ՕՐԵՆՔԸ
«ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 9-ի ՀO-122-Ն oրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածը վերականգնվող էներգետիկ ռեսուրսներ`» սահմանման մեջ էներգիայի» բառից առաջ լրացնել վերականգնվող» բառով, իսկ սահմանումից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր սահմանումներով.
հողմային էներգիայի աղբյուր` քամի.
արեգակնային էներգիայի աղբյուր` արեգակից փոխանցված ճառագայթներ.
ջրային էներգիայի աղբյուր` մակերեւութային եւ ստորերկրյա ջրեր.
երկրաջերմային էներգիայի աղբյուր` ստորերկրյա տաք ջրեր (հիդրոթերմալ աղբյուր) կամ ապարների ջերմություն (երկրաթերմալ աղբյուր).
կենսազանգվածի էներգիայի աղբյուր` մարդու կենսաբանական կամ տնտեսական գործունեության եւ այլ կենդանական ծագում ունեցող օրգանական եւ (կամ) այրվող արգասիքներ, բուսական մնացորդներ եւ թափոններ, ինչպես նաեւ գյուղատնտեսական մշակաբույսեր.
էներգետիկ հաշվեկշիռ` սահմանված ժամանակահատվածում արդյունահանված, արտադրված, ներմուծված, վերամշակված, փոխակերպված, փոխադրված, բաշխված եւ պահեստավորված, արտահանված ու օգտագործված էներգակիրների քանակական բազային բնութագիր.»:
Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածի առաջին մասում՝
1) ա» կետը փոխադրող,» բառից հետո լրացնել բաշխող,» բառով.
2) ե» կետն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածում`
1) 1-ին մասը վրա» բառից հետո լրացնել , եթե օրենքով այլ բան նախատեսված չէ» բառերով.
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մասով.
3. Նոր կառուցվող բնակելի բազմաբնակարան շենքերում, ինչպես նաեւ պետական միջոցների հաշվին կառուցվող (վերակառուցվող, նորոգվող) օբյեկտներում էներգախնայողության եւ էներգաարդյունավետության պարտադիր տեխնիկական պահանջները պետք է պահպանեն նախագծողները, կառուցապատողները եւ շահագործման ընդունողները: Էներգախնայողության եւ էներգաարդյունավետության պարտադիր տեխնիկական պահանջները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:
Հոդված 4. Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի ե» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
ե) էներգախնայողության եւ էներգաարդյունավետության, վերականգնվող էներգետիկ ռեսուրսների օգտագործման եւ շրջակա միջավայրի վրա ներգործության ստանդարտացման փաստաթղթերի մշակումը եւ հաստատումը.»:
Հոդված 5. Օրենքի 7-րդ հոդվածի բ» կետը փոխադրման,» բառից հետո լրացնել բաշխման,» բառով:
Հոդված 6. Օրենքի 8-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
Հոդված 8. Էներգասպառող սարքերի եւ սարքվածքների շրջանառությունը
1. Էներգասպառող սարքերի եւ սարքվածքների պիտակավորման կարգը եւ պիտակի ձեւը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է մարդու կյանքին եւ (կամ) շրջակա միջավայրին վտանգ սպառնացող (վտանգավոր նյութեր պարունակող) էներգաարդյունավետ սարքերի, սարքվածքների եւ արտադրանքի ցանկը, այդ ցանկում ընդգրկված էներգաարդյունավետ սարքերի, սարքվածքների եւ արտադրանքի Հայաստանի Հանրապետությունում շուկայահանման պայմանները` Տեխնիկական կանոնակարգման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն, ինչպես նաեւ դրանց շահագործումից հետո օգտահանման կարգը, որոնք պետք է պահպանի յուրաքանչյուր ֆիզիկական եւ իրավաբանական անձ:»:
Հոդված 7. Օրենքի 9-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
Հոդված 9. Էներգակիրների պետական հաշվառումը եւ վիճակագրությունը
1. Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է տնտեսության ճյուղերն ըստ էներգատարության` բարձր, միջին եւ ցածր:
2. Պետական վիճակագրություն իրականացնող մարմինը վարում է արդյունահանվող, արտադրվող, ներմուծվող, վերամշակվող, փոխակերպվող, փոխադրվող, բաշխվող եւ պահեստավորվող, արտահանվող եւ օգտագործվող էներգակիրների հաշվառում` Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով, որի արդյունքների հիման վրա էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի ոլորտի պետական կառավարման լիազորված մարմինը կազմում է էներգետիկ հաշվեկշիռ: Էներգետիկ հաշվեկշիռը հրապարակում է պետական վիճակագրություն իրականացնող մարմինը:»:
Հոդված 8. Օրենքի 12-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
Հոդված 12.Էներգետիկ փորձաքննության մասին նորմատիվ իրավական ակտերը
Էներգետիկ փորձաքննության մասին նորմատիվ իրավական ակտերը կազմված են սույն օրենքից, դրան համապատասխան ընդունված այլ իրավական ակտերից, ինչպես նաեւ հավատարմագրման եւ համապատասխանության գնահատման բնագավառի պետական քաղաքականությունը մշակող Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմնի ընդունած նորմատիվ իրավական ակտերից:»:
Հոդված 9. Օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
3. Էներգետիկ փորձաքննությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով` Հավատարմագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն հավատարմագրված համապատասխանության գնահատման գործունեություն իրականացնող համապատասխանության գնահատման մարմինների կողմից:»:
Հոդված 10. Օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի Համապատասխանության հավաստման լիազոր մարմնի» բառերը փոխարինել Հավատարմագրման եւ համապատասխանության գնահատման բնագավառի պետական քաղաքականությունը մշակող Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի» բառերով, իսկ կառավարությունը» բառը փոխարինել Հայաստանի Հանրապետության կառավարությունը» բառերով:
Հոդված 11. Օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի ա» կետն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 12. Օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի բ» եւ գ» կետերում կառավարություն» եւ կառավարությունը» բառերը փոխարինել համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության կառավարություն» եւ Հայաստանի Հանրապետության կառավարությունը» բառերով:
Հոդված 13. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ հավելվածով.
