ՕՐԵՆՔԸ
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 18-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի «ա» ենթակետից հանել «գրանցման» բառը:
Հոդված 2.
Oրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «իե» ենթակետով.
«իե) ապրանքային նշանների պետական գրանցամատյանից քաղվածքներ տալու համար | 2»: |
Հոդված 3. Oրենքի 28-րդ հոդվածի 3-րդ մասի «4-րդ կետը «ա»-«ժդ» բառերից հետո լրացնել «եւ «ժը» բառերով:
Հոդված 4. Oրենքի 33-րդ հոդվածում՝
1) 3-րդ մասը «50 տոկոսով» բառերից հետո լրացնել «, բացառությամբ ապրանքային նշանների գրանցման եւ վկայագիր տալու համար տուրքերի, որոնց չափերն ավելացվում են 20 տոկոսով» բառերով.
2) 8-րդ մասը «50 տոկոսով» բառերից հետո լրացնել «, բացառությամբ ապրանքային նշանի գրանցման գործողության ժամկետը երկարաձգելու համար տուրքի, որի չափն ավելացվում է 20 տոկոսով» բառերով:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ս. ՍԱՐԳՍՅԱՆ
19.10.2016
ՀՕ-156