Օրենքը չի գործում մայր օենքի չգործելու պատճառով:

Armenian      
Գնումների մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 25.05.2016

Հոդված 1. «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-206-Ն օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 52.1-ին հոդվածով.

« Հոդված 52.1. Ընտրական գործընթացների համար գնումների կատարման առանձնահատկությունները

Ընտրությունների եւ հանրաքվեների կազմակերպման եւ անցկացման համար հատկացված ֆինանսական միջոցների հաշվին գնումներ կատարելու դեպքում`

1) սույն օրենքի դրույթները չեն գործում Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ընտրական գործընթացների ծախսերի շրջանակներում գնումներ կատարելու, ինչպես նաեւ ընտրությունների (հանրաքվեների) նշանակումից հետո այդ ընտրությունների կազմակերպման նպատակով մասնագիտական դասընթացներ (ստուգարքներ) կազմակերպելու դեպքերում.

2) սույն օրենքով Հայաստանի Հանրապետության կառավարությանը եւ լիազորված մարմնին վերապահված լիազորություններն ու գործառույթներն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը.

3) սույն օրենքի համաձայն` հրապարակման ենթակա տեղեկությունների հրապարակման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

28.05.2016
ՀՕ-61