Armenian      
Հրապարակային սակարկությունների մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 19.10.2016

Հոդված 1. «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2003 թվականի հոկտեմբերի 8-ի ՀՕ-15-Ն օրենքի (այսուհետ՝ օրենք) 29-րդ հոդվածի 1-ին մասը «կատարողական թերթին» բառերից հետո լրացնել «եւ նոտարի կողմից տրված կատարողական մակագրության թերթին» բառերով:

Հոդված 2. Օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասը «կատարողական թերթին» բառերից հետո լրացնել «, ինչպես նաեւ նոտարի կողմից տրված կատարողական մակագրության թերթին» բառերով:

Հոդված 3. Օրենքի 35.4-րդ հոդվածի 5-րդ մասի երկրորդ նախադասությունը «կատարողական թերթերի» բառերից հետո լրացնել «, այդ թվում՝ նոտարի կողմից տրված կատարողական մակագրության թերթերի» բառերով:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

12.11.2016
ՀՕ-183