Հավելված. Ինքնավար էներգաարտադրողի եւ էլեկտրաէներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձի միջեւ փոխհոսքերի կարգը
Վերականգնվող էներգետիկ ռեսուրսներ օգտագործող ինքնավար էներգաարտադրողի էլեկտրասպառման համակարգի անխափան աշխատանքի եւ գործունեության իրականացման անհրաժեշտ պայմաններն ապահովելու նպատակով էլեկտրաէներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձն ապահովում է էլեկտրական էներգիայի փոխհոսքերը:
1. Վերականգնվող էներգետիկ ռեսուրսներ օգտագործող ինքնավար էներգաարտադրողի եւ էլեկտրաէներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձի մատակարարած էլեկտրական էներգիայի դիմաց վճարման ենթակա գումարների հաշվարկը կատարվում է ամսական, իսկ վերջնահաշվարկը՝ տարեկան կտրվածքով:
2. Վերականգնվող էներգետիկ ռեսուրսներ օգտագործող ինքնավար էներգաարտադրողի եւ էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձի՝ էլեկտրական էներգիայի փոխհոսքերի շրջանակներում ամսվա ընթացքում մատակարարած (հանձնած) էլեկտրական էներգիայի դիմաց հատուցում չի տրամադրվում այն ծավալի չափով, որը հավասար է տվյալ ամսվա ընթացքում մյուս կողմից ստացված (հանձնված) էլեկտրական էներգիայի ծավալին (այսուհետ՝ հատուցման ոչ ենթակա ծավալ):
Տարվա արդյունքներով վերականգնվող էներգետիկ ռեսուրսներ օգտագործող ինքնավար էներգաարտադրողի կողմից հատուցման ոչ ենթակա էլեկտրաէներգիայի ծավալից ավելի առաքված էլեկտրաէներգիա ձեռք բերելը բաշխման լիցենզիա ունեցող անձը կատարում է՝
1) տվյալ սպառողական խմբի համար յուրաքանչյուր ամսվա համար Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից սահմանված սակագների 50 տոկոսի չափով, բացառությամբ սույն պարբերության 2-րդ կետով նախատեսված դեպքի.
2) փոքր հիդրոէլեկտրակայանների դեպքում՝ հանձնաժողովի կողմից տվյալ խմբի (բնական ջրահոս, ոռոգման համակարգ, խմելու ջրատար) համար սահմանված գործող սակագնին հավասար:
Բաշխման լիցենզիա ունեցող անձի կողմից հատուցման ոչ ենթակա էլեկտրաէներգիայի ծավալից ավելի առաքված էլեկտրաէներգիա ձեռք բերելը վերականգնվող էներգետիկ ռեսուրսներ օգտագործող ինքնավար էներգաարտադրողը կատարում է ամսական հաշվարկի արդյունքով մատակարարված էլեկտրական էներգիայի ծավալի եւ հատուցման ոչ ենթակա ծավալի դրական տարբերության հիման վրա, որի դիմաց ինքնավար արտադրողը վճարում է էլեկտրաէներգետիկական համակարգում տվյալ տարվա ընթացքում յուրաքանչյուր ամսվա համար տվյալ սպառողական խմբի համար Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սահմանած սակագներով:
Վերականգնվող էներգետիկ ռեսուրսներ օգտագործող ինքնավար էներգաարտադրողի եւ էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձի մատակարարած էլեկտրական էներգիայի դիմաց հատուցում տրամադրելու կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը:»:
Հոդված 14. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Վերականգնվող էներգետիկ ռեսուրսներ օգտագործող ինքնավար էներգաարտադրողի եւ էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձի միջեւ ծագած հարաբերությունների վրա Օրենքը տարածվում է 2015 թվականի հունվարի 1-ից: Հայաստանի Հանրապետության կառավարությունն Օրենքի 13-րդ հոդվածով նախատեսված էներգետիկ փորձաքննության կարգը համապատասխանեցնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը` սույն օրենքն ուժի մեջ մտնելու ամսվան հաջորդող վեց ամսվա ընթացքում:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ս. ՍԱՐԳՍՅԱՆ
03.06.2016
ՀՕ-67