Armenian      
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրք*

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 21.12.2015

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 150.3-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 150.3. Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներով ծանրաքաշ եւ (կամ) մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցներով երթեւեկելը

1. Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներով ծանրաքաշ եւ (կամ) մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցների երթեւեկելն առանց այդ ճանապարհներիտնօրինողի թույլտվության`

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով։

2. Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային ճանապարհներով` 44 տոննա ընդհանուր զանգվածը գերազանցող ծանրաքաշ բեռնատար տրանսպորտային միջոցների երթեւեկությունն առանց փոխադրումների իրականացման հատուկ թույլտվության`

առաջացնում է տուգանքի նշանակում՝ մինչեւ մեկ տոննա եւ ավել յուրաքանչյուր տոննայի համար՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

3. Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլայինճանապարհներով մեկ սռնու վրա ընկնող բեռնվածքը 11.5 տոննան գերազանցող ծանրաքաշ տրանսպորտային միջոցների երթեւեկությունն առանց փոխադրումների իրականացման հատուկ թույլտվության`

առաջացնում է տուգանքի նշանակում՝ մինչեւ հինգ հարյուր կիլոգրամ եւ ավել յուրաքանչյուր հինգ հարյուր կիլոգրամի համար՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:»:

Հոդված 2. Օրենսգրքի 305-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Սույն օրենսգրքի 150.3-րդ հոդվածով գանձվող տուգանքները փոխանցվում են Հայաստանի Հանրապետության միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհներին արձանագրված խախտումների համար՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական գանձապետարան, իսկ մարզային ավտոճանապարհներին արձանագրված խախտումների համար՝համապատասխան համայնքի բյուջե:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

12.01.2016
ՀՕ-9