ՕՐԵՆՔԸ
«ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԵՎ ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի դեկտեմբերի 28-ի ՀՕ-270 օրենքի (այսուհետ` Օրենք) 11-րդ հոդվածի 1-ին մասում`
1) առաջին պարբերությունը «հաշվարկ-հաշվետվությունները» բառերից հետո լրացնել «թղթային տարբերակով» բառերով.
2) երկրորդ պարբերությունը «հաշվարկ-հաշվետվությունների» բառերից հետո լրացնել «թղթային տարբերակի» բառերով.
3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«Վճարողների կողմից վճարների եռամսյակային հաշվարկ-հաշվետվությունները համապատասխան լիազոր եւ հարկային մարմիններ կարող են ներկայացվել նաեւ էլեկտրոնային եղանակով` մինչեւ եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ: Հաշվարկ-հաշվետվություններն էլեկտրոնային եղանակով ներկայացնելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:
Հոդված 2. Օրենքի 11.1-ին հոդվածի 3-րդ մասում`
1) առաջին նախադասությունը «հաշվարկ-հաշվետվությունները» բառերից հետո լրացնել «թղթային տարբերակով» բառերով.
2) երկրորդ նախադասությունը «հաշվարկ-հաշվետվությունների» բառերից հետո լրացնել «թղթային տարբերակի» բառերով.
3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«Ճշտված հաշվարկ-հաշվետվությունները համապատասխան լիազոր եւ հարկային մարմիններ կարող են ներկայացվել նաեւ էլեկտրոնային եղանակով` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:»:
Հոդված 3. Օրենքի 13.7-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը «ռոյալթիների հաշվարկ-հաշվետվություններըե բառերից հետո լրացնել «բացառապես էլեկտրոնային եղանակովե բառերով.
2) 3-րդ մասը «պատճեններըե եւ «տեղեկություններըե բառերից հետո լրացնել «բացառապես էլեկտրոնային եղանակովե բառերով:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հունվարի 1-ից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ս. ՍԱՐԳՍՅԱՆ
03.06.2016
ՀՕ-77