ՕՐԵՆՔԸ
«ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 17.03.2016
Հոդված 1. «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի մայիսի 14-ի ՀՕ-118 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3.1-ին հոդվածի 3-րդ կետի «գ» ենթակետը «ավտոմեքենաներ» բառից հետո լրացնել «, բացառությամբ ԵՏՄ անդամ պետություններից ներմուծված ավտոմեքենաների» բառերով:
Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի «դ» ենթակետի երկրորդ պարբերությունից հանել «կամ ԵՏՄ անդամ պետություններից ներմուծվող ավտոմեքենաների մասով» բառերը:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ս. ՍԱՐԳՍՅԱՆ
26.03.2016
ՀՕ-31