ՕՐԵՆՔԸ
«ԻՆԿԱՍԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 28.09.2016
Հոդված 1.
«Ինկասացիայի մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի սեպտեմբերի 28-ի ՀՕ-111-Ն օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«3. Ինկասացիոն կազմակերպության մասնագիտացված աշխատակիցների որակավորման եւ մասնագիտական համապատասխանության վկայականը տրվում է անժամկետ:»:
Հոդված 2. Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը տրված եւ սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահին գործողության ժամկետը չլրացած որակավորման վկայականները համարվում են անժամկետ տրամադրված:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ս. ՍԱՐԳՍՅԱՆ
12.10.2016
ՀՕ-139