ՕՐԵՆՔԸ
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգիրքը (այսուհետ՝ Օրենսգիրք) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 169.25-րդ հոդվածով.
«Հոդված 169.25. Հսկվող ապրանքների արտահանում, հսկվող ոչ նյութական արժեքների փոխանցում իրականացնող սուբյեկտների իրականացրած արտահանման եւ (կամ) փոխանցման վերաբերյալ փաստաթղթերը եւ այլ տեղեկությունները չպահպանելը
1. Հսկվող ապրանքների արտահանում, հսկվող ոչ նյութական արժեքների փոխանցում իրականացնող սուբյեկտների իրականացրած արտահանման եւ (կամ) փոխանցման վերաբերյալ գործողությունը կատարելուց հետո արտահանված ապրանքների եւ (կամ) փոխանցված արժեքների ցանկը, հաշիվ-ապրանքագիրը եւ դրանց հանձնման-ընդունման փաստը հավաստող համապատասխան փաստաթղթերն օրենսդրությամբ սահմանված ժամկետներում չպահպանելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:»:
Հոդված 2. Օրենսգրքի 244.7-րդ հոդվածի 3-րդ մասը «26-րդ եւ27-րդ մասերով, 169.24» բառերից հետո լրացնել «եւ 169.25 հոդվածներով» բառերով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ս. ՍԱՐԳՍՅԱՆ
18.07.2016
ՀՕ-124