ՕՐԵՆՔԸ
«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-157-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 8-րդ հոդվածի 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 2. Օրենքի 18-րդ հոդվածի 1.1-ին մասում «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի» բառերով, իսկ հավելված 9-ում «ՀՀ ֆինանսների նախարարության» բառերը` «ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի» բառերով։
Հոդված 3. Օրենքի հավելված 1-ում`
1) «ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության պետ 12.00» տողից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր տողով. «ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ 12.00».
2) «ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության պետի առաջին տեղակալ 10.0» տողից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր տողով.
«ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ 10.0».
3) «ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության պետի տեղակալ 8.50» տողից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր տողով.
«ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ 8.50».
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ս. ՍԱՐԳՍՅԱՆ
04.11.2016
ՀՕ-168