Armenian      
Էլեկտրոնային հաղորդակցության մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 29.06.2016

Հոդված 1. «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-176-Ն օրենքի 17-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.

«1.1. Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա դեսպանություններին, հյուպատոսական հիմնարկներին, դիվանագիտական կարգավիճակ ունեցող միջազգային կազմակերպությունների ներկայացուցչություններին ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվություն տրամադրվում է միայն քաղաքացիական նշանակության ռադիոէլեկտրոնային միջոցների շահագործման համար նախատեսված շերտերից` Կարգավորողի սահմանած կարգով: Սույն մասում նշված օտարերկրյա դեսպանություններին եւ հյուպատոսական հիմնարկներին ռադիոհաճախականությունների թույլտվությունների տրամադրման կամ օգտագործման վճարները գանձվում են փոխադարձության սկզբունքի հիման վրա, իսկ դիվանագիտական կարգավիճակ ունեցող միջազգային կազմակերպությունների ներկայացուցչություններն ազատվում են այդ վճարներից:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

18.07.2016
ՀՕ-132