Armenian   Russian    
Մաքսային կարգավորման մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 28.09.2016

Հոդված 1.   «Մաքսային  կարգավորման  մասին»  Հայաստանի Հանրապետության 2014 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-241-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 32-րդ հոդվածի 1-ին մասը «մաքսային ներկայացուցիչների» բառերից հետո լրացնել «, ինչպես նաեւ սույն օրենքի 157-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված այլ անձանց» բառերով:

Հոդված 2. Օրենքի 98-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ կետով.

«6) մեկ փոխադրողից մեկ ստացողին մեկ տրանսպորտային փաստաթղթով Հայաստանի Հանրապետության սահմանով տեղափոխվող՝ ընդհանուր մաքսային արժեքը 200 եվրոյին համարժեք գումարը չգերազանցող գումարի չափով ապրանքները:»:

Հոդված 3. Օրենքի 157-րդ հոդվածի 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 4. Օրենքի 158-րդ հոդվածի 8-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Էլեկտրոնային եղանակով մաքսային հայտարարագրման իրականացման եւ մաքսային ձեւակերպումների մասնագետի որակավորում չունեցող անձանց՝ մաքսային հայտարարագրման ավտոմատ համակարգ մուտք գործելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»: 

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

17.10.2016
ՀՕ-146