավարման մարմիններն ընդունում են համայնքի քաղաքաշինական կանոնադրությունը, որը, ելնելով տեղական առանձնահատկություններից, չհակասելով Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, համայնքի (բնակավայրի) գլխավոր հատակագծի եւ տարածքների գոտիավորման պահանջներին, ուղղված է տվյալ համայնքում քաղաքաշինական միջավայրի գեղագիտական հատկանիշների պահպանությանն ու կատարելագործմանը` ճարտարապետական եւ լանդշաֆտային ձեւավորման, ինչպես նաեւ սարքավորումների եւ այլ տարրերի տեղադրման կամ ձեւափոխման, հարդարման նյութերի, երանգավորման եւ արտաքին լուսավորության պայմաններ ու չափորոշիչներ սահմանելու միջոցով:»:
Հոդված 4. Օրենքի 61 -ին գլխի վերնագիրը «Տարածքների գոտիավորումը» բառերից հետո լրացնել «եւ տեղական ու միկրոռեգիոնալ մակարդակներում տարածական պլանավորումը» բառերով:
Հոդված 5. Օրենքի 14.3-րդ հոդվածում`
1) 1-ին մասը «քաղաքաշինական ծրագրային» բառերից հետո լրացնել «(տարածական պլանավորման)» բառերով.
2) 7-րդ մասի առաջին նախադասության «համայնքների քաղաքաշինական ծրագրային» բառերը փոխարինել «տեղական եւ միկրոռեգիոնալ մակարդակների տարածական պլանավորման» բառերով, իսկ երկրորդ նախադասության «հանձնաժողովն ապահովում է քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի» բառերը՝ «հանձնաժողովը համակարգում է տարածական պլանավորման փաստաթղթերի մշակման աշխատանքները եւ ապահովում դրանց» բառերով.
3) 8-րդ մասի առաջին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Տեղական եւ միկրոռեգիոնալ մակարդակների տարածական պլանավորման փաստաթղթերը եւ դրանց նախագծման առաջադրանքները քննարկում են միջգերատեսչական հանձնաժողովի անդամները, եւ դրանք կարող են հաստատվել միայն միջգերատեսչական հանձնաժողովի դրական եզրակացության առկայության դեպքում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:».
4) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8.1-ին մասով.
«8.1. Սույն հոդվածի 8-րդ մասով սահմանված տարածական պլանավորման փաստաթղթերը եւ դրանց նախագծման առաջադրանքները միջգերատեսչական հանձնաժողովի քննարկմանն են ներկայացվում`
1) տեղական մակարդակի տարածական պլանավորման փաստաթղթերի մասով` համայնքի ղեկավարի կողմից.
2) միկրոռեգիոնալ մակարդակի տարածական պլանավորման փաստաթղթերի մասով` Հայաստանի Հանրապետության համապատասխան մարզպետի կողմից:».
5) 15-րդ մասի «կատարվում են այդ փաստաթղթերի հաստատման համար սույն օրենքով եւ սույն օրենքի կիրարկումն ապահովող օրենսդրական այլ ակտերով նախատեսված» բառերը փոխարինել «կատարվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած» բառերով.
6) 18-րդ մասի «կառուցապատման ռեժիմները» բառերը փոխարինել «հողօգտագործման եւ կառուցապատման կանոններն ու պայմանակարգերը (ռեգլամենտները)» բառերով.
7) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 21.1-ին մասով.
«21.1. Հայաստանի Հանրապետության գյուղական համայնքների համար մշակվում է պարզեցված գոտիավորման նախագիծ` հողօգտագործման եւ կառուցապատման նվազագույն պարտադիր պահանջների սահմանմամբ:».
8) 22-րդ մասի «սույն օրենքով» բառերը փոխարինել «սույն հոդվածի 8-րդ եւ 15-րդ մասերով» բառերով.
9) 23-րդ մասի երկրորդ պարբերությունը «դրա հաստատման» բառերից հետո լրացնել «կամ փոփոխման» բառերով.
10) 32-րդ մասի «2016 թվականի» բառերը փոխարինել «2021 թվականի» բառերով:
Հոդված 6. Օրենքը լրացնել հետեւյալ բովադակությամբ 14.4-րդ հոդվածով.
