Armenian      
Սպառողական կրեդիտավորման մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԿՐԵԴԻՏԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 21.12.2015

Հոդված 1. «Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության 2008 թվականի հունիսի 17-ի ՀՕ-122-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2-րդ մասով.

«2. Սույն օրենքը տարածվում է նաեւ մինչեւ 2.000.000 դրամ գումարի չափով եւ (կամ) դրան համարժեք արտարժույթով տրամադրված գյուղատնտեսական նշանակության կրեդիտների վրա:»:

Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը «սպառող» բառից հետո լրացնել «(այդ թվում՝ գյուղատնտեսական նշանակության կրեդիտ ստացող)» բառերով, իսկ «ձեռնարկատիրական գործունեության հետ չկապված» բառերից հետո՝ «(բացառությամբ գյուղատնտեսական նշանակության կրեդիտների)» բառերով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

12.01.2016
ՀՕ-4