ՕՐԵՆՔԸ
«ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՇՏԱՐԱՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» Հայաստանի Հանրապետության 2008 թվականի հունիսի 17-ի ՀՕ-123-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածը «պահանջ» բառից հետո լրացնել «, իսկ «Վարկային տեղեկատվության շրջանառության եւ վարկային բյուրոների գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված վարկային բյուրոյի (այսուհետ՝ վարկային բյուրո) դեմ ներկայացված պահանջների դեպքում՝ նաեւ ոչ գույքային բնույթի պահանջ» բառերով:
Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով.
«Սույն մասով սահմանված ժամկետը չի տարածվում վարկային բյուրոյի դեմ ներկայացված բողոք-պահանջների վրա: Վարկային բյուրոյին ներկայացված բողոք-պահանջը վարկային բյուրոն քննում եւ հաճախորդին գրավոր վերջնական պատասխան է տրամադրում վարկային բյուրոյի բողոք-պահանջը uտանալու պահից տաuնհինգ աշխատանքային oրվա ընթացքում: »:
Հոդված 3. Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը «չափը» բառից հետո լրացնել «, վարկային բյուրոյի դեմ ներկայացված պահանջի դեպքում գույքային պահանջի չափը նշվում է, եթե առկա է գույքային պահանջ» բառերով:
Հոդված 4. Օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 10-րդ կետով.
«10. Վարկային բյուրո՝ 140.000 դրամ: »:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից երկշաբաթյա ժամկետում վարկային բյուրոն պարտավոր է ֆինանսական համակարգի հաշտարարի գրաuենյակին վճարել միանվագ վճար` 140 000 Հայաստանի Հանրապետության դրամի չափով:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ս. ՍԱՐԳՍՅԱՆ
12.01.2016
ՀՕ-13