«Հոդված 14.4. Քաղաքաշինական գործունեության կանոնակարգումը միկրոռեգիոնալ պլանավորման միջոցով
1. Հայաստանի Հանրապետության գյուղական եւ մինչեւ 15000 բնակիչ ունեցող քաղաքային համայնքների` սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված հիմքերով ձեւավորված խմբերի (այսուհետ` միկրոռեգիոնալ միավորներ) տարածական զարգացման հիմնական ուղղությունները, ինչպես նաեւ քաղաքաշինական գոտիավորման նախագծերով սահմանվող հողօգտագործման եւ կառուցապատման կանոններն ու պայմանակարգերը (ռեգլամենտները) կարող են մշակվել միավորված` սույն օրենքի 17 հոդվածի 4-րդ մասի «բ» եւ «դ» կետերով սահմանված միկրոռեգիոնալ եւ տեղական մակարդակների տարածական պլանավորման փաստաթղթերը` մեկ ընդհանուր, համակցված տարածական պլանավորման փաստաթղթի շրջանակներում ամփոփելու միջոցով: Ընդ որում, համակցված տարածական պլանավորման փաստաթուղթը ներառում է ինչպես տարածքային հատակագծման նախագծի, այնպես էլ գլխավոր հատակագծի եւ գոտիավորման նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հիմնական նորմերը:
2. Սույն օրենքով սահմանված կարգով հաստատված համակցված տարածական պլանավորման փաստաթղթի առկայության դեպքում միկրոռեգիոնալ միավորի կազմում ընդգրկված առանձին համայնքի գլխավոր հատակագիծը համարվում է հաստատված եւ հիմք է ծառայում տեղական ինքնակառավարման մարմինների կողմից քաղաքաշինության բնագավառում օրենքով սահմանված լիազորությունների իրականացման համար:
3. Միկրոռեգիոնալ միավորները ձեւավորվում են՝ ելնելով տարաբնակեցման համակարգում դրանց ունեցած դերից ու նշանակությունից, քաղաքաշինական իրադրության առանձնահատկություններից, պատմական, մշակութային, ենթակառուցվածքային եւ սոցիալ-տնտեսական ընդհանրություններից, համայնքների ընդհանուր վարչական սահմանի առկայությունից, ինչպես նաեւ հաշվի առնելով մարզի սահմաններում համայնքների միացման արդյունքում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեւավորված նոր համայնքները (այսուհետ` միավորված համայնքներ) կամ միջհամայնքային միավորումները (առկայության դեպքում):
4. Սույն հոդվածի 3-րդ մասով նշված միավորված համայնքների կամ միջհամայնքային միավորումների կազմում ներառված եւ տարածական պլանավորման փաստաթղթեր չունեցող 15000 եւ ավելի բնակչություն ունեցող քաղաքային համայնքների գլխավոր հատակագծերն ու գոտիավորման նախագծերը մշակվում են որպես ինքնուրույն փաստաթղթեր:
5. Եթե միկրոռեգիոնալ միավորման մեջ ներառված որեւէ համայնք ունի հաստատված տարածական պլանավորման փաստաթղթեր, ապա դրանք հաշվի են առնվում համակցված տարածական պլանավորման փաստաթղթի մշակման շրջանակներում, իսկ անհրաժեշտության դեպքում կարող են լրամշակվել միկրոռեգիոնալ միավորման այլ համայնքների տարածական զարգացման խնդիրների հետ փոխկապակցվածությունն ապահովելու նպատակով:
6. Համակցված տարածական պլանավորման փաստաթղթի մշակման ֆինանսավորումն իրականացվում է համամասնորեն` պետական եւ համայնքային բյուջեների ֆինանսական միջոցների հաշվին` սույն օրենքի 17 հոդվածի 10-րդ եւ 11-րդ մասերով (միայն գոտիավորման նախագծի մշակման համար) սահմանված կարգով:
7. Համակցված տարածական պլանավորման փաստաթղթերը եւ դրանց առաջադրանքները մշակվում են սույն օրենքի 14.3 հոդվածի 7-րդ եւ 8-րդ մասերի պահանջների ապահովմամբ եւ հաստատվում Հայաստանի Հանրապետության մարզպետի եւ միկրոռեգիոնալ միավորի մեջ ընդգրկված համայնքների ավագանիների կողմից:
8. Համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի մշակման նախաձեռնությամբ կարող են հանդես գալ`
1) համայնքների ավագանիները` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության համապատասխան մարզպետի հետ.
2) Հայաստանի Հանրապետության համապատասխան մարզպետը` համաձայնեցնելով միկրոռեգիոնալ միավորի մեջ ընդգրկված համայնքների ավագանիների հետ.
3) քաղաքաշինության ոլորտի պետական կառավարման լիազորված մարմինը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության համապատասխան մարզպետի եւ միկրոռեգիոնալ միավորի մեջ ընդգրկված համայնքների ավագանիների հետ:
9. Համակցված տարածական պլանավորման փաստաթղթերը ներառում են սույն օրենքի 14.3 հոդվածով սահմանված հիմնական պահանջները` միկրոռեգիոնալ միավորի մեջ ընդգրկված համայնքների մասով եւ մշակվում, փորձաքննվում, համաձայնեցվում (ներառյալ՝ սույն հոդվածի 8-րդ մասով սահմանված համաձայնեցումները), հաստատվում ու փոփոխվում են սույն օրենքի 17 հոդվածի 20-րդ մասի պահանջներին համապատասխան:»:
Հոդված 7. Օրենքի 17-րդ հոդվածի 5-րդ մասի «եւ համայնքների սահմաններից դուրս գտնվող» բառերը փոխարինել «սահմաններում ընդգրկված» բառերով, իսկ 10-րդ մասը «համապատասխան» բառից հետո լրացնել «, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այլ բան նախատեսված չէ:» բառերով:
Հոդված 8. Օրենքի 30-րդ հոդվածի 4-րդ մասի «2016 թվականի» բառերը փոխարինել «2021 թվականի» բառերով:
Հոդված 9.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2016 թվականի հունվարի 1-ից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ս. ՍԱՐԳՍՅԱՆ
30.12.2015
ՀՕ-185