ՕՐԵՆՔԸ
«ՀՐԱԶԴԱՆ-ՑԵՄԵՆՏ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ԱՌԱՋԱՑԱԾ ՏՈՒՅԺԵՐԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 16.05.2016
Հոդված 1. «ՀՐԱԶԴԱՆ-ՑԵՄԵՆՏ» փակ բաժնետիրական ընկերությունն ազատել 2016 թվականի փետրվարի 1-ի դրությամբ հաշվարկված, բայց չվճարված հարկային եւ պարտադիր սոցիալական ապահովագրության գծով առաջացած տույժերից` 504923.4 հազար դրամ ընդհանուր գումարի չափով (այդ թվում` 303800.6 հազար դրամ` ավելացված արժեքի հարկի գծով, 35645.8 հազար դրամ` եկամտահարկի գծով, 41427.5 հազար դրամ` եկամտային հարկի գծով,36071.6 հազար դրամ` շահութահարկի գծով, 87977.9 հազար դրամ` պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով):
Հոդված 2 . Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ս. ՍԱՐԳՍՅԱՆ
23.05.2016
ՀՕ-47