Armenian   Russian    
Պետական տուրքի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 19.10.2016

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 11-րդ հոդվածի 1-ին մասը`

1) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 10.1-ին կետով.

«10.1. կտակակատարի լիազորությունների հավաստման վկայագրեր տալու համար

բազային տուրքի չափով  ».
 

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 21.1-21.3-րդ կետերով.

«21.1. կատարողական մակագրության թերթ տալու համար

բազային տուրքի հնգապատիկի չափով

21.2. իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի 
հաստատման համար`

ա) անձանց ազգակցական հարաբերությունները հաստատելու համար

բազային տուրքի կրկնապատիկի չափով

բ) անձի` ուրիշի խնամքի տակ գտնվելու փաստը հաստատելու համար

բազային տուրքի կրկնապատիկի չափով

գ) ծննդյան, որդեգրման (դստերագրման), ամուսնության, ամուսնալուծության եւ մահվան գրանցումը հաստատելու համար

բազային տուրքի կրկնապատիկի չափով

դ) ժառանգությունն ընդունելու եւ ժառանգության բացման վայրի փաստի հաստատման համար

բազային տուրքի կրկնապատիկի չափով

ե) իրավունք սահմանող փաստաթղթերի պատկանելությունը հաստատելու համար

բազային տուրքի կրկնապատիկի չափով

զ) սեփականության իրավունքով գույքի տիրապետումը հաստատելու համար

բազային տուրքի կրկնապատիկի չափով

21.3. գույքի նկատմամբ իրավունքների գրանցում իրականացնող մարմիններին գույքի նկատմամբ իրավունքի վերաբերյալ նախնական նշում կատարելու ծանուցման համար

բազային տուրքի չափով»:

Հոդված 2. Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը`

1) լրացնել հետեւյալ բովանդակությամբ «բ.1» ենթակետով.

«բ.1) կտակակատարի լիազորությունների հավաստման վկայագիր տալու համար

15».

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ «գ.1» ենթակետով.

«գ.1) գույքի նկատմամբ իրավունքների գրանցում իրականացնող մարմիններին գույքի նկատմամբ իրավունքի վերաբերյալ նախնական նշում կատարելու ծանուցման համար

3».

3) « ժգ » ենթակետը «արժեթղթերը» բառից հետո լրացնել «, թանկարժեք մետաղները, քարերը» բառերով, իսկ «պահպանելու» բառից հետո՝ «եւ վկայագիր տալու» բառերով:

Հոդված 3. Օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

12.11.2016
ՀՕ-187