ՕՐԵՆՔԸ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐԻ ԵՎ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. « Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության 2014 թվականի հունիսի 21-ի ՀՕ-100-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը «ճարտարապետության,» բառից հետո լրացնել «շինարարության,» բառով.
2) 2-րդ մասը «Հայաստանի Հանրապետության վաստակավոր ճարտարապետի պատվավոր կոչումը,» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության վաստակավոր շինարարի պատվավոր կոչումը,» բառերով:
Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասը «ճարտարապետության,» բառից հետո լրացնել «շինարարության,» բառով:
Հոդված 3. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 31.1-ին հոդվածով.
« Հոդված 31.1. Հայաստանի Հանրապետության վաստակավոր շինարարի պատվավոր կոչումը
1. Հայաստանի Հանրապետության վաստակավոր շինարարի պատվավոր կոչումը շնորհվում է շինարարության բնագավառում մեծ վաստակ ունեցող շինարարներին, ինչպես նաեւ շինարարական, մոնտաժային, նախագծային, գիտահետազոտական եւ այլ կազմակերպությունների բարձր որակավորում ունեցող մասնագետներին` շինարարության զարգացման գործում ունեցած զգալի ներդրման, շենքերի եւ շինությունների կառուցման, շինարարական կադրերի պատրաստման ու դաստիարակության գործում ունեցած մեծ վաստակի համար: »:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ս. ՍԱՐԳՍՅԱՆ
27.06.2016
ՀՕ-103