Armenian   Russian    
Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՌԵԺԻՄԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 07.04.2016

Հոդված 1. «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի դեկտեմբերի 5-ի ՀՕ-258-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 8-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«բ) փրկարար ծառայության ստորաբաժանումների համալրում, լիակատար մարտական պատրաստականության փոխադրում եւ «Քաղաքացիական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված միջոցառումների իրականացում.»:

Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածում`

1) 1-ին մասի «արդարադատության եւ այլ պետական լիազոր մարմինների, Հայաստանի փրկարար ծառայության ուժերն ու միջոցները» բառերը փոխարինել «արդարադատության, քաղաքացիական պաշտպանության եւ արտակարգ իրավիճակների ու այլ պետական լիազոր մարմինների ուժերն ու միջոցները» բառերով.

2) 2-րդ մասի «արդարադատության պետական լիազոր մարմինների, Հայաստանի փրկարար ծառայության ուժերն ու միջոցները կիրառվում են հետեւյալ միջոցառումների իրականացման նպատակով» բառերը փոխարինել «արդարադատության, քաղաքացիական պաշտպանության եւ արտակարգ իրավիճակների բնագավառների պետական լիազոր մարմինների ուժերն ու միջոցները կիրառվում են հետեւյալ միջոցառումների իրականացման նպատակով» բառերով:

Հոդված 3. Օրենքի 10-րդ հոդվածի «գ» կետում «կիրառման կարգն ու նրանց խնդիրները» բառերը փոխարինել «, քաղաքացիական պաշտպանության եւ արտակարգ իրավիճակների լիազոր պետական մարմնի ուժերի կիրառման կարգն ու նրանց խնդիրները» բառերով:

Հոդված 4. Օրենքի 11-րդ հոդվածի «դ» կետը «զորքերի» բառից հետո լրացնել «, քաղաքացիական պաշտպանության եւ արտակարգ իրավիճակների լիազոր պետական մարմնի ուժերի» բառերով:

Հոդված 5. Օրենքի 12-րդ հոդվածի «ա» կետը «զորքերի» բառից հետո լրացնել «, քաղաքացիական պաշտպանության եւ արտակարգ իրավիճակների լիազոր պետական մարմնի ուժերի» բառերով:

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

26.04.2016
ՀՕ-42