Armenian      
Արխիվային գործի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՐԽԻՎԱՅԻՆ ԳՈՐԾԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 19.10.2016

Հոդված 1. «Արխիվային գործի մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի հունիսի 8-ի ՀՕ-88-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 10-րդ հոդվածի 5-րդ կետը «արհեստակցական միությունների,» բառերից հետո լրացնել «նոտարների,» բառով:

Հոդված 2. Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասը «կազմակերպությունները,» բառից հետո լրացնել «նոտարները, նոտարական պալատը,» բառերով:

Հոդված 3. Օրենքի 20-րդ հոդվածի վերնագիրը՝ «անձանց» բառից հետո,1-ին մասը՝ «կազմակերպությունները,» եւ 2-րդ մասը «մարմինները,» բառերից հետո համապատասխանաբար լրացնել «եւ նոտարների», «նոտարները, նոտարական պալատը,», «նոտարները, նոտարական պալատը,» բառերով:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

12.11.2016
ՀՕ